Թուրքիան շարունակում է լրագրողների «գլխավոր բանտապանը» լինել
2017-ին ողջ աշխարհում բանտարկված լրագրողների թիվը հասել է նոր ռեկորդային մակարդակի: 262 լրագրողներ իրենց մասնագիտական պարտականությունների կատարման հետեւանքով բանտարկվել են եւ սա նոր ռեկորդ է անցյալ տարվա 259 թվից հետո: Այս մասին ասվում է Լրագրողների պաշտպանության կոմիտեի զեկույցում:
Արդեն երկու տարի անընդմեջ իրենց մասնագիտական պարտականությունների կատարման հետեւանքով բանտում հայտնվածների կեսը գտնվում են Թուրքիայում, Չինաստանում եւ Եգիպտոսում:
Երեք երկրները, որոնք «գլխավոր բանտապաններ» են անվանվել, պատասխանատվություն են կրում 134 լրագրողների ազատազրկման համար (կամ ընդհանուրի 51 տոկոսի):
Չնայած 2017-ին մի քանի լրագրողների ազատ արձակմանը՝ Թուրքիան երկրորդ տարին անընդմեջ մնում է աշխարհի գլխավոր բանտապանը`ունենալով 73 բանտարկված լրագրող, (նախորդ տարվա 81-ի համեմատությամբ): Տասնյակից ավել մարդ սպասում է դատավարությանը: Պարբերաբար նոր կալանավորումներ են տեղի ունենում:

















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի
Էապես կրճատվել է այն բնակավայրերի թիվը, որտեղ չկան և հասանելի չեն նախադպրոցական ծառայություններ
Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք ՀՀ-ում
Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են
Թեհրանի կողմից ԱՄՆ-ի վրա հարձակման վերաբերյալ որևէ հավաստի հետախուզական տվյալ չի եղել
Հայաստանը՝ միջազգային տեխնոլոգիական համագործակցության նոր հարթակ․ CTBTO-ն առաջին անգամ տարածաշրջանայ...