Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Աշխարհի լավագույն համալսարանների շրջանավարտներին զինծառայության զորակոչից տարկետում կտրվի ՀՀ-ում աշխատելու համար․ հաստատվել է կարգը ՌԴ-ի 13 օդանավակայան դադարեցրել է գործունեությունը անօդաչու թռչող սարքերի հարձակումից հետո Արարատի մարզում պաշտոնից ազատվեց իրավապահ հերթական պաշտոնյան «OTHA SPRING 2026» միջազգային գիտաժողովըԵրեւանում միավորեց 12 երկրի մաթեմատիկոսների ՀՀ ԱԳՆ-ի և «Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր «Ուժեղ Հայաստան» կուսակցության Անիի եւ Մարալիկի գրասենյակներում խուզարկություններ են անցկացվում Առաջնախաղ՝ Գորիսի թատրոնում. «Կարմիր գլխարկը և գայլը» Մայիսի 7-ն Ալեքսանդր Սպենդիարյանի հիշատակի օրն է Արտավազդ Փելեշյանի ֆիլմերը կցուցադրվեն Կաննի կինոփառատոնում Հաստատվել են 2026-2027 ուսումնական տարվա դպրոցական արձակուրդի ժամկետները Հարգելի ընտրող, քո քվեն որոշիչ է, քվեարկի՛ր Նա ինձ ասել է, որ չի պատրաստվում ներխուժել Կուբա

Աշխարհի լավագույն համալսարանների շրջանավարտներին զինծառայության զորակոչից տարկետում կտրվի ՀՀ-ում աշխատելու համար․ հաստատվել է կարգըՌԴ-ի 13 օդանավակայան դադարեցրել է գործունեությունը անօդաչու թռչող սարքերի հարձակումից հետոԱրարատի մարզում պաշտոնից ազատվեց իրավապահ հերթական պաշտոնյան«OTHA SPRING 2026» միջազգային գիտաժողովըԵրեւանում միավորեց 12 երկրի մաթեմատիկոսներիՀՀ ԱԳՆ-ի և «Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր«Ուժեղ Հայաստան» կուսակցության Անիի եւ Մարալիկի գրասենյակներում խուզարկություններ են անցկացվումԱռաջնախաղ՝ Գորիսի թատրոնում. «Կարմիր գլխարկը և գայլը»Մայիսի 7-ն Ալեքսանդր Սպենդիարյանի հիշատակի օրն էԱրտավազդ Փելեշյանի ֆիլմերը կցուցադրվեն Կաննի կինոփառատոնումՀաստատվել են 2026-2027 ուսումնական տարվա դպրոցական արձակուրդի ժամկետներըՀարգելի ընտրող, քո քվեն որոշիչ է, քվեարկի՛րՆա ինձ ասել է, որ չի պատրաստվում ներխուժել ԿուբաԲոլոր քաղաքական ուժերն իրենց քաղաքական խոսույթում պետք է բացառեն խտրականություն, ատելություն և բռնություն քարոզող խոսույթի տեսակները․ ՀՀ ՄԻՊՄեկնարկել է Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման ծրագիրը«Զովետի» ՍՊ-ում հայտնաբերվել է վտանգավոր կաթնամթերք, արտադրությունը կասեցվել էՄիգրացիայի կառավարման համակարգը դարձնել առավել անվտանգ, հիմնված միջազգային չափորոշիչների և մարդու իրավունքների պաշտպանության վրաՎթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանումԵրևանում և Արմավիրի մարզում լցակայանների և ավտոտեխսպասարկման կետի գործունեություն է դադարեցվելԾանրամարտի երիտասարդների ԱԱ-ի մրցումային վերջին օրը Հայաստանն ունի երկու մասնակիցՏավուշի մարզում անցկացվել են հատուկ տակտիկական ուսումնավարժություններՄեծամասշտաբ միջոցառումներն անցան անվտանգ և անխոչընդոտԱնդրադարձել են ընտրությունների կազմակերպմանը վերաբերող հարցերիՀայաստանում այսօրվանից մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների քարոզարշավըԺամանակ առ ժամանակ անձրեւԻրանի հրամանատարությունը ԱՄՆ-ին մեղադրել է հրադադարի ռեժիմը խախտելու մեջՇենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի աշխատակիցներին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ ձերբակալվել է 1 անձՌուսաստանում Հայաստանի դեսպանը կանչվել է ՌԴ ԱԳՆՀամբերատար սպասում եմ, մինչեւ ԵՄ-ն կատարի պատմական առեւտրային համաձայնագրով նախատեսված իր մասըԱվտոմեքենան Աղավնավանք բնակավայրի կամրջից ընկել է գետըԱրարատ Միրզոյանը «Երևանյան երկխոսությունում» երիտասարդների հետ քննարկել է Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները65+ տարիքային սահմանափակումը վերացվեց, մեր հազարավոր քաղաքացիներ կկարողանան շարունակել իրենց աշխատանքըԻրազեկող ուղեցույց ապատեղեկատվության, օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիայի և միջամտության (FIMI) վերաբերյալՀանրապետության ճանապարհներին և ԼարսումՍուրեն Պապիկյանի պաշտոնական այցը Լեհաստան եզրափակվել է Պավել Բեժդայի հետ հանդիպում-ընթրիքովԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումՏիտղոսի համար պայքարում թիմը կմրցի Լոնդոնի «Արսենալի» հետԺոզե Մոուրինյուն առաջադրել է 5 պայմանՆիկոլ Փաշինյանը և Էդգարս Ռինկևիչսը քննարկել են Հայաստան–Լատվիա հարաբերությունների հետագա զարգացմանն ուղղված քայլերըՔաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Ֆինլանդիայի ԱԳՆ-ների միջևՎեդիում անչափահասներին առնչվող գործով մեկ անձ է կալանավորվելՋրային կոմիտեի նախագահի անունով WhatsApp-ում բացվել է կեղծ օգտահաշիվՀարձակում՝ Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի աշխատակիցների վրա, նրանցից մեկը տեղափոխվել է հիվանդանոցԲելգիայի Թագավորության Ներկայացուցիչների պալատի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԻմ դեմ թիրախավորումների իրական պատճառը ապօրինի գույքի բռնագանձման հայցերով «անհանգստությունն» է. գլխավոր դատախազԿասեցվել է «Պանացեա»-ի երեք արտադրատեսակների արտադրությունըՆացիստական անցյալի արխիվները. Գերմանիան վերհիշում է Երրորդ ռեյխի հանցագործություններըԿԸՀ նախագահը՝ քարոզարշավի ժամանակ ծառայողական մեքենա օգտագործելու և աշխատավարձ ստանալու կարգերի մասինՀենց այսպիսի խաղերում է ճնշումն ամենաքիչը. սա մեծ հաճույք էՆիկլաս Զյուլեն հայտարարել է 30 տարեկանում պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան ավարտելու մասին«Դասարան + Դասական» թատերական կրթական ծրագրի հայտերը կընդունվեն մինչև մայիսի 17-ը
Թոփ-լուրեր

Երևանի դպրոցներում հեռախոսների արգելք՝  ինչպե՞ս է այն գործում

Արդեն տևական ժամանակ է անցել, ինչ Երևանի քաղաքապետարանի որոշմամբ քաղաքապետարանի ենթակայությամբ գործող  դպրոցներում արգելվում է աշակերտների կողմից հեռախոսների օգտագործումը։

Փորձեցինք պարզել, թե դպրոցներում ինչպես է գործում որոշումը, և արդյոք խնդիրներ չեն առաջանում՝ նաև  հաշվի առնելով, որ վերջին շրջանում շատ դասագրքերում զետեղված են QR կոդերով դասանյութեր։

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Մարգարիտ Խաչատրյանի խոսքով դպրոցներում հեռախոսի արգելման պրակտիկան այնքան էլ  նոր չէ, և որոշ դպրոցներում կիրառվում էր ավելի վաղ ժամանակներից։ Սակայն որոշման ընդունման փոփոխությունը միասնական մոտեցում ցուցաբերելու մեջ է կայանում։ Քաղաքապետարանից դպրոցներին առաջարկել են նաև ամրագրել պայմանները և կանոնները դպրոցների ներքին կարգապահական կանոններում։

Նաև հատուկ որոշմամբ դպրոցների ուսուցիչները և տնօրենները ունեն հիմնավորում, թե ինչու պետք է թույլ չտան հեռախոսների օգտագործում դասապրոցեսի ընթացքում։

Մարգարիտ Խաչատրյանի տվյալներով ներկայումս քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող 151 դպրոցներից 143-ում արդեն իսկ ներքին կարգապահական կանոններում պայմանները  ամրագրված են։

Մեր հարցին, թե չկա՞ն արդյոք դժգոհություններ հեռախոսների արգելքի որոշումից, պաշտոնյան պատասխանեց թե դժգոհություններ չեն ստացել, «բնականաբար երեխաները շատ ուրախ չեն կարող լինել։ Որովհետև առանձին դեպքերում դա իրենց խաղալիքն է, ընկերների հետ շփման միջոցն է, բայց որևէ  դժգոհություն որևէ ծնողի կողմից չենք ստացել»,- ընդծեց նա։ Ըստ Խաչատրյանի ընդհակառակը՝ իրենք հիմնականում ստացել են գոհունակություն ուսուցիչների և տնօրենների կողմից։

Պաշտոնյայի պնդմամբ հեռախոսների կիրառման արգելքը չի կարող խոչընդոտել դասագրքերում առկա QR կոդից օգտվել, կամ համացանցից  ինֆորմացիա ստանալու համար, եթե դա ուսուցչի հանձնարարությունն է՝ «եթե հեռախոս օգտագործելու անհրաժեշտություն կա՝ կարող են օգտագործել, ուղղակի ուսուցչի հրահանգով և վերահսկողությամբ»։ 

Մարգարիտ Խաչատրյանը դրական է գնահատում դպրոցներում հեռախոսների արգելման որոշումը, և հավելում՝ հետևողական են լինելու, որ դպրոցները ապահովեն որոշման կիրառումը իրենց հնարավորությունների սահմանում։

Զրուցեցինք նաև Երաևնյան մի քանի դպրոցների տնօրենների հետ, որտեղ հեռախոսների կիրառման արգելքը գործում էր նախքան  քաղաքապետարանի որոշումը։ 

Դպրոցներից մեկում արդեն նախորդ տարվանից գործում էր դասերի ժամանակ հեռախոսներ ունենալու արգելքը։ Տնօրենը գոհունակությամբ  և ուրախությամբ էր նշում, որ դպրոցի ծնողական խորհուրդը բավականին ակտիվ է՝ «իրենք են առաջարկել՝ մենք էլ մեր համաձայնությունը տվել ենք, որովհետև շատ ուսուցիչներ բողոքում էին»։ 

Տնօրենի պնդմամբ, երեխաների ձեռքին հեռախոսի առկայությունը կախվածություն է առաջացնում  «ամեն րոպե ուզում են բացեն, նայեն։ Դրանով խափանվում է դասապրոցեսը»։ 

Տնօրենը ընդգծում է, որ լսողական վարժությունների պարագայում, երբ կարիք կա օգտվելու QR  կոդից,   միացնում են ուսուցչի հեռախոսով, և բոլոր աշակերտները հնարավորություն են ունենում լսել առանց իրենց հեռախոսի օգտագործման՝ ուսուցիչները նույնպես գոհ են, որ իրենց դասապրոցեսը չի խանգարվում։ 

TOP-NEWS.AM