Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Աշխարհի լավագույն համալսարանների շրջանավարտներին զինծառայության զորակոչից տարկետում կտրվի ՀՀ-ում աշխատելու համար․ հաստատվել է կարգը ՌԴ-ի 13 օդանավակայան դադարեցրել է գործունեությունը անօդաչու թռչող սարքերի հարձակումից հետո Արարատի մարզում պաշտոնից ազատվեց իրավապահ հերթական պաշտոնյան «OTHA SPRING 2026» միջազգային գիտաժողովըԵրեւանում միավորեց 12 երկրի մաթեմատիկոսների ՀՀ ԱԳՆ-ի և «Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր «Ուժեղ Հայաստան» կուսակցության Անիի եւ Մարալիկի գրասենյակներում խուզարկություններ են անցկացվում Առաջնախաղ՝ Գորիսի թատրոնում. «Կարմիր գլխարկը և գայլը» Մայիսի 7-ն Ալեքսանդր Սպենդիարյանի հիշատակի օրն է Արտավազդ Փելեշյանի ֆիլմերը կցուցադրվեն Կաննի կինոփառատոնում Հաստատվել են 2026-2027 ուսումնական տարվա դպրոցական արձակուրդի ժամկետները Հարգելի ընտրող, քո քվեն որոշիչ է, քվեարկի՛ր Նա ինձ ասել է, որ չի պատրաստվում ներխուժել Կուբա

Աշխարհի լավագույն համալսարանների շրջանավարտներին զինծառայության զորակոչից տարկետում կտրվի ՀՀ-ում աշխատելու համար․ հաստատվել է կարգըՌԴ-ի 13 օդանավակայան դադարեցրել է գործունեությունը անօդաչու թռչող սարքերի հարձակումից հետոԱրարատի մարզում պաշտոնից ազատվեց իրավապահ հերթական պաշտոնյան«OTHA SPRING 2026» միջազգային գիտաժողովըԵրեւանում միավորեց 12 երկրի մաթեմատիկոսներիՀՀ ԱԳՆ-ի և «Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր«Ուժեղ Հայաստան» կուսակցության Անիի եւ Մարալիկի գրասենյակներում խուզարկություններ են անցկացվումԱռաջնախաղ՝ Գորիսի թատրոնում. «Կարմիր գլխարկը և գայլը»Մայիսի 7-ն Ալեքսանդր Սպենդիարյանի հիշատակի օրն էԱրտավազդ Փելեշյանի ֆիլմերը կցուցադրվեն Կաննի կինոփառատոնումՀաստատվել են 2026-2027 ուսումնական տարվա դպրոցական արձակուրդի ժամկետներըՀարգելի ընտրող, քո քվեն որոշիչ է, քվեարկի՛րՆա ինձ ասել է, որ չի պատրաստվում ներխուժել ԿուբաԲոլոր քաղաքական ուժերն իրենց քաղաքական խոսույթում պետք է բացառեն խտրականություն, ատելություն և բռնություն քարոզող խոսույթի տեսակները․ ՀՀ ՄԻՊՄեկնարկել է Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման ծրագիրը«Զովետի» ՍՊ-ում հայտնաբերվել է վտանգավոր կաթնամթերք, արտադրությունը կասեցվել էՄիգրացիայի կառավարման համակարգը դարձնել առավել անվտանգ, հիմնված միջազգային չափորոշիչների և մարդու իրավունքների պաշտպանության վրաՎթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանումԵրևանում և Արմավիրի մարզում լցակայանների և ավտոտեխսպասարկման կետի գործունեություն է դադարեցվելԾանրամարտի երիտասարդների ԱԱ-ի մրցումային վերջին օրը Հայաստանն ունի երկու մասնակիցՏավուշի մարզում անցկացվել են հատուկ տակտիկական ուսումնավարժություններՄեծամասշտաբ միջոցառումներն անցան անվտանգ և անխոչընդոտԱնդրադարձել են ընտրությունների կազմակերպմանը վերաբերող հարցերիՀայաստանում այսօրվանից մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների քարոզարշավըԺամանակ առ ժամանակ անձրեւԻրանի հրամանատարությունը ԱՄՆ-ին մեղադրել է հրադադարի ռեժիմը խախտելու մեջՇենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի աշխատակիցներին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ ձերբակալվել է 1 անձՌուսաստանում Հայաստանի դեսպանը կանչվել է ՌԴ ԱԳՆՀամբերատար սպասում եմ, մինչեւ ԵՄ-ն կատարի պատմական առեւտրային համաձայնագրով նախատեսված իր մասըԱվտոմեքենան Աղավնավանք բնակավայրի կամրջից ընկել է գետըԱրարատ Միրզոյանը «Երևանյան երկխոսությունում» երիտասարդների հետ քննարկել է Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները65+ տարիքային սահմանափակումը վերացվեց, մեր հազարավոր քաղաքացիներ կկարողանան շարունակել իրենց աշխատանքըԻրազեկող ուղեցույց ապատեղեկատվության, օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիայի և միջամտության (FIMI) վերաբերյալՀանրապետության ճանապարհներին և ԼարսումՍուրեն Պապիկյանի պաշտոնական այցը Լեհաստան եզրափակվել է Պավել Բեժդայի հետ հանդիպում-ընթրիքովԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումՏիտղոսի համար պայքարում թիմը կմրցի Լոնդոնի «Արսենալի» հետԺոզե Մոուրինյուն առաջադրել է 5 պայմանՆիկոլ Փաշինյանը և Էդգարս Ռինկևիչսը քննարկել են Հայաստան–Լատվիա հարաբերությունների հետագա զարգացմանն ուղղված քայլերըՔաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Ֆինլանդիայի ԱԳՆ-ների միջևՎեդիում անչափահասներին առնչվող գործով մեկ անձ է կալանավորվելՋրային կոմիտեի նախագահի անունով WhatsApp-ում բացվել է կեղծ օգտահաշիվՀարձակում՝ Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի աշխատակիցների վրա, նրանցից մեկը տեղափոխվել է հիվանդանոցԲելգիայի Թագավորության Ներկայացուցիչների պալատի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԻմ դեմ թիրախավորումների իրական պատճառը ապօրինի գույքի բռնագանձման հայցերով «անհանգստությունն» է. գլխավոր դատախազԿասեցվել է «Պանացեա»-ի երեք արտադրատեսակների արտադրությունըՆացիստական անցյալի արխիվները. Գերմանիան վերհիշում է Երրորդ ռեյխի հանցագործություններըԿԸՀ նախագահը՝ քարոզարշավի ժամանակ ծառայողական մեքենա օգտագործելու և աշխատավարձ ստանալու կարգերի մասինՀենց այսպիսի խաղերում է ճնշումն ամենաքիչը. սա մեծ հաճույք էՆիկլաս Զյուլեն հայտարարել է 30 տարեկանում պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան ավարտելու մասին«Դասարան + Դասական» թատերական կրթական ծրագրի հայտերը կընդունվեն մինչև մայիսի 17-ը
Արցախ

«Վերջին զրույցի ժամանակ ասաց՝ մա՛մ, Հայկիս լավ կնայես. չհասկացա, որ դրանք հրաժեշտի խոսքեր են»

 Կապավոր Հրաչյա Արզումանյանն անմահացել է հոկտեմբերի 28-ին Շեխերում. «Փաստ»

«Հրաչյաս շատ աշխույժ, ակտիվ երեխա էր մանկության տարիներին։ Դպրոցական տարիներին, հատկապես բարձր դասարաններում ավելի համեստ էր, լռակյաց»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Լուսինեն՝ Հրաչյայի մայրը։ Հրաչյան ծնունդով Վանաձորից է։ Սովորել է Վանաձորի թիվ 24 միջնակարգ դպրոցում։ Դպրոցից հետո կրթությունը շարունակել է ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում։ «Դպրոցում սովորելու առումով չեմ կարող ասել, որ բարձր առաջադիմություն է ունեցել, բայց շատ մեծ սեր ուներ սպորտի նկատմամբ։ Դեռ փոքր տարիքից հաճախել է սպորտի։ «Մարտեր առանց կանոնների» սպորտաձևն իր տարերքն էր։ Շատ հաղթանակներ է գրանցել, բազմաթիվ մեդալներ ու պատվոգրեր ունի։ Միշտ ասում էր՝ իմ ապագան տեսնում եմ սպորտի ասպարեզում։ Սպորտի հաճախելով՝ շատ թիկնեղ էր դարձել, գեղեցիկ կազմվածք ուներ։ Արտաքնապես գեղեցկադեմ երիտասարդ էր։ Սպորտն իր կյանքում յուրահատուկ տեղ ուներ, իսկ ակադեմիայում սովորելն իր համար կարևոր էր, որ հետագայում նաև մասնագիտություն և աշխատանք ունենա»։

2020 թվականի հունվարի 15-ին Հրաչյան զորակոչվել է ժամկետային զինծառայության։ Ծառայել է Ջրականում։ «Շատ մեծ ուրախությամբ է բանակ մեկնել։ Անընդհատ ասում էր՝ երբ է օրը գալու, որ գնամ բանակ։ Մեծ սիրով մեկնեց ծառայության։ Ինն ամիս ծառայեց մինչև պատերազմը։ Այդ ընթացքում մեկ անգամ չեմ լսել, որ ինչ-որ բանից տրտնջար, բողոքեր, կամ էլ ինչ-որ բան խնդրեր մեզանից։ Մենք գնացել ենք իր մոտ երդմնակալության արարողության օրը, միայն այդ մեկ անգամ։ Դրանից հետո համավարակի շրջանն էր, նա էլ չկարողացավ արձակուրդ գալ։ Շատ սիրով էր ծառայում։ Մի բան էլ նշեմ. մինչ բանակ գնալը հետաքրքրվում էր պատերազմի մեր հերոսներով։ Անգիր գիտեր Քառօրյա պատերազմի մեր բոլոր տղաներին, թե ով ինչպես և որտեղ է ծառայել, շատ մեծ հետաքրքրություն ուներ։ Անընդհատ ֆիլմեր էր դիտում։ Անգամ զարմանում էի, թե ինչպես է պատերազմական ֆիլմեր դիտում։ Եթե դեպքերն այսպես չզարգանային, գուցե հիմա այդքան չկենտրոնանայի այդ հանգամանքի վրա, բայց այս ամենից հետո հաճախ եմ այդ հարցի շուրջ մտածում, ամեն մանրուք ու հարց հիշում եմ»։

Սեպտեմբերի 27-ին սկսվում է 44-օրյա պատերազմը։ «Սեպտեմբերի 27-ի առավոտյան շուտ նամակ էր գրել հայրիկին՝ դիրքեր եմ բարձրանում, եթե չզանգեմ, դուք ինձ համար չանհանգստանաք, ամեն ինչ լավ է։ Ոչինչ չէր ասել պատերազմի մասին։ Դրանից հետո արդեն իմացանք, որ պատերազմ է։ Մի քանի օր հետո զանգեց։ Շատ կարճ էր խոսում, ասում էր, որ ամեն ինչ նորմալ է. «Ես լավ տեղ եմ, մեզ մոտ հանգիստ է»։ Անընդհատ հանգստացնում էր մեզ։ Պատերազմի ընթացքում մի քանի անգամ զանգել է, ոչ ամեն օր, բայց երեք-չորս օրը մեկ զրուցել ենք»։

Հրաչյայի վերջին զանգը հոկտեմբերի 26ին էր։ «Միայն այդ օրն եմ զգացել, որ շատ անտրամադիր է։ Շատ դժվարությամբ էր խոսում։ Հրաչյաս կրտսեր եղբայր ունի, այդ ժամանակ, դե, ավելի փոքր էր։ Վերջին զրույցի ժամանակ վերջին նախադասությունն այսպիսին էր. «Մա՛մ, Հայկիս լավ կնայես»։ Ու ես նույնիսկ այդ ժամանակ չկարողացա հասկանալ, որ դրանք իր հրաժեշտի խոսքերն էին։ Ես չէի ուզում երևի դրան հավատալ»։

Հրաչյան եղել է պատերազմի թեժ կետերում՝ Ջրական, Արա լեռ, Հադրութ, Կարմիր շուկա։ «Զանգերից մեկի ժամանակ, երբ հայրիկը հարցրեց՝ Հրա՛չ ջան, ո՞նց եք, շատ նեղված արձագանքեց. «Պա՛պ, ո՞նց պետք է լինենք, նահանջում ենք»։ Շատ նեղված էր դրանից։ Պատերազմի ընթացքում հայրիկին ևս մեկ բան է ասել. «Պա՛պ, «շներից» մեկին իմ ձեռքերով եմ սատկացրել»։ Ուժեղ էր, պարապած, առանց զենքի, փաստորեն, ձեռնամարտի էր բռնվել թշնամու հետ։ Ուսադիրներն էլ վերցրել էր։ Հայրիկն ասաց՝ շպրտի դրանք, տղա՛ ջան, քեզ պետք չեն»։

Հրաչյան անմահացել է հոկտեմբերի 28-ին Մարտունու շրջանի Շեխեր գյուղում։ «Շատ փնտրեցինք իրեն։ Մենք Հրաչյայիս «գտանք» դեկտեմբերին։ Ամուսինս ամենուր նրան էր փնտրում։ Նա մի քիչ շուտ էր իմացել իր զոհվելու լուրը, սակայն ինձ ոչինչ չէր ասել այնքան ժամանակ, մինչև գտավ մեր որդուն ու տուն բերեց։ Հրաչյաս ճանաչելի է եղել, ամուսինս տեսել է նրան, գրպանում էլ իր իրերն են եղել»։

Ընտանիքի երեխաներից ավագը Հրաչյան է։ Նա քույր և եղբայր ունի։ «Հենց նրանք դարձան ինձ ուժ տվողը։ Հրաչյային խոստացել եմ, որ իր եղբորը պետք է լավ նայեմ։ Մյուս կողմից՝ մտածում եմ, որ ինչքան ապրում եմ, Հրաչյաս ինձ հետ է, ապրեցնելու եմ իրեն։ Դա է նաև ինձ ուժ տալիս։ Բարդ է այդ մասին խոսելը։ Որքան ավելի շատ ժամանակ է անցնում, այնքան ցավն ավելի է խորանում, ամեն ինչ ավելի է բարդանում։ Երեխաներս են «ստիպում» ապրել։ Իրենց և Հրաչիս հիշատակը վառ պահելու համար եմ ապրում և մտածում՝ քանի դեռ շնչում եմ, Հրաչս էլ է շնչում, նա մեզ հետ է»։

Հ. Գ. - Կապավոր Հրաչյա Արզումանյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Հուղարկավորված է Վանաձորի պանթեոնում։