Իրանը կատարում է իր պարտավորությունները միջուկային համաձայնագրի շրջանակներում. ՄԱԿ
Իրանը կատարում է միջուկային ծրագրի համաձայնագրի պայմանները: Այս մասին ասվում է Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համար պատրաստված զեկույցում, հայտնում է DW-ն՝ վկայակոչելով AFP գործակալությանը:
Զեկույցում նշվում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դիրքորոշումը «զգալի անորոշություն է» հարուցում համաձայնագրի ապագայի վերաբերյալ: Սակայն Գուտերեշը վստահություն է հայտնել, որ Թրամփը կպահպանի ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունները:
Ի տարբերություն այլ առաջնորդների, Թրամփը հրաժարվում է խոստովանել, որ Թեհրանը հետեւում է Իրանի միջուկային ծրագրի դրույթներին: ԱՄՆ նախագահը Կոնգրեսին 60 օր է տվել Թեհրանի դեմ տնտեսական պատժամիջոցների վերասահմանման վերաբերյալ որոշման կայացման համար, որոնք հանվել էին Բարաք Օբամայի օրոք: Որոշման կայացման վերջնաժամկետը դեկտեմբերի 12-ն է:
Հիշեցնենք, որ հոկտեմբեր ամսվա վերջին Միացյալ Նահանգները պատժամիջոցներ էր կիրառել Իրանի 41 քաղաքացիների, ընկերությունների եւ կազմակերպությունների նկատմամբ, այդ թվում նաեւ՝ երկրի Զինված ուժերի կազմում գտնվող էլիտար զորամիավորման՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) դեմ:
Վաշինգտոնում պնդում են, որ այս միջոցառումները պատասխան քայլ դարձան Թեհրանի կողմից զանգվածային ոչնչացման զենքի ստեղծմանը եւ ահաբեկչությանն աջակցման գործողություններին: Իրանը եւ միջազգային միջնորդների վեցնյակը՝ Միացյալ Նահանգները, Ռուսաստանը, Չինաստանը, Գերմանիան, Ֆրանսիան եւ Մեծ Բրիտանիան, Իսլամական Հանրապետության միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնության են եկել 2015 թվականի հուլիսին: Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) նախատեսում է Թեհրանի կողմից իր միջուկային ծրագրի սահմանափակման ուղղությամբ մի շարք քայլերի իրականացում ԱՄՆ-ի սահմանած միջազգային պատժամիջոցների եւ միակողմանի սահմանափակումների վերացման դիմաց:


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա