Թուրքիայի զինուժը փորձարկել է թուրքական արտադրության նոր հրետանին
Թուրքիայի զինուժը փորձարկել է թուրքական արտադրության նոր հրետանին
Թուրքական ռազմարդյունաբերական «ASELSAN» ընկերությունը երկրի զինված ուժերին է հանձնել սեփական արտադրության ավտոմատացված «ALKAR» տեսակի հրետանիները:
Թուրքական «Anadolu» լրատվական գործակալության համաձայն՝ նշյալ հրետանիները արդեն փորձարկվել են երկրի զինված ուժերի կողմից:
Այս հրետանիները կարողանում են պտտվել 360 աստիճան: Շնորհիվ հատուկ համակարգի՝ հրետանու հետհրումը հասցված է նվազագույնի, ինչը թույլ է տալիս դրանք տեղադրել զանազան տրանսպորտային միջոցների վրա: Դրանք կարող են օգտագործվել ցանկացած եղանակային պայմաններում և աշխարհագրական դիրքում:
Հիշեցնենք, որ 1975թ. ստեղծված ASELSAN-ը համարվում է Թուրքիայի խոշորագույն ռազմարդյունաբերական ընկերությունը, որը մասնագիտացված է ռազմական նշանակության էլեկտրոնային սարքավորումների արտադրության մեջ:1983-ին սկսել է իր արտադրանքի առաջին արտահանումը:
Աղբյուր` Ermenihaber.am


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա