Ուկրաինական հակամարտությունը «ինչ-որ մի պահի կավարտվի», Վաշինգտոնն արդեն Կիևի հետ քննարկում է վերակառուցման հնարավոր նախագծերը, մամուլի ասուլիսում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար և ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի խորհրդական Մարկո Ռուբիոն՝ մեկնաբանելով Ուկրաինայում ստեղծված իրավիճակը և Աբու Դաբիում եռակողմ հանդիպումները: «Այս պատերազմը ինչ-որ մի պահի կավարտվի: Եվ երբ դա տեղի ունենա, Ուկրաինան վերականգնվելու համար պետք է կարողանա մոբիլիզացնել իր բոլոր տնտեսական ռեսուրսները», - ասել է ԱՄՆ պետքարտուղարը:
«Այն ունի անհավանական տնտեսական ներուժ: Դա մի երկիր է, որը ճիշտ տնտեսական քաղաքականության դեպքում, հավանաբար, կարող է կրկնապատկել իր ՀՆԱ-ն հաջորդ 10 տարիների ընթացքում», - նշել է Ռուբիոն: «Մենք հույս ունենք, որ գործողություններ կարող են ձեռնարկվել հենց որ պատերազմն ավարտվի», - պարզաբանել է պետքարտուղարը: «Ինչ վերաբերում է կարևորագույն հանքանյութերին, ապա խոսքը ապագա Ուկրաինայի տնտեսական բարեկեցության [ռազմավարության] մի մասի մասին է», - հավելել է Ռուբիոն։
Նա նաև ընդգծել է Աբու Դաբիում տեղի ունեցող հանդիպումների կարևորությունը։ «Ինչ վերաբերում է բանակցություններին, դրանք ընթանում են Աբու Դաբիում այսօր և վաղը (փետրվարի 5-ին) ։ Լավ լուրն այն է, որ երկար ժամանակ անց առաջին անգամ և Ռուսաստանից, և Ուկրաինայից ունենք ռազմատեխնիկական թիմեր, որոնք հանդիպում են ֆորումում, որին մեր փորձագետների հետ մենք ևս մասնակցում ենք », - ասել է պետքարտուղարը։ Նա հիշեցրել է, որ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և ԱՄՆ նախագահի փեսա Ջարեդ Քուշները նույնպես ներկա կլինեն հանդիպումներից մի քանիսին։ «Մենք կարծում ենք, որ սա կարևոր է», - նշել է Ռուբիոն։
Ռուսաստանի, Ուկրաինայի և Միացյալ Նահանգների մասնակցությամբ անվտանգության հարցերով եռակողմ խորհրդակցությունների առաջին փուլը տեղի է ունեցել հունվարի 23-24-ը Աբու Դաբիում։ Ռուսաստանի, Միացյալ Նահանգների և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցությունների երկրորդ փուլը սկսվել է ԱՄԷ մայրաքաղաքում չորեքշաբթի օրը։


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
Ռուբեն Վարդանյանի կինը մտադիր է կազմակերպել կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության այց Բաքու
Սուրեն Պապիկյանը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» միջազգային ցուցահանդեսի բացման պաշտոնական ար...
Արդեն մոտ 2 ժամ է՝ փրկարարները, ոստիկաններն ու քաղաքացիների Փամբակ գետում որոնում են մոտ 15-ամյա աղջ...
Կապանում դեղնավուն անձրևաջրերի հոսքի դեպքով վարույթ է հարուցվել․ ԲԸՏՄ
Ուկրաինայի նախագահն ու Մոսկվայի քաղաքապետը հաստատել են Կապոտնյայի նավթավերամշակման գործարանի հարվածը
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը միջնորդություն է ներկայացրել նախարարություն
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Հաքան Ֆիդանը Մոսկվայում կքննարկի Ուկրաինայի, Սև ծովի և Հարավային Կովկասի հետ կապված հարցեր
Քաղաքացին պետք է առնվազն 6 ամիս բնակված լինի Հայաստանում. Կոնջորյանը մանրամասնել է՝ ինչ է նախատեսվու...