2025 թվականին ավարտվեց Ադրբեջանի և Հայաստանի միջև պшտերազմը․ մենք հիմա սովորում ենք, թե ինչ է նշանակում խաղաղ ապրել․ Ալիև
Արդեն մի քանի ամիս է, ինչ մենք ապրում ենք խաղաղության պայմաններում և սովորում ենք, թե ինչպես ապրել խաղաղության պայմաններում։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«Անցյալ տարին իսկապես կարելի է պատմական համարել, որովհետև հենց 2025 թվականին է ավարտվել Ադրբեջանի և Հայաստանի միջև պատերազմը, և մենք արդեն մի քանի ամիս է՝ ապրում ենք խաղաղության մեջ։ Մենք սովորում ենք, թե ինչ է նշանակում խաղաղ ապրել։ Ադրբեջանը քաղաքականապես ամրապնդել է իր փայլուն հաղթանակը մարտադաշտում և աշխարհում առաջին տեղում է։ Սա, անշուշտ, մեր անկախության պատմության ամենահիշարժան իրադարձություններից մեկը կլինի, կասեի՝ ամենակարևորներից մեկը։ Այս տեսանկյունից, անցած տարին կարելի է համարել շատ հաջողակ և պատմական մեր երկրի և մեր ժողովրդի համար, և ես վստահ եմ, որ այսուհետ ադրբեջանական ժողովուրդը կապրի խաղաղության մեջ»,- նշել է Ադրբեջանի նախագահը։
Ալիևը նաև հայտարարել է, որ 2025 թվականը կարելի է պատմական տարի համարել ադրբեջանա-ամերիկյան հարաբերությունների համատեքստում։ «907-րդ բաժինը, որն ընդունվել է հակաադրբեջանական ուժերի և Ամերիկայում հայկական լոբբիի գործունեության արդյունքում, խոչընդոտել է ԱՄՆ-ի և Ադրբեջանի միջև լայնածավալ հարաբերությունների հաստատմանը, սակայն այս սահմանափակումն այլևս գոյություն չունի։ Իհարկե, դրա համար կան երկու հիմնական պատճառ՝ առաջինը՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև պատերազմի պաշտոնական ավարտը, և երկրորդ՝ Ամերիկայում իշխանության գլուխ է Թրամփի վարչակազմը։ Այս վարչակազմը շատ պրագմատիկ է, շատ պրոֆեսիոնալ, և նրա անդամները՝ նախագահի գլխավորությամբ, լավ գիտակցում են Ամերիկայի ազգային շահերը», - ասել է Ադրբեջանի նախագահը տեղական հեռուստաալիքներին տված հարցազրույցում։


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
Ռուբեն Վարդանյանի կինը մտադիր է կազմակերպել կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության այց Բաքու
Սուրեն Պապիկյանը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» միջազգային ցուցահանդեսի բացման պաշտոնական ար...
Արդեն մոտ 2 ժամ է՝ փրկարարները, ոստիկաններն ու քաղաքացիների Փամբակ գետում որոնում են մոտ 15-ամյա աղջ...
Ուկրաինայի նախագահն ու Մոսկվայի քաղաքապետը հաստատել են Կապոտնյայի նավթավերամշակման գործարանի հարվածը
Կապանում դեղնավուն անձրևաջրերի հոսքի դեպքով վարույթ է հարուցվել․ ԲԸՏՄ
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը միջնորդություն է ներկայացրել նախարարություն
Հաքան Ֆիդանը Մոսկվայում կքննարկի Ուկրաինայի, Սև ծովի և Հարավային Կովկասի հետ կապված հարցեր
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Քաղաքացին պետք է առնվազն 6 ամիս բնակված լինի Հայաստանում. Կոնջորյանը մանրամասնել է՝ ինչ է նախատեսվու...