Ինձ որևէ մեկը ուղիղ մեղադրանք չի առաջադրել. Հայկ Սարգսյան
Նման բան չկա, դա սուտ է ու կեղծ, շատ մարդկանց անուններ կարող են տալ, բայց դա չի նշանակում, որ այդ անձինք ներգրավված են այդ գործին: Այս մասին իր ճեպազրույցի ժամանակ ասել է ՔՊ խմբակցության անդամ Հայկ Սարգսյանը: «Ես մամուլից տեղեկացել եմ, որ որոշ վարչության անդամներ իմ բացակայության ժամանակ ինձ մեղադրել են կոռուպցիոն կամ ոչ կոռուպցիոն գործերի մեջ: Եթե այդպիսի բան եղել է, դա ՔՊ կուսակցության կանոնադրության կոպտագույն խախտում է, քանի-որ կուսակցականը իրավունք ունի ներկա գտնվելու իր հարցի քննարկմանը, և պետք է ապահովի քննարկվող հարցի վերաբերյալ իր կարծիք արտահայտելու հնարավորությունը, իմ այս իրավունքը չի պահպանվել, եթե որևէ մեկը փորձել է Նիկոլ Փաշինյանի մոտ տպավորություն ստեղծել, որ ես կոռուպցիոն սխեմայի մեջ ներգրավված եմ:
Ինձ որևէ մեկը ուղիղ մեղադրանք չի առաջադրել, իսկ Նիկոլ Փաշինյանի ասածը հասկացել եմ այնպես, ինչպես որ ասել է: Ես չեմ կարծում, որ իր ասածը ինձ է վերաբերվում, եթե ինձ վերաբերվեր, կլինեին կոնկրետ գործողություններ: Չեմ ցանկանա, որպեսզի ստեղծվի հեռակա բանավեճի տպավորություն, երբ փորձեմ մեկնաբանել վարչապետի մտքերը, բայց նշում եմ, որ որևէ գործով չեմ անցել և չեմ անցնում:«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում քննարկման ժամանակ, համենայն դեպս իմ ներկայությամբ, որևէ մեկը ինձ չի մեղադրել կոռուպցիոն սխեմայի մեջ»,-նշել է նա:
Հարցին, թե արդյոք Սարգսյանը բացառում է, որ իրեն հնարավոր է կալանավորեն ու Նիկոլ Փաշինյանը ընտրություններից առաջ ցույց տա, որ ինքը կոռուպցիայի դեմ անզիջում պայքար է տանում, պատասխանեց, որ որևէ բան ոչ հաստատում է, ոչ բացառում:


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
Ռուբեն Վարդանյանի կինը մտադիր է կազմակերպել կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության այց Բաքու
Սուրեն Պապիկյանը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» միջազգային ցուցահանդեսի բացման պաշտոնական ար...
Արդեն մոտ 2 ժամ է՝ փրկարարները, ոստիկաններն ու քաղաքացիների Փամբակ գետում որոնում են մոտ 15-ամյա աղջ...
Կապանում դեղնավուն անձրևաջրերի հոսքի դեպքով վարույթ է հարուցվել․ ԲԸՏՄ
Ուկրաինայի նախագահն ու Մոսկվայի քաղաքապետը հաստատել են Կապոտնյայի նավթավերամշակման գործարանի հարվածը
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը միջնորդություն է ներկայացրել նախարարություն
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Հաքան Ֆիդանը Մոսկվայում կքննարկի Ուկրաինայի, Սև ծովի և Հարավային Կովկասի հետ կապված հարցեր
Քաղաքացին պետք է առնվազն 6 ամիս բնակված լինի Հայաստանում. Կոնջորյանը մանրամասնել է՝ ինչ է նախատեսվու...