Ադրբեջանը նոր կոռուպցիոն սկանդալում․ Ադրբեջանը հիմա էլ գնել է «The West Australian» պարբերականը (Տեսանյութ)
Ավստրալական ABC հեռուստաալիքով հեռարձակվող Media Watch հաղորդման ժամանակ հաղորդավար Փոլ Բերրին ծաղրել է West Australian պարբերականում տպագրված հոդվածը, որտեղ Ադրբեջանը անվանվում է «ժողովրդավար երկիր»: Հաղորդավարը համոզմունք է հայտնել, որ Ադրբեջանի հյուպատոսությունը կաշառել է «The West Australian» պարբերականին նման հոդված տպելու համար։
«Դուք երբեւ լսե՞լ եք Արեւմտյան Ավստրալիայի Պերտ քաղաքի եւ Բաքվի ընդհանրությունների մասին։ Պարզվում է՝ երկուսն էլ «ազատություն վայելող» քաղաքներ են։
Նյութը հիշեցնում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ամբողջ աշխարհին հայտնի է որպես 2013 թվականին երրորդ անգամ անընդմեջ վերընտրված նախագահ: Բայց նաեւ, Ադրբեջանում, BBC-ի փոխանցմամբ, կառավարության գրեթե բոլոր քննադատները, այդ թվում `լրագրողները, քաղաքացիական հասարակության ակտիվիստները եւ իրավապաշտպանները ձերբակալվել են վերջին երկու տարիների ընթացքում:
Ծրագրի հյուրը նաեւ անդրադարձել է «Ադրբեջան լվացքատուն» կոռուպցիոն սկանդալին, որի միջոցով 2.9 մլրդ դոլար է ծախսվել Ադրբեջանի կողմից եվրոպացի քաղաքական գործիչներին եւ լրագրողներին կաշառելու համար:
Հաղորդավարի խոսքով՝ պարզ է, որ «The West Australian» պարբերականը համագործակցում է կոռումպացված պետության հետ, որը լրագրողներին պահում է բռունցքներով եւ անտեսում է երկրի առջեւ ծառացած խնդիրները:
Այդ հոդվածի առնչությամբ Հայ դատի Ավստրալիայի հանձնախումբը նամակ է ուղարկել The West Australian պարբերականին։ Հայ դատի Ավստրալիայի հանձնախմբի տնօրեն Վաչե Քահրամանյանը նամակում նշել է, որ Ադրբեջանը ոչ միայն ոտնահարում է արժանապատվության նորմերը, այլ նաեւ անհարգալից վերաբերմունք է դրսեւորում ԼՂ հակամարտության կարգավորման հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական ջանքերի նկատմամբ, ինչպես նաեւ արհամարհում է Հայաստանի հետ կնքած զինադադարի պայմանագիրը՝ սպանելով զինվորներին եւ քաղաքացիներին։


















































Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը կկայանա փետրվարի 28-29-ը Բեռլինում. ԱԳՆ խոսնակ
ԱՄՆ-ն «ձեռքերը լվացել է» Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացից. Արթուր Խաչատրյան
Ալիևը պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա
Ադրբեջանն ու Ղազախստանը համատեղ վարժանքներ կանցկացնեն
«Ռոյթերզ». «Մոսկվան լարվածություն է բորբոքել հօգուտ Ադրբեջանի»
Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի
Թեհրանի կողմից ԱՄՆ-ի վրա հարձակման վերաբերյալ որևէ հավաստի հետախուզական տվյալ չի եղել
Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք ՀՀ-ում
Հայաստանը՝ միջազգային տեխնոլոգիական համագործակցության նոր հարթակ․ CTBTO-ն առաջին անգամ տարածաշրջանայ...
Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են
Պետական արգելոցի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին