Ով էր ռուս «հայամետ» դեսպանը, որին Բաքուն «չընդունեց»
ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման ու հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը հայտարարել է, որ Ադրբեջանում ՌԴ նոր դեսպանի նշանակման շուրջ ստեղծված իրավիճակը «դժվար թե հօգուտ» ռուս-ադրբեջանական հարաբերությունների լինի։
Ռուս պատգամավորը պարզաբանել է, որ 2017 թվականի հուլիսին ԱՊՀ հարցերով հանձնաժողովը նախնական կարգով դիտարկել է Գեորգի Զուևի թեկնածությունը նոր դեսպանի պաշտոնում։
«Այսօրվա դրությամբ, որքանով ես եմ հասկանում, այս թեկնածությունը չի դիտարկվում, ՌԴ նախագահը, հավանաբար, այլ թեկնածություն կներկայացնի։ Ես, անշուշտ, գիտեմ՝ ինչու է դա տեղի ունենում, և կարծում եմ, որ տեղի ունեցողը դժվար թե հօգուտ ռուս-ադրբեջանական հարաբերությունների լինի»,- ասել է Զատուլինն «Էխո Մոսկվի» ռադիոկայանի եթերում։
Նա նաև ընդգծել է, որ Ադրբեջանում դիվանագիտական ներկայացուցիչներ նշանակելու հարցի համաձայնեցումը տարվում է ներկայացուցիչների մոտ «հայկական արմատներ հայտնաբերելուն»։ Սակայն, ըստ նրա, ով էլ լինի, ինչ ազգանուն էլ ունենա, ինչ արմատներ, կապեր էլ ունենա՝ նա արտահայտելու է ՌԴ տեսակետը, և ոչ այն, որն ուզում է Բաքուն։
Ավելի վաղ լրատվամիջոցները գրել էին, որ Ռուսաստանի ԱԳՆ-ն չի ստացել Ադրբեջանի համաձայնությունը Գեորգի Զուևին այդ երկրում ՌԴ նոր դեսպան նշանակելու առնչությամբ:
Համաձայն դիվանագիտական հարաբերությունների կանոնների՝ դեսպանի նշանակումից առաջ ընդունող կողմը տալիս է իր համաձայնությունը հավատարմագրերի հանձնման համար:
Ինչպես հայտնի է դարձել, Ադրբեջանը հրաժարվել է տալ Գեորգի Զուևին դեսպան նշանակելու նախնական համաձայնությունը՝ նրա «վառ արտահայտված հայամետ դիրքորոշման» պատճառով:


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա