Վիզաների ազատականացման երկխոսություն տարվում է բացառապես Հայաստանի հետ. Մարագոս
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը հունվարի 22-ին մասնակցել է «Աջակցություն Միգրացիայի և քաղաքացիության ծառայության բարեփոխումներին» ծրագրի ամփոփիչ միջոցառմանը։ 2023 թվականից մեկնարկած ծրագրի նպատակը միգրացիոն ոլորտում իրականացվող բարեփոխումների հաջողությունն է։
Միջոցառմանը մասնակցել են Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային համակարգող Ռադիմ Զակը, նույն կազմակերպության հայաստանյան գրասենյակի ղեկավար Անդրեյ Ափոյանը, ոլորտի այլ դերակատարներ։
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, անդրադառնալով միգրացիայի և քաղաքացիության ոլորտում արձանագրված շոշափելի արդյունքներին՝ կարևորել է ՆԳՆ կառուցվածքում նոր ծառայության ինստիտուցիոնալացումն ու միգրացիոն գործընթացների լավարկումը։ Ընդգծելով մուտքի արտոնագրերի ազատականացման վերաբերյալ արդյունավետ երկխոսությունը՝ դեսպանն դեսպանը փաստել է, որ այն ներկայումս տարվում է բացառապես Հայաստանի հետ։
Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի տարածաշրջանային համակարգող Ռադիմ Զակը նշել է, որ Եվրոպական միության հետ ձևավորված փոխվստահությունը հաստատուն հիմք է համագործակցության շարունակականության և նոր ծրագրերի իրականացման համար։
Անդրադարձ է կատարվել Ծրագրի շրջանակում միջազգային լավագույն փորձի տեղայնացմանը, անձնակազմի մասնագիտական կարողությունների շարունակական զարգացմանն ու միգրացիոն ոլորտի թվայնացման գործընթացին վերաբերող հարցերի։
«Աջակցություն Միգրացիայի և քաղաքացիության ծառայության բարեփոխումներին» ծրագիրը ֆինանսավորվել է Եվրոպական միության կողմից։


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
Ռուբեն Վարդանյանի կինը մտադիր է կազմակերպել կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության այց Բաքու
Սուրեն Պապիկյանը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» միջազգային ցուցահանդեսի բացման պաշտոնական ար...
Արդեն մոտ 2 ժամ է՝ փրկարարները, ոստիկաններն ու քաղաքացիների Փամբակ գետում որոնում են մոտ 15-ամյա աղջ...
Կապանում դեղնավուն անձրևաջրերի հոսքի դեպքով վարույթ է հարուցվել․ ԲԸՏՄ
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը միջնորդություն է ներկայացրել նախարարություն
Ուկրաինայի նախագահն ու Մոսկվայի քաղաքապետը հաստատել են Կապոտնյայի նավթավերամշակման գործարանի հարվածը
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Հաքան Ֆիդանը Մոսկվայում կքննարկի Ուկրաինայի, Սև ծովի և Հարավային Կովկասի հետ կապված հարցեր
Քաղաքացին պետք է առնվազն 6 ամիս բնակված լինի Հայաստանում. Կոնջորյանը մանրամասնել է՝ ինչ է նախատեսվու...