2026-ին կակտիվանան «TRIPP» նախագծի վրա ազդեցություն ունենալու հիբրիդային գործողությունները․ զեկույց
Հայաստանի Հանրապետության արտաքին հետախուզության ծառայությունը հրապարակել է Հայաստանի Հանրապետության արտաքին ռիսկերի վերաբերյալ 2026 թվականի տարեկան զեկույցը։ Ներկայացնում ենք հատված զեկույցից․
Հայաստանի հիբրիդային սպառնալիքները 2026 թվականին
2025 թվականին Հայաստանն առնչվել է հիբրիդային սպառնալիքների նյութականացման տարբեր դրսևորումների, որոնք 2026 թվականի ընտրություններով պայմանավորված, մեծ հավանականությամբ, կդառնան ավելի ընդգրկուն, ավելի բարդ, ավելի մասշտաբային։
Հայաստանի դեմ հիբրիդային գործողությունները հետապնդում են մի շարք նպատակներ, այդ թվում՝ արժեզրկել ու իմաստազրկել խաղաղության հաստատման հնարավորությունը, դրա փաստը, խաղաղության հասնելու ճանապարհի ձեռքբերումները և դրա հետ կապված դրական մթնոլորտը, սերմանել դավադրապաշտական մտքեր, որ իբրև թե առկա են գաղտնի համաձայնություններ՝ ուղղված Հայաստանի շահերի դեմ, շահագործել Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցների զգայնությունները՝ մեր հասարակությանը մատուցելով կեղծ աշխարհաքաղաքական և իրականությանը չհամապատասխանող երկընտրանքներ։
2026 թվականի ընթացքում, մեծ հավանականությամբ, զգալիորեն կակտիվանան մասնավորապես «TRIPP ուղի» նախագծի վրա ազդեցություն ունենալու հիբրիդային գործողությունները։ Ընդ որում, 2025 թվականի երկրորդ կեսին արդեն իսկ ուրվագծվել է, որ ծրագիրը թիրախավորող տարածաշրջանային և արտատարածաշրջանային դերակատարները, մեծ հավանականությամբ, տարբեր նպատակներ հետապնդելով, այդուհանդերձ իրականացնում են որոշակիորեն հատվող գործողություններ։
Հայաստանի դեմ տեսանելի քարոզչությունը հիմնականում իրականացվում է օտարերկրյա պետական/իշխանական մարմինների, այդ թվում՝ հատուկ ծառայությունների կամ նրանց հետ կապված ռեսուրսների միջոցով։ Քողարկված գործողությունները, որոնք հաճախ սնուցում և բազմապատկում են տեսանելի քարոզչությունը, օգտագործում են որևէ օտարերկրյա պետական դերակատարի ակնհայտ հետք չպարունակող կայքէջեր և օգտահաշիվներ՝ առավել կտրուկ, շոկային էֆեկտ առաջացնող թեզեր շրջանառելու նպատակով։
2025 թվականին արձանագրել ենք տարբեր դերակատարների կողմից կեղծ հաշիվների և գովազդների, բոտային ցանցերի միջոցով կեղծ տեղեկատվության, ապատեղեկատվության կամ խեղաթյուրված տեղեկատվության տարածման մարտավարություն։ Շարունակել են աճել արհեստական բանականությամբ կեղծ տեքստային և տեսաձայնային նյութերի գեներացման հնարավորությունները՝ ձևավորելով ճկուն և արագ զարգացող գործիքների օգտագործմամբ մեծ ծավալով ապատեղեկատվության տարածման կայուն միտում, որը մեծ հավանականությամբ ավելի մասսայական կդառնա 2026 թվականին։
Մեր գնահատմամբ՝ 2026 թվականին կպահպանվի օտարերկրյա տեղեկատվական հարթակներում կեղծ տեղեկություններ տեղադրելու, ապա դրանք տարածաշրջանային դերակատարների պաշտոնական և ոչ պաշտոնական ռեսուրսներով «լեգիտիմացնելու» և տարածելու միտումը, որի դրսևորումն արձանագրել ենք 2025 թվականին։


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
Ռուբեն Վարդանյանի կինը մտադիր է կազմակերպել կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության այց Բաքու
Սուրեն Պապիկյանը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» միջազգային ցուցահանդեսի բացման պաշտոնական ար...
Արդեն մոտ 2 ժամ է՝ փրկարարները, ոստիկաններն ու քաղաքացիների Փամբակ գետում որոնում են մոտ 15-ամյա աղջ...
Կապանում դեղնավուն անձրևաջրերի հոսքի դեպքով վարույթ է հարուցվել․ ԲԸՏՄ
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը միջնորդություն է ներկայացրել նախարարություն
Ուկրաինայի նախագահն ու Մոսկվայի քաղաքապետը հաստատել են Կապոտնյայի նավթավերամշակման գործարանի հարվածը
Հաքան Ֆիդանը Մոսկվայում կքննարկի Ուկրաինայի, Սև ծովի և Հարավային Կովկասի հետ կապված հարցեր
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Քաղաքացին պետք է առնվազն 6 ամիս բնակված լինի Հայաստանում. Կոնջորյանը մանրամասնել է՝ ինչ է նախատեսվու...