Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Աշխարհի լավագույն համալսարանների շրջանավարտներին զինծառայության զորակոչից տարկետում կտրվի ՀՀ-ում աշխատելու համար․ հաստատվել է կարգը ՌԴ-ի 13 օդանավակայան դադարեցրել է գործունեությունը անօդաչու թռչող սարքերի հարձակումից հետո Արարատի մարզում պաշտոնից ազատվեց իրավապահ հերթական պաշտոնյան «OTHA SPRING 2026» միջազգային գիտաժողովըԵրեւանում միավորեց 12 երկրի մաթեմատիկոսների ՀՀ ԱԳՆ-ի և «Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր «Ուժեղ Հայաստան» կուսակցության Անիի եւ Մարալիկի գրասենյակներում խուզարկություններ են անցկացվում Առաջնախաղ՝ Գորիսի թատրոնում. «Կարմիր գլխարկը և գայլը» Մայիսի 7-ն Ալեքսանդր Սպենդիարյանի հիշատակի օրն է Արտավազդ Փելեշյանի ֆիլմերը կցուցադրվեն Կաննի կինոփառատոնում Հաստատվել են 2026-2027 ուսումնական տարվա դպրոցական արձակուրդի ժամկետները Հարգելի ընտրող, քո քվեն որոշիչ է, քվեարկի՛ր Նա ինձ ասել է, որ չի պատրաստվում ներխուժել Կուբա

Աշխարհի լավագույն համալսարանների շրջանավարտներին զինծառայության զորակոչից տարկետում կտրվի ՀՀ-ում աշխատելու համար․ հաստատվել է կարգըՌԴ-ի 13 օդանավակայան դադարեցրել է գործունեությունը անօդաչու թռչող սարքերի հարձակումից հետոԱրարատի մարզում պաշտոնից ազատվեց իրավապահ հերթական պաշտոնյան«OTHA SPRING 2026» միջազգային գիտաժողովըԵրեւանում միավորեց 12 երկրի մաթեմատիկոսներիՀՀ ԱԳՆ-ի և «Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր«Ուժեղ Հայաստան» կուսակցության Անիի եւ Մարալիկի գրասենյակներում խուզարկություններ են անցկացվումԱռաջնախաղ՝ Գորիսի թատրոնում. «Կարմիր գլխարկը և գայլը»Մայիսի 7-ն Ալեքսանդր Սպենդիարյանի հիշատակի օրն էԱրտավազդ Փելեշյանի ֆիլմերը կցուցադրվեն Կաննի կինոփառատոնումՀաստատվել են 2026-2027 ուսումնական տարվա դպրոցական արձակուրդի ժամկետներըՀարգելի ընտրող, քո քվեն որոշիչ է, քվեարկի՛րՆա ինձ ասել է, որ չի պատրաստվում ներխուժել ԿուբաԲոլոր քաղաքական ուժերն իրենց քաղաքական խոսույթում պետք է բացառեն խտրականություն, ատելություն և բռնություն քարոզող խոսույթի տեսակները․ ՀՀ ՄԻՊՄեկնարկել է Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման ծրագիրը«Զովետի» ՍՊ-ում հայտնաբերվել է վտանգավոր կաթնամթերք, արտադրությունը կասեցվել էՄիգրացիայի կառավարման համակարգը դարձնել առավել անվտանգ, հիմնված միջազգային չափորոշիչների և մարդու իրավունքների պաշտպանության վրաՎթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանումԵրևանում և Արմավիրի մարզում լցակայանների և ավտոտեխսպասարկման կետի գործունեություն է դադարեցվելԾանրամարտի երիտասարդների ԱԱ-ի մրցումային վերջին օրը Հայաստանն ունի երկու մասնակիցՏավուշի մարզում անցկացվել են հատուկ տակտիկական ուսումնավարժություններՄեծամասշտաբ միջոցառումներն անցան անվտանգ և անխոչընդոտԱնդրադարձել են ընտրությունների կազմակերպմանը վերաբերող հարցերիՀայաստանում այսօրվանից մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների քարոզարշավըԺամանակ առ ժամանակ անձրեւԻրանի հրամանատարությունը ԱՄՆ-ին մեղադրել է հրադադարի ռեժիմը խախտելու մեջՇենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի աշխատակիցներին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ ձերբակալվել է 1 անձՌուսաստանում Հայաստանի դեսպանը կանչվել է ՌԴ ԱԳՆՀամբերատար սպասում եմ, մինչեւ ԵՄ-ն կատարի պատմական առեւտրային համաձայնագրով նախատեսված իր մասըԱվտոմեքենան Աղավնավանք բնակավայրի կամրջից ընկել է գետըԱրարատ Միրզոյանը «Երևանյան երկխոսությունում» երիտասարդների հետ քննարկել է Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները65+ տարիքային սահմանափակումը վերացվեց, մեր հազարավոր քաղաքացիներ կկարողանան շարունակել իրենց աշխատանքըԻրազեկող ուղեցույց ապատեղեկատվության, օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիայի և միջամտության (FIMI) վերաբերյալՀանրապետության ճանապարհներին և ԼարսումՍուրեն Պապիկյանի պաշտոնական այցը Լեհաստան եզրափակվել է Պավել Բեժդայի հետ հանդիպում-ընթրիքովԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումՏիտղոսի համար պայքարում թիմը կմրցի Լոնդոնի «Արսենալի» հետԺոզե Մոուրինյուն առաջադրել է 5 պայմանՆիկոլ Փաշինյանը և Էդգարս Ռինկևիչսը քննարկել են Հայաստան–Լատվիա հարաբերությունների հետագա զարգացմանն ուղղված քայլերըՔաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Ֆինլանդիայի ԱԳՆ-ների միջևՎեդիում անչափահասներին առնչվող գործով մեկ անձ է կալանավորվելՋրային կոմիտեի նախագահի անունով WhatsApp-ում բացվել է կեղծ օգտահաշիվՀարձակում՝ Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի աշխատակիցների վրա, նրանցից մեկը տեղափոխվել է հիվանդանոցԲելգիայի Թագավորության Ներկայացուցիչների պալատի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԻմ դեմ թիրախավորումների իրական պատճառը ապօրինի գույքի բռնագանձման հայցերով «անհանգստությունն» է. գլխավոր դատախազԿասեցվել է «Պանացեա»-ի երեք արտադրատեսակների արտադրությունըՆացիստական անցյալի արխիվները. Գերմանիան վերհիշում է Երրորդ ռեյխի հանցագործություններըԿԸՀ նախագահը՝ քարոզարշավի ժամանակ ծառայողական մեքենա օգտագործելու և աշխատավարձ ստանալու կարգերի մասինՀենց այսպիսի խաղերում է ճնշումն ամենաքիչը. սա մեծ հաճույք էՆիկլաս Զյուլեն հայտարարել է 30 տարեկանում պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան ավարտելու մասին«Դասարան + Դասական» թատերական կրթական ծրագրի հայտերը կընդունվեն մինչև մայիսի 17-ը
Աշխարհ

Իսրայելի բանակը պաշտոնանկ է արել զինվորականների

Իսրայելի զինված ուժերի հրամանատարը կիրակի օրը պաշտոնանկ է արել մի քանի բարձրաստիճան զինվորականների և նկատողություն հայտնել մի քանիսին՝ 2023 թվականի հոկտեմբերի 7-ի ձախողումների մեջ ունեցած դերի համար, երբ պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորումը հանկարծակի հարձակվել էր Իսրայելի հարավի վրա Գազայից, հայտնում է Reuters-ը։

Մի քանի սպաների հայտարարվել է, որ նրանք կզորացրվեն և այլևս չեն ծառայի զինված ուժերում, ասվում է բանակի հայտարարությունում։ Մյուսներին տրվել են պաշտոնական նկատողություններ, իսկ մեկին տեղեկացվել է, որ նրա ծառայությունը կդադարեցվի։ Եվս մեկը ներկայացրել է հրաժարականի դիմում։
 
Զորացրվողների թվում եղել են հետախուզության վարչության, օպերատիվ վարչության և Գազայի համար պատասխանատու հարավային հրամանատարության նախկին ղեկավարները։ Գեներալները նախկինում արդեն հեռացել էին ակտիվ ծառայությունից, բայց մնացել էին պահեստում։ «Իսրայելի բանակը հոկտեմբերի 7-ին ձախողվեց իր գլխավոր առաքելության՝ Իսրայելի պետության քաղաքացիական բնակչության պաշտպանության, կատարման մեջ, - հայտարարել է Իսրայելի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էյալ Զամիրը։ - Սա լուրջ, խիստ, համակարգային խափանում էր, կապված որոշումների և վարքի հետ՝ ինչպես նախօրեին, այնպես էլ իրադարձության ընթացքում։ Այդ օրվա դասերը բազմաթիվ են և նշանակալի, և դրանք պետք է լինեն մեր ուղեցույցը ապագայի համար, դեպի որը ես մտադիր եմ առաջնորդել իսրայելական բանակը»։

Վերջին կարգապահական միջոցները ձեռնարկվել են այն պայմաններում, երբ իսրայելական պաշտոնյաները բախվում են աճող հասարակական ճնշման, որը պահանջում է նրանց պատասխանատվության ենթարկել հարձակման հանգեցրած ձախողումների համար։

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի կառավարությունը դեռ չի սկսել հոկտեմբերի 7-ի ահաբեկչության համազգային քննությունը։ Շաբաթ երեկոյան ընդդիմության առաջնորդները միացել են հազարավոր ցուցարարներին Թել Ավիվում՝ պահանջելով պետական քննիչ հանձնաժողովի ստեղծում։

Իսրայելի տվյալներով, հոկտեմբերի 7-ի հարձակման հետևանքով ՀԱՄԱՍ-ի և այլ պաղեստինյան խմբավորումների կողմից Իսրայելում զոհվել է մոտ 1200 մարդ, շուրջ 250-ը վերցվել են պատանդ։ Այդ հարձակումը հրահրեց Իսրայելի ցամաքային և օդային արշավը Գազայում, որը, տեղական առողջապահական մարմինների տվյալներով, ամայացրել է անկլավի զգալի մասը և խլել ավելի քան 69 հազար մարդու կյանք։

Իսրայելն ու ՀԱՄԱՍ-ը ԱՄՆ-ի միջնորդությամբ անցած ամիս համաձայնության էին եկել հրադադարի շուրջ՝ որպես պատերազմի դադարեցման ծրագրի առաջին փուլ։