Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԵՄ առաջնորդները պատրաստվում են Ռուսաստանի հետ հնարավոր բանակցությունների. Կոշտա Հռոմում Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ Հայաստանի ծանրամարտի երիտասարդական ընտրանու անդամներն ավարտեցին ելույթներն Ռուսաստանին հեռացրել են Լրագրողների միջազգային ֆեդերացիայից Մալթայի Ինքնիշխան Ուխտի դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին ԵՄ-ից ավտոմեքենաների մաքսատուրքերի բարձրացումը հետաձգվել է ՀՀ նախագահն ու ԵՄ դեսպանը մտքեր են փոխանակել ԵՄ աջակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերի շուրջ Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 6 հողատարածք Արարատի մարզի դատախազը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս վերադարձվեց համայնքին «Սաղ պատասխանատուների դեմը գումար ա 200 000». Հակակոռուպցիոն կոմիտեն ընտրակաշառքի գործով ձայնագրություն է հրապարակել Իրազեկում․ ինչպե՞ս ստանալ ՀՀ քաղաքացիություն

ԵՄ առաջնորդները պատրաստվում են Ռուսաստանի հետ հնարավոր բանակցությունների. ԿոշտաՀռոմում Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետՀայաստանի ծանրամարտի երիտասարդական ընտրանու անդամներն ավարտեցին ելույթներնՌուսաստանին հեռացրել են Լրագրողների միջազգային ֆեդերացիայիցՄալթայի Ինքնիշխան Ուխտի դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալինԵՄ-ից ավտոմեքենաների մաքսատուրքերի բարձրացումը հետաձգվել է ՀՀ նախագահն ու ԵՄ դեսպանը մտքեր են փոխանակել ԵՄ աջակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերի շուրջՎանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 6 հողատարածքԱրարատի մարզի դատախազը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքիցԻջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս վերադարձվեց համայնքին«Սաղ պատասխանատուների դեմը գումար ա 200 000». Հակակոռուպցիոն կոմիտեն ընտրակաշառքի գործով ձայնագրություն է հրապարակելԻրազեկում․ ինչպե՞ս ստանալ ՀՀ քաղաքացիությունWildberries-ը փուլային կերպով վերականգնում է հայկական արտադրանքի արտահանման վաճառքներըԳագիկ Առաքելյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության պետՄեկնարկել է կենսաչափական անձնագրերի տպագրությունը․ ՆԳՆԺայթքել է Դուկոնո հրաբուխը՝ խառնարանից մոխիրը բարձրացել է մոտ 1 կմՄիանձնուհու հանդերձանքը դարձել է հարձակման պատճառԵվրոպայում ստեղծվում է փղերի առաջին խոշոր ապաստարանըՄՕԿ-ը չեղարկել է բելառուս մարզիկների նկատմամբ սահմանափակումներըԵվրոպա լիգայի գավաթը եզրափակիչում կվիճարկեն «Ասթոն Վիլան» և «Ֆրայբուրգը»Վալերիկ Մովսիսյանը պոկում վարժությունում դարձավ բրոնզե մեդալակիրՄադրիդի «Ռեալը» պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել մամուլումՌոնալդուն հեղինակեց կարիերայի 971-րդ գոլըԹեհրանին հաջողվում է ցամաքային ճանապարհով նավթ տեղափոխելԷմմա Պողոսյանը դարձավ աշխարհի երիտասարդների առաջնության բրոնզե մեդալակիրՀրդեհից հետո լոգարանում հայտնաբերվել է դի․ ՆԳՆԱշխարհի լավագույն համալսարանների շրջանավարտներին զինծառայության զորակոչից տարկետում կտրվի ՀՀ-ում աշխատելու համար․ հաստատվել է կարգըՌԴ-ի 13 օդանավակայան դադարեցրել է գործունեությունը անօդաչու թռչող սարքերի հարձակումից հետոԱրարատի մարզում պաշտոնից ազատվեց իրավապահ հերթական պաշտոնյան«OTHA SPRING 2026» միջազգային գիտաժողովըԵրեւանում միավորեց 12 երկրի մաթեմատիկոսներիՀՀ ԱԳՆ-ի և «Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր«Ուժեղ Հայաստան» կուսակցության Անիի եւ Մարալիկի գրասենյակներում խուզարկություններ են անցկացվումԱռաջնախաղ՝ Գորիսի թատրոնում. «Կարմիր գլխարկը և գայլը»Մայիսի 7-ն Ալեքսանդր Սպենդիարյանի հիշատակի օրն էԱրտավազդ Փելեշյանի ֆիլմերը կցուցադրվեն Կաննի կինոփառատոնումՀաստատվել են 2026-2027 ուսումնական տարվա դպրոցական արձակուրդի ժամկետներըՀարգելի ընտրող, քո քվեն որոշիչ է, քվեարկի՛րՆա ինձ ասել է, որ չի պատրաստվում ներխուժել ԿուբաԲոլոր քաղաքական ուժերն իրենց քաղաքական խոսույթում պետք է բացառեն խտրականություն, ատելություն և բռնություն քարոզող խոսույթի տեսակները․ ՀՀ ՄԻՊՄեկնարկել է Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման ծրագիրը«Զովետի» ՍՊ-ում հայտնաբերվել է վտանգավոր կաթնամթերք, արտադրությունը կասեցվել էՄիգրացիայի կառավարման համակարգը դարձնել առավել անվտանգ, հիմնված միջազգային չափորոշիչների և մարդու իրավունքների պաշտպանության վրաՎթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանումԵրևանում և Արմավիրի մարզում լցակայանների և ավտոտեխսպասարկման կետի գործունեություն է դադարեցվելԾանրամարտի երիտասարդների ԱԱ-ի մրցումային վերջին օրը Հայաստանն ունի երկու մասնակիցՏավուշի մարզում անցկացվել են հատուկ տակտիկական ուսումնավարժություններՄեծամասշտաբ միջոցառումներն անցան անվտանգ և անխոչընդոտԱնդրադարձել են ընտրությունների կազմակերպմանը վերաբերող հարցերիՀայաստանում այսօրվանից մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների քարոզարշավըԺամանակ առ ժամանակ անձրեւ
Հարեվաններ

Ադրբեջանի ձախողումները Շվեդիայում շարունակվում են

Շվեդիայի եւ Ադրբեջանի հարաբերությունները վերջին շրջանում մեկ առվով չեն հոսում, եւ ընդամենը մեկ ամիս առաջ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի այցը Շվեդիա ոչ միայն չկարողացավ դրական տեղաշարժ գրանցել երկկողմ հարաբերություններում, այլ հակառակը՝ ավելի խորացրեց երկու պետությունների միջեւ առկա տարաձայնությունները:

Այցից վերադառնալու ճանապարհին ադրբեջանական oxu.az կայքի լրագրողը Դուբայի տրանզիտային գոտում «պատահական» հանդիպում է Էլմար Մամեդյարովին եւ մի քանի հարց հղում նրան Շվեդիա կատարած այցի արդյունքների վերաբերյալ, որոնց պատասխանելիս նախարարը քննադատում է Շվեդիայի «երկակի» ստանդարտները՝ ցավով արձանագրելով, որ Շվեդիան, իրեն որակելով որպես մարդու իրավունքների առաջամարտիկ՝ փախստականների եւ մի շարք այլ հարցերում կողմնապահություն է դրսեւորում:

Հաշվի առնելով, որ Ադրբեջանում արտգործնախարարի մակարդակի հարցազրույցները պատահական չեն լինում, վստահորեն կարելի է ասել, որ Բաքուն փորձեց երկրորդ կարգի թերթի միջոցով սեփական հանրությանը մեսսիջ ուղարկել այցի արդյունքների վերաբերյալ: Հարցազրույցի անգլերեն տարբերակը ավելի ուշ խմբագրվեց եւ ավելի մեղմ տոներով ներկայացվեց: Հարկ է նշել, որ շվեդական լրատվամիջոցները ոչ մի մակարդակով առհասարակ չանդրադարձան Մամեյարովի այցին:

Պետական մակարդակով ի զորու չլինելով կարգավորել հարաբերությունները Շվեդիայի հետ եւ չկարողանալով պոկել պրոադրբեջանական հայտարարություններ՝ Բաքուն դիմում է զանազան այլ զարտուղի ճանապարհների, որոնք սակայն նույնպես բացահայտվում են եւ անհաջողության մատնվում:

Այսպես, ս.թ. նոյեմբերի 29-ին ադրբեջանական պետական Ազերթաջ գործակալությունը հաղորդագրություն տարածեց Շվեդիայի արտգործնախարար Մարգոտ Վալստրյոմի՝ օտարերկրյա լրագրողների համար անցկացված մամուլի ասուլիսի վերաբերյալ:

Հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում էր, որ Շվեդիայում Ազերթաջի հատուկ թղթակից Ռաուֆ Ալիեւը հարց է հղում նախարարին, թե Շվեդիան՝ որպես ՄԱԿ-ի ԱԽ ոչ մշտական անդամ, ի՞նչ քայլեր է ձեռնարկում հակամարտությունների կարգավորման՝ մասնավորապես ԼՂ հակամարտության լուծման ուղղությամբ: Հարցին ի պատասխան՝ ըստ ադրբեջանական թերթի, նախարար Մարգոտ Վալստրյոմը պատասխանում է, որ հակամարտությունների կարգավորումը բարդ գործընթաց է, եւ դրա համար իրենք կարծում են, որ հակամարտությունները պետք է լուծվեն փուլային տարբերակով:

Սակայն, ուսումնասիրելով մամուլի ասուլիսի սղագրությունը, պարզ է դառնում, որ իրականում նման հարց ու պատասխան չի եղել, եւ այդ բոլորը Ադրբեջանի հերթական երեւակայության արդյունքն է: Ինչ վերաբերում է նրան, թե իրականում ինչի մասին է խոսել Մարգոտ Վալստրյոմը, ապա Շվեդիայի արտաքին գործորի նախարարը, պատասխանելով այն հարցին, թե հանդիսանալով ՄԱԿ ԱԽ-ի ոչ մշտական անդամ, ինչ դիրքորոշում ունի Արեւելյան Գործընկերության անդամ պետություններում հակամարտությունների խաղաղ կարգավորման գործընթացների վերաբերյալ, նշել է, որ «իբրեւ ԱլԳ հիմնադիր անդամ, մենք Լեհաստանի հետ մշտապես ուշադրության կենտրոնում ենք պահում այդ խնդիրները: Դրանք հնարավոր չէ լուծել սեղմ ժամկետներում: Բոլոր ջանքերը պետք է ուղղված լինեն քաղաքական երկխոսության շարունակմանը: Կան նաեւ սառեցված հակամարտություններ, որոնք նույնպես լուծում են պահանջում»:

Հատկանշական է, որ Ազերթաջի հաղորդագրությունը հրապարակվել էր միայն ադրբեջաներեն լեզվով, առանց որեւէ այլ թարգմանության, հավանաբար նպատակ ունենալով խուսափելու շվեդական կողմի պատասխան արձագանքից:

Սա առաջին դեպքը չէ, որ ադրբեջանական իշխանությունները, ԶԼՄ-ները փորձում են խեղաթյուրել իրականությունը: Մոտ մեկ տարի առաջ ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդագրություններ տարածեցին Շվեդիայում այսպես կոչված ադրբեջանցիների կոնգրեսի գործունության վերաբերյալ, մասնավորապես նշելով, որ կոնգրեսի անդամները մասնակցել են «Արեւելյան գործընկերության դերը նախկին ԽՍՀՄ երկրներում» քննարկմանը, բարձրացրել «հայկական օկուպացիայի», «Խոջալուի ցեղասպանութան» թեմաները: Լրատվամիջոցների հաղորդմամբ քննարկմանը ներկա էր եղել հարյուրից ավելի դիվանագետներ, քաղաքագետներ լրագրողներ:

Իբրեւ ապացույց բերվում էր կոնգրեսի անդամ Էմիլ Միրզոեւի՝ ամբիոնի մոտ արված լուսանկարը: Սակայն իրականում նրանք ոչ թե մասնակցել էին քննարկմանը, այլ անկոչ հյուրի նման սպասել, մինչեւ բոլոր մասնակիցները դուրս կգան դահլիճից եւ, հարմար պահը որսալով, լուսանկարվել: Սակայն ինչ իմանային ադրբեջանցիները, որ Շվեդական արտաքին հարաբերությունների ինստիտուտը իր բոլոր միջոցառումների տեսագրություններն ամբողջությամբ դնում է իր կայքում՝ ներառյալ նաեւ այս միջոցառմանը (http://www.ui.se/play), որը դիտելուց հետո էլ բացահայտվեց ադրբեջական անբողջ փուչիկը:

 NEWS.am