Ինչ թանկանալու էր՝ թանկացել է արդեն. Վախթանգ Միրումյան
Հանրապետական պատգամավոր Ջեմմա Բաղդասարյանը տեղյակ չէ, որ Հայաստանում թանկացել են առաջին անհրաժեշտության մի շարք ապրանքներ.
«Չեմ կարող ասել, որ դա շատ հաճելի է, բայց այդպիսի վերլուծություն, որ ընդհանրապես թանկացում ա եղել, չեմ կարող ասել»,- ասում է ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Ջեմմա Բաղդասարյանը:
Խոսրով Հարությունյանը տեղյակ էր թանկացումներից:
« Լավ բան չէ»,- ասում է ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամը:
Պատգամավորը պատրաստ է վիճարկել, որ հանրապետության 45 տոկոսը սոված է եւ հետեւաբար Սերժ Սարգսյանը բոլոր հիմքերն ունի կուշտ լինելու: Նա համաձայն է, որ իշխանությունը կրում է պատասխանատվություն, եթե սոված մարդ կա Հայաստանում.
«Կան գործոններ, որոնք ազդում են գնի վրա եւ դա պայմանավորված է մեր քաղաքականությամբ, եւ կան գործոններ, որոնք պայմանավորված չեն մեզանով»:
Իսկ թե ինչու իշխանությունը պատասխան չի տալիս, երբ իր քաղաքացիների մի մեծ հատված սոված է, պարոն Հարությունյանը բացատրում է ընտրություններով՝ մարդիկ իրենց ձայնն արդեն տվել են: Ի դեպ, ԵԱՀԿ/ԺՄԻԳ-ը հենց երեկ կասկածել էր խորհրդարանի վերջին ընտրությունների օրինականությանը.
«Ես չգիտեմ՝ ԺՄԻԳ-ն ինչ է ասել, մենք էլ ենք իմանում, թե ընտրությունները ոնց են ընթացել»,- պատասխանում է Խոսրով Հարությունյանը:
Այնուամենայնիվ պատգամավորը երաշխավորում է, որ առաջիկա մեկ տարում Հայաստանի քաղաքացիների կյանքը չի վատանա: Բայց ինքը չի ուզում պատասխան տալ, օրինակ, կարագի թանկացման համար, որն իրենով չի պայմանավորված.
«Ներմուծվող կարագն իր գնով ավելի մրցունակ է, քան տեղական արտադրողինը»:
Պետական եկամուտների նախագահի տեղակալը նույնպես թանկացումների զոհ է.
«Ավելի շատ դրամական միջոցներ եմ կորցրել»,- ասում է ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը:
Ինչ կարող էր թանկանալ, արդեն թանկացել է, Վախթանգ Միրումյանն առաջարկում է առաջիկայում էական թանկացումներ չսպասել.
«Չենք կարող միանշանակ ասել՝ կթանկանա, թե չի թանկանա, որովհետեւ կա հնարավորություն ԵԱՏՄ-ից էդ նույն ապրանքը ներմուծելու, կա հնարավորություն երրորդ երկրից ներմուծելու, որի հետ մենք ունենք ազատ առեւտրի համաձայնագիր, կախված ա նրանից, թե ներմուծման կառուցվածքում, կախված ներմուծող երկրից՝ ինչ փոփոխություններ կարող են տեղի ունենալ»:
Վախթանգ Միրումյանը չի կարող ասել՝ վերջին մեկ տարում լավացե՞լ է քաղաքացու կյանքը, թե վատացել, ինքը միայն կարող է ասել, թե ինչ բարեփոխումներ է իրականացրել, որոնք ոչ մի թանկացում չեն կանխել.
«Ի՞նչ անենք՝ չշարունակե՞նք բարեփոխումները», ասում է նա:
Պարոն Միրումյանն, ի դեպ, սպառնաց, որ բարեփոխումները շարունակվելու են անկախ նրանից, թե գներն ինչպես են բարձրանում:


















































Եվրամիությունը չի հասկանում Իրանում պատերազմի նպատակները. Կալաս
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Մարմնամարզության տղամարդկանց հավաքականը տուն է վերադառնում
Տնային պայմաններում խնամքի ծառայություններ՝ տարեց կամ հաշմանդամություն ունեցող անձանց․ ուր դիմել
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
Արսեն Զախարյանի տրանսֆերային արժեքն աճել է
Լոնդոնից գնված հայկական եկեղեցու փեղկն ու Արշիլ Գորկու գրաֆիկական աշխատանքն առաջիկա օրերին կցուցադրվ...