ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ուկրաինայի միջև Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունները եղել են «արդյունավետ» և ուղեկցվել են առաջընթացով, հայտնում է Axios-ը՝ հղում անելով անանուն ամերիկացի պաշտոնյաներին։ Հրապարակման համաձայն՝ Ջարեդ Քուշները, Սթիվեն Ուիթքոֆը և ԱՄՆ պատվիրակության մյուս անդամները բանակցությունների ընթացքում տեղափոխվել են այն սենյակների միջև, որտեղ հանդիպում էր ռուս-ուկրաինական աշխատանքային խումբը։
«Քննարկվել է ամեն ինչ։ Ոչ մի կողմ չի խուսափել որևէ հարցից։ Ոչ մի խնդիր չի մնացել չլուծված, և մենք որևէ մեկին ճնշելու անհրաժեշտություն չենք ունեցել։ Բոլորը միմյանց հետ շփվել են հարգանքով, քանի որ իսկապես լուծումներ էին փնտրում», -ամերիկացի պաշտոնյաներից մեկի խոսքերն է մեջբերում Axios-ը։
Ամերիկացի պաշտոնյաների փոխանցմամբ՝ երկօրյա բանակցությունների ընթացքում քննարկվել են բոլոր հիմնական հարցերը, այդ թվում՝ Ռուսաստանի տարածքային պահանջները Դոնբասում, Զապորոժիեի ատոմակայանի շուրջ վեճը, ինչպես նաև լարվածության թուլացման անհրաժեշտ քայլերը, որոնք կարող են ազդարարել պատերազմի ավարտի գործընթացը։ Բանակցությունների երկրորդ օրվա ավարտին երեք պատվիրակությունները մասնակցել են համատեղ ճաշին։
«Մի պահ բոլորը գրեթե ընկերների պես էին թվում։ Ես հույսի զգացում ունեցա»,-նշել է ամերիկացի պաշտոնյան։ Մեկ այլ ամերիկացի պաշտոնյայի խոսքով՝ «ամեն ինչ անցավ հնարավորինս լավ, և իրենք գոհ են իրավիճակից»։
Axios-ը նշում է, որ ամերիկացի պաշտոնյաները Աբու Դաբիում կայացած հանդիպումը գնահատել են որպես բանակցությունների հաջորդ փուլի կարևոր քայլ։
«Մենք շատ մոտ ենք Պուտինի և Զելենսկու միջև հանդիպմանը»,- ամերիկացի պաշտոնյայի խոսքերն է մեջբերում լրատվականը։ Պաշտոնյայի խոսքով՝ եթե Աբու Դաբիում նախատեսվող հաջորդ եռակողմ հանդիպմանը գրանցվի լրացուցիչ առաջընթաց, ապա դրան կարող է հաջորդել հանդիպում Մոսկվայում կամ Կիևում։
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ուկրաինայի կարգավորման համար դժվար և երկար ճանապարհ է սպասվում, գրում է Ria novosti-ն։
«Մենք սկզբից էլ ասել ենք, որ առջևում շատ դժվար և երկար ճանապարհ է սպասվում։ Որ սա արագ ճանապարհ չէ»,-ասել է Պեսկովը։


















































Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Միջադեպը բացարձակապես կապ չունի հանրային տրանսպորտի վարորդի կամ վճարման համակարգի հետ