Գրենլանդիան պատրաստ է ռազմական պատասխան տալ Միացյալ Նահանգներին
Atlantic Airways ավիաընկերության ինքնաթիռը, որը տեղափոխում էր դանիացի լրացուցիչ զինվորականների, վայրէջք է կատարել Գրենլանդիայի մայրաքաղաք Նուուկում: Զինվորականների մի մասը շարունակել է թռիչքը դեպի Նուուկից հյուսիս գտնվող Կանգերլուս բնակավայր։ Այդ մասին հաղորդում է Deutsche Wellen-ն։
Զինվորները մասնակցելու են Դանիայի կողմից համակարգվող «Արկտիկական դիմացկունություն» կոչված զորավարժություններին, նշել է Դանիայի Արկտիկական հրամանատարության ղեկավար Սյորեն Անդերսենը: Այն հարցին, թե քանի դանիացի զինվոր է ներկայումս տեղակայված Գրենլանդիայում, Անդերսենը հրաժարվել է պատասխանել: Այդուհանդերձ լրատվամիջոցները նշում են, որ Նուուկում ներկայումս կա առնվազն 100 դանիացի զինվոր, իսկ Կանգերլուսում՝ ևս 100 զինվոր:
Դանիայի խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովի ղեկավար Ռասմուս Յարլովն ասել է, որ իր երկիրը պատրաստ է ռազմական պատասխան տալ Միացյալ Նահանգներին, եթե վերջինս փորձի ուժով գրավել արկտիկական կղզին։ «Մենք անպայման կպաշտպանենք Գրենլանդիան։ Եթե ամերիկյան զորքերը ներխուժեն, պատերազմ կսկսվի, և մենք կկռվենք միմյանց դեմ», - ասել է Յարլովը։
Դանիացի խորհրդարանականի կարծիքով՝ նման զինված հակամարտությունը կլինի աղետ նաև Միացյալ Նահանգների համար։ Նա նշել է, որ տնտեսական տեսանկյունից Գրենլանդիայի բռնակցումը իմաստ չունի, քանի որ Միացյալ Նահանգներն արդեն իսկ մուտք ունի կղզի, և անեքսիան միայն լրացուցիչ ծախսեր կբերի իր հետ։


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
Ռուբեն Վարդանյանի կինը մտադիր է կազմակերպել կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության այց Բաքու
Սուրեն Պապիկյանը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» միջազգային ցուցահանդեսի բացման պաշտոնական ար...
Արդեն մոտ 2 ժամ է՝ փրկարարները, ոստիկաններն ու քաղաքացիների Փամբակ գետում որոնում են մոտ 15-ամյա աղջ...
Կապանում դեղնավուն անձրևաջրերի հոսքի դեպքով վարույթ է հարուցվել․ ԲԸՏՄ
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը միջնորդություն է ներկայացրել նախարարություն
Ուկրաինայի նախագահն ու Մոսկվայի քաղաքապետը հաստատել են Կապոտնյայի նավթավերամշակման գործարանի հարվածը
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Հաքան Ֆիդանը Մոսկվայում կքննարկի Ուկրաինայի, Սև ծովի և Հարավային Կովկասի հետ կապված հարցեր
Քաղաքացին պետք է առնվազն 6 ամիս բնակված լինի Հայաստանում. Կոնջորյանը մանրամասնել է՝ ինչ է նախատեսվու...