ԱՄՆ-ում սկսվել են բողոքի ցույցեր ներգաղթային ծառայության գործողությունների դեմ՝ 37-ամյա կնոջ սպանությունից հետո
Մինեսոտայի նահանգի Մինեապոլիս քաղաքում բողոքի ցույցեր են ներգաղթային ծառայության աշխատակցի կողմից կնոջ սպանությունից հետո։ BBC-ին հայտնում է, որ բողոքի գործողությունները տեղի են ունենում քաղաքի տարբեր շրջաններում, բայց հիմնական հավաքը այն վայրում է, որտեղ նախօրեին ծառայության աշխատակիցը կրակել եւ սպանել է 37-ամյա կնոջը։
Ձյան վրա ծաղիկներով ու մոմերով ինքնաբուխ հուշարձանի մոտ ցուցարարները իրենց ելույթներում եւ վանկարկումներում դատապարտում են ոստիկանական գործողությունները։ Այստեղ են նաեւ հոգեւորականներ, որոնք հոգեւոր երգեր են կատարում, հայտնում է Minneapolis Star-Tribune թերթը։
Ցույցեր եւ ցուցարարների ձերբակալություններ են տեղի ունենում քաղաքի տարբեր հատվածներում։
Մինեսոտայի հանրային ռադիոյի տվյալներով՝ ԱՄՆ-ի Սահմանապահ ծառայության աշխատակիցները մուտք են գործել պետական դպրոցներից մեկի տարածք՝ սպանության վայրից մոտ հինգ կիլոմետր հեռավորության վրա, որտեղ մարդկանց գցել են գետնին և ձերբակալում են՝ պղպեղային գազ կիրառելով։
Միջադեպը տեղի է ունեցել այն պահին, երբ աշակերտները դասերից հետո դուրս էին գալիս դպրոցից։
Այդ օրն ավելի վաղ ցուցարարների մի խումբ շրջափակել էր դաշնային դատարանի մուտքը, որի ներսում ԱՄՆ-ի Ներգաղթի և մաքսային ծառայության աշխատակիցներն էին, հայտնում է Star-Tribune-ը։ Մոտ 50 մարդ վանկարկել է հրաձգության հետևանքով զոհված կնոջ՝ Ռենե Գուդի անունը։
Բողոքի ակցիաներ են նախատեսվում նաև Նոր Օռլեանում, Մայամիում և Նյու Յորքում։
ԱՄՆ-ի Ներգաղթի և մաքսային ծառայության աշխատակիցը Մինեապոլիսում կրակել էր կնոջ վար, որը, ինչպես պնդում են ամերիկյան իշխանությունները, փորձել է իր ավտոմեքենայով մխրճվել ծառայության պարեկային մեքենայի մեջ։
Գերատեսչությունում զոհի վարքագիծը որակել են որպես «ներքին ահաբեկչություն», իսկ պարեկային խմբի արձագանքը՝ որպես ինքնապաշտպանություն։
Տեղական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել ICE-ի ներգաղթային օրենսդրության կիրառման դեմ բողոքի ակցիայի ընթացքում։
«Մեր իրավապահ աշխատակիցներին մեքենայով վրաերթի ենթարկելու փորձը՝ նրանց սպանելու նպատակով, ներքին ահաբեկչության ակտ է»,- հայտարարել է ԱՄՆ-ի Ներքին անվտանգության նախարարությունը, որի կազմում է ներգաղթային ծառայությունը։
Մինեապոլիսի քաղաքապետ Ջեյքոբ Ֆրեյը խստորեն քննադատել է դաշնային իշխանությունների հայտարարությունը, հատկապես այն հատվածը, որտեղ հրաձգությունը ներկայացվել է որպես ինքնապաշտպանություն՝ այդ վարկածը որակելով «աղբային նարատիվ»։
Ներքին անվտանգության նախարարությունն էլ իր հերթին պնդում է, որ ներգաղթային ծառայության աշխատակիցների շրջանում կան տուժածներ։


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
Ռուբեն Վարդանյանի կինը մտադիր է կազմակերպել կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության այց Բաքու
Սուրեն Պապիկյանը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» միջազգային ցուցահանդեսի բացման պաշտոնական ար...
Արդեն մոտ 2 ժամ է՝ փրկարարները, ոստիկաններն ու քաղաքացիների Փամբակ գետում որոնում են մոտ 15-ամյա աղջ...
Ուկրաինայի նախագահն ու Մոսկվայի քաղաքապետը հաստատել են Կապոտնյայի նավթավերամշակման գործարանի հարվածը
Կապանում դեղնավուն անձրևաջրերի հոսքի դեպքով վարույթ է հարուցվել․ ԲԸՏՄ
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը միջնորդություն է ներկայացրել նախարարություն
Հաքան Ֆիդանը Մոսկվայում կքննարկի Ուկրաինայի, Սև ծովի և Հարավային Կովկասի հետ կապված հարցեր
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Քաղաքացին պետք է առնվազն 6 ամիս բնակված լինի Հայաստանում. Կոնջորյանը մանրամասնել է՝ ինչ է նախատեսվու...