ԵԽԽՎ-ի հետ միասին կհաղթահարենք բոլոր հնարավոր հիբրիդային հարձակումները. Միրզոյան
Հիբրիդային հարձակումների համատեքստում կեղծ տեղեկատվական մանիպուլյացիաները մեր առօրյա կենցաղավարության մի մասն են դարձել, ինչպես և այլ երկրներում։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ տեսակետը ԵԽԽՎ նստաշրջանում հայտնեց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով ԵԽԽՎ սոցիալիստների խմբակցության պատգամավորի հարցին, թե ինչով կարող է օգտակար լինել ԵԽԽՎ-ն Հայաստանին՝ ընտրական գործընթացներում հիբրիդային հարձակումներից պաշտպանվելու համար։
Նախարարի կարծիքով՝ հիբրիդային հարձակումները շարունակաբար ավելի կսրվեն մինչ այն ընտրությունները, որոնց մոտենում է Հայաստանը, և որոնք տեղի կունենան հունիսի սկզբին։
«Բայց մենք ձևավորել ենք իմունիտետ, պաշտպանվելու կարողություն այն միջավայրում, որտեղ վերջին 4-5 տարիների ընթացքում եղել են հիբրիդային սպառնալիքներ։ Կեղծ տեղեկատվական մանիպուլյացիաները մեր առօրյա կենցաղավարության մի մասն են դարձել, ինչպես և այլ երկրներում։
Այս հեղինակավոր մարմինը կանգնելով Հայաստանի ու նրա ժողովրդավարության կողքին, ինչպես նաև աջակցություն ցուցաբերելու պատրաստակամությամբ կարող է գալ մեր երկիր և տեղում ծանոթանալ իրավիճակին։ Վստահ ենք, որ միասին կհաղթահարենք բոլոր հնարավոր հիբրիդային հարձակումները»,- ասաց ՀՀ արտգործնախարարը։


















































ՀՀ տարածքում Ադրբեջանի ԶՈՒ դիրք չի կառուցվել. ՊՆ մամուլի խոսնակ
Ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված տեղումներ, բուք կլինեն
Թրամփի կրտսեր որդուն առաջարկել են ուղարկել Իրան․ Bild
Ինչո՞ւ է աղմկում Երևանը
Դադարեցրել եմ անդամակցությունս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը․ Վլադիմիր Վարդանյան
Մասնագիտական ուսուցումը կարող է ավելի գրավիչ դառնալ
Իրանը հայտարարել է, որ կհարվածի ցանկացած տարածքի, որտեղից ԱՄՆ-ն կհարձակվի իր վրա
Անչափահասների կողմից կատարված հանցագործություններ. 2025 թվական
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հաղորդագրություն է տարածել
Ինչո՞ւ չունենք կանաչ Երևան