TRIPP անունով ընկերությունը պետք է ստեղծվի ՀՀ-ում, երթուղիները որոշենք, այսօրվանից պետք է պատրաստվենք
Մենք՝ որպես պետություն, չգիտենք, թե ինչ բան է ապրել խաղաղության մեջ: Մենք նոր՝ քայլ-քայլ սովորում ենք, և այդ պրոցեսը չափազանց կարևոր է: Մեր լեզվամտածողության մեջ հաճախ չենք նկատում կոնֆլիկտի տրամաբանության ընդլայնված ներկայությունը: Շատ փոքր և դանդաղ քայլերով է խաղաղությունը մուտք գործում մեր ենթագիտակցություն, և սա նորմալ է, քանի որ 35 տարի այլ տրամաբանության մեջ ենք եղել՝ ձեզ հայտնի պատճառներով: TRIPP անունով ընկերությունը պետք է ստեղծվի Հայաստանի Հանրապետությունում, երթուղիները որոշենք, կառուցապատման իրավունքները, հողի օգտագործումը, շինարարությունների թույլտվությունները: Այսօրվանից պետք է պատրաստվենք, որպեսզի ամեն ինչ պատշաճ ձևով և ժամկետներով իրականացնենք: Այս մասին Կառավարության հերթական նիստի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Երեկ Հայաստանի Հանրապետության և Միացյալ Նահանգների կառավարության անունից տարածվեց TRIPP իրագործման շրջանակի համատեղ հայտարարությունը: Կարծում եմ, որ մենք պետք է գնահատենք այդ հայտարարության նշանակությունը, որովհետև 2025 թվականի օգոստոսի 8-ի հայտարարությունից հետո՝ սա հաջորդ անկյունաքարային հայտարարությունն է, որով խաղաղության գործընթացի կարևորագույն և սկզբունքային հարցերից մեկը՝ տարածաշրջանային հաղորդակցության ապաշրջափակումը շրջանակային մակարդակում լուծվում է, ու որտեղ հասցեագրվում են բոլոր սկզբունքային հարցերը»,- նշել է նա:
Անդրադառնալով հայտարարությանը՝ Փաշինյանը հավելեց, որ դրա նշանակությունը տարածաշրջանում խաղաղութան հաստատումն է. «Ուզում եմ արձանագրենք, թե ինչ է նշանակում հայտարարությունը: Դրա իմաստն ու նշանակությունն այն է, որ խաղաղությունը կոնկրետ ու գործնական քայլերով հաստատվում է ՀՀ-ում և մեր տարածաշրջանում, այն այլևս գործնական իրողություն է: Այդ իրողության մասին իմ պատկերացումը նույնն է՝ պետք է խնամքով վերաբերվենք հաստատված խաղաղությանը: Մենք պետք է հնարավորինս արագ երեկվա հայտարարությունից բխող գործողությունները անենք, դրանք պետք է դե յուրե համաձայնագրերի տեսքով ընդունվեն, իրավական որոշումների վրա պետք է սկսենք աշխատել»:


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
Ռուբեն Վարդանյանի կինը մտադիր է կազմակերպել կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության այց Բաքու
Սուրեն Պապիկյանը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» միջազգային ցուցահանդեսի բացման պաշտոնական ար...
Արդեն մոտ 2 ժամ է՝ փրկարարները, ոստիկաններն ու քաղաքացիների Փամբակ գետում որոնում են մոտ 15-ամյա աղջ...
Կապանում դեղնավուն անձրևաջրերի հոսքի դեպքով վարույթ է հարուցվել․ ԲԸՏՄ
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը միջնորդություն է ներկայացրել նախարարություն
Ուկրաինայի նախագահն ու Մոսկվայի քաղաքապետը հաստատել են Կապոտնյայի նավթավերամշակման գործարանի հարվածը
Հաքան Ֆիդանը Մոսկվայում կքննարկի Ուկրաինայի, Սև ծովի և Հարավային Կովկասի հետ կապված հարցեր
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Քաղաքացին պետք է առնվազն 6 ամիս բնակված լինի Հայաստանում. Կոնջորյանը մանրամասնել է՝ ինչ է նախատեսվու...