Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԵՄ առաջնորդները պատրաստվում են Ռուսաստանի հետ հնարավոր բանակցությունների. Կոշտա Հռոմում Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ Հայաստանի ծանրամարտի երիտասարդական ընտրանու անդամներն ավարտեցին ելույթներն Ռուսաստանին հեռացրել են Լրագրողների միջազգային ֆեդերացիայից Մալթայի Ինքնիշխան Ուխտի դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին ԵՄ-ից ավտոմեքենաների մաքսատուրքերի բարձրացումը հետաձգվել է ՀՀ նախագահն ու ԵՄ դեսպանը մտքեր են փոխանակել ԵՄ աջակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերի շուրջ Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 6 հողատարածք Արարատի մարզի դատախազը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս վերադարձվեց համայնքին «Սաղ պատասխանատուների դեմը գումար ա 200 000». Հակակոռուպցիոն կոմիտեն ընտրակաշառքի գործով ձայնագրություն է հրապարակել Իրազեկում․ ինչպե՞ս ստանալ ՀՀ քաղաքացիություն

ԵՄ առաջնորդները պատրաստվում են Ռուսաստանի հետ հնարավոր բանակցությունների. ԿոշտաՀռոմում Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետՀայաստանի ծանրամարտի երիտասարդական ընտրանու անդամներն ավարտեցին ելույթներնՌուսաստանին հեռացրել են Լրագրողների միջազգային ֆեդերացիայիցՄալթայի Ինքնիշխան Ուխտի դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալինԵՄ-ից ավտոմեքենաների մաքսատուրքերի բարձրացումը հետաձգվել է ՀՀ նախագահն ու ԵՄ դեսպանը մտքեր են փոխանակել ԵՄ աջակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերի շուրջՎանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 6 հողատարածքԱրարատի մարզի դատախազը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքիցԻջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս վերադարձվեց համայնքին«Սաղ պատասխանատուների դեմը գումար ա 200 000». Հակակոռուպցիոն կոմիտեն ընտրակաշառքի գործով ձայնագրություն է հրապարակելԻրազեկում․ ինչպե՞ս ստանալ ՀՀ քաղաքացիությունWildberries-ը փուլային կերպով վերականգնում է հայկական արտադրանքի արտահանման վաճառքներըԳագիկ Առաքելյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության պետՄեկնարկել է կենսաչափական անձնագրերի տպագրությունը․ ՆԳՆԺայթքել է Դուկոնո հրաբուխը՝ խառնարանից մոխիրը բարձրացել է մոտ 1 կմՄիանձնուհու հանդերձանքը դարձել է հարձակման պատճառԵվրոպայում ստեղծվում է փղերի առաջին խոշոր ապաստարանըՄՕԿ-ը չեղարկել է բելառուս մարզիկների նկատմամբ սահմանափակումներըԵվրոպա լիգայի գավաթը եզրափակիչում կվիճարկեն «Ասթոն Վիլան» և «Ֆրայբուրգը»Վալերիկ Մովսիսյանը պոկում վարժությունում դարձավ բրոնզե մեդալակիրՄադրիդի «Ռեալը» պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել մամուլումՌոնալդուն հեղինակեց կարիերայի 971-րդ գոլըԹեհրանին հաջողվում է ցամաքային ճանապարհով նավթ տեղափոխելԷմմա Պողոսյանը դարձավ աշխարհի երիտասարդների առաջնության բրոնզե մեդալակիրՀրդեհից հետո լոգարանում հայտնաբերվել է դի․ ՆԳՆԱշխարհի լավագույն համալսարանների շրջանավարտներին զինծառայության զորակոչից տարկետում կտրվի ՀՀ-ում աշխատելու համար․ հաստատվել է կարգըՌԴ-ի 13 օդանավակայան դադարեցրել է գործունեությունը անօդաչու թռչող սարքերի հարձակումից հետոԱրարատի մարզում պաշտոնից ազատվեց իրավապահ հերթական պաշտոնյան«OTHA SPRING 2026» միջազգային գիտաժողովըԵրեւանում միավորեց 12 երկրի մաթեմատիկոսներիՀՀ ԱԳՆ-ի և «Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր«Ուժեղ Հայաստան» կուսակցության Անիի եւ Մարալիկի գրասենյակներում խուզարկություններ են անցկացվումԱռաջնախաղ՝ Գորիսի թատրոնում. «Կարմիր գլխարկը և գայլը»Մայիսի 7-ն Ալեքսանդր Սպենդիարյանի հիշատակի օրն էԱրտավազդ Փելեշյանի ֆիլմերը կցուցադրվեն Կաննի կինոփառատոնումՀաստատվել են 2026-2027 ուսումնական տարվա դպրոցական արձակուրդի ժամկետներըՀարգելի ընտրող, քո քվեն որոշիչ է, քվեարկի՛րՆա ինձ ասել է, որ չի պատրաստվում ներխուժել ԿուբաԲոլոր քաղաքական ուժերն իրենց քաղաքական խոսույթում պետք է բացառեն խտրականություն, ատելություն և բռնություն քարոզող խոսույթի տեսակները․ ՀՀ ՄԻՊՄեկնարկել է Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման ծրագիրը«Զովետի» ՍՊ-ում հայտնաբերվել է վտանգավոր կաթնամթերք, արտադրությունը կասեցվել էՄիգրացիայի կառավարման համակարգը դարձնել առավել անվտանգ, հիմնված միջազգային չափորոշիչների և մարդու իրավունքների պաշտպանության վրաՎթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանումԵրևանում և Արմավիրի մարզում լցակայանների և ավտոտեխսպասարկման կետի գործունեություն է դադարեցվելԾանրամարտի երիտասարդների ԱԱ-ի մրցումային վերջին օրը Հայաստանն ունի երկու մասնակիցՏավուշի մարզում անցկացվել են հատուկ տակտիկական ուսումնավարժություններՄեծամասշտաբ միջոցառումներն անցան անվտանգ և անխոչընդոտԱնդրադարձել են ընտրությունների կազմակերպմանը վերաբերող հարցերիՀայաստանում այսօրվանից մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների քարոզարշավըԺամանակ առ ժամանակ անձրեւ
Հարեվաններ

Իլհամ Ալիեւի մերձավորների բիզնեսները Վրաստանում (Լուսանկարներ)

Ադրբեջանը 2017 թվականի երկրորդ կիսամյակում Վրաստանում 127 միլիոն դոլարի ներդրում է արել, այդպիսով Վրաստանում դառնալով համար 1 ներդրող, հաղորդում է Aliq.ge.-ն: Ադրբեջանի քաղաքացիները, այլ շրջաններից բացի, անշարժ գույք են գնում եւ բիզնես գործունեությամբ զբաղվում նաեւ Աջարիայում: Batumelebi թերթի հաղորդմամբ, Մծվանե Կոնցխիում բնակելի համալիր է կառուցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հորաքրոջ ընտանիքը:

Նախիջեւանի նահանգապետի ընտանիքի ներդրումը Բաթումիում

Ադրբեջանում Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության գերագույն մեջլիսի նախագահի պաշտոնն արդեն 24 տարի զբաղեցնում է Վասիբ Թալիբովը: Վերջինիս մեծ որդին՝ Զրա Թալիբովը, 2015 թվականին նշանակվել է Ադրբեջանի պետական միգրացիոն ծառայության պետ: Ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկատվությամբ, Զրա Թալիբովը նաեւ Բաքվի պետական համալսարանի պրոֆեսոր է: Netgazeti-ի լրագրողներին ադրբեջանցի լրագրողները հաստատել են, որ Թալիբովների ընտանիքը նախագահ Ալեւի հորաքրոջ ընտանիքն է:

Զրա Թալիբովն ու իր հայրը մի քանի անգամ պաշտոնական այցով եղել են Աջարիայում: Նախիջեւանի ղեկավարի ընտանիքը տարբեր տեսակի բիզնեսներ ունի Աջարիայի Ինքնավար Հանրապետությունում: Այս պահին Վասիֆ Թալիբովի ընտանիքը Մծվանե Կոնցխիում առանձնատուն է կառուցում՝ Սեւ ծովի տեսարանով:

Վրաստանի հանրային ռեեստրի տվյալներով՝ MAQRO կազմակերպությունը ծովափնյա տարածքում գտնվող 9 019 քառակուսի մետր տարածքը գրանցել է 2016 թվականին: Պաշտոնական փաստաթղթերի համաձայն՝ հողատարածքը վաճառել է կազմակերպության 3 աշխատակից: MAQRO-Ն այս պահին 3 հարկանի առանձնատուն է կառուցում, որի մակերեսը, ըստ պաշտոնական տվյալների, 900 քառակուսի մետր է: Գլխավոր շինության կողքին կառուցվում է երկու հարկանի շենք: «Բաթումելեբի» թերթի հաղորդմամբ՝ ամբողջ տարածքը պարսպապատ է՝ 3 մետր բարձրությամբ: «Հետեւաբար, երբ աշխատանքներն ավարտվեն, անհնար կլինի տեսնել, թե ինչ է կատարվում ներսում»,- գրում է թերթը:

Հանրային ռեեստրի տվյաներով, MAQRO կազմակերպությունը գրանցվել է 2012 թվականին, Թուրքիայի քաղաքացի Ուչար Էմինի կողմից: Վերջինս նաեւ կազմակերպության 100 տոկոսի սեփականատերն է:

Batumelebi թերթը փորձել է պարզել կապը:

Նշված հեռախոսահամարով թերթի լրագրողները զանգահարել են եւ փորձել պարզել իրողությունը: Կազմակերպության տնօրենի հեռախոսահամարն անհասանելի է եղել, իսկ աշխատակիցները լրագրողներին հորդորել են զերծ մնալ այս թեմայից, քանի որ ադրբեջանական այս կազմակերպությունը պատրաստվում է այլ ներդրումներ անել Վրաստանում:

«Լրատվամիջոցների հետաքրքրվածությունն այս մարդկանց մոտ անվստահություն կառաջացնի, ինչը կարող է վնաս պատճառել երկու երկրների հարաբերություններին, հետեւաբար պետք չէ մեկ առանձնատան համար նման բաներ անել»,- ասել են կազմակերպության աշխատակիցները: Վերջիններս նաեւ հաստատել են, որ կառուցվող առանձնատունը պատկանում է Զրա Թալիբովին:

 

Զրա Թալիբով

MAQRO-ի՝ Ադրբեջանի հետ կապերի վերաբերյալ Վրաստանի հանրային ռեեստրում միայն մեկ փաստաթուղթ գոյություն ունի: 2012 թվականի մարտի 6-ին Ուչար Էմինը Ադրբեջանի պետական նոտարական գրասենյակում լիազորագիր է պատրաստել Թուրքիայի քաղաքացի Օսման Էրտունգիի համար՝ «Վրաստանում իր անունով ՍՊԸ գրանցելու վերաբերյալ»: Որպես լիազորագրի փոխանցման վայր նշված է Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության մայրաքաղաք Նախիջեւանը:

MAQRO-ն որպես ներդրող Վրաստանում ներկայացված է 2013 թվականից:

Կազմակերպության պաշտոնական կայքէջում նշվում է, որ այն ամենամեծ ներդրողներից մեկն է: «Կազմակերպության առաջին ծրագիրն Աջարիայի շրջանում 10 հազար քառակուսի մետր տարածք ունեցող կահույքի արտադրամասն է՝ Glorya Forniture-ն: Հաջորդը՝ Mercure Tbilisi Old Town հյուրանոցն է, որը ֆրանսիական բրենդի՝ «Ակոր գրուպ»-ի անդամ է: Հետագայում «Մաքրո Քոնսթրաքշըն»-ի գործընկեր «Ակոր գրուփ»-ը Թբիլիսիում պատրաստվում է կառուցել IBIS styles հյուրանոցը»:

«Մաքրո Քոնսթրաքշըն»-ի ամենամեծ ծրագիրը 45 միլիոն դոլար գնահատված ներդրում է՝ «Կանաչ Բուդապեշտ» բնակելի շենքը, որի շինարարական աշխատանքներն ավարտվել են 2016 թվականին:

Կազմակերպությունը նոր ծրագիր է իրականացնում՝ «Կարմի Ալմաս» բնակելի համալիրը Թբիլիսում, 1772 բնակարանով, բաց եւ փակ սպորտային դահլիճներով, լողավազաններով, մանկապարտեզով, դպրոցով եւ առեւտրի կենտրոններով:

MAQRO-ի գործունեությունը Վրաստանում չի սահմանափակվում միայն շինարարությամբ: Կազմակերպությունը նաեւ զբաղվում է կահույքի արտադրությամբ: Խանութները, որտեղ վաճառվում է MAQRO-ի կողմից արտադրված կահույքը, Բաթումիում հայտնի են որպես ադրբեջանական կահույքի խանութներ: Այս մասին թերթին հաստատել են նշված խանութներում:

 

Թալիբովների ընտանիքին պատկանող կառուցվող առանձնատունը

Զրա Թալիբովի անվան հետ կապված եւս մեկ բիզնեսի վերաբերյալ Վրաստանում կոնկրետ պաշտոնական փաստաթուղթ գոյություն ունի: Զրա Թալիբովը նաեւ այն կազմակերպության հիմնադիրն է, որը Բաթումիում «Դիվան» հյուրանոցն է կառուցել:
«Դիվան» հյուրանոցը, որը գտնվում է Բաթումիի հին թաղամասում, պատկանում է LTD KERVAN TURIZM/Քերվան տուրիզմին: Հանրային ռեեստրի տվյալներով՝ այս կազմակերպության հիմնադիրը եւ, հետեւաբար, հյուրանոցի սեփականատերը Զրա Թալիբովն է: Վերջինս կազմակերպությունը գրանցել է 2013 թվականին: Իսկ «Դիվան» հյուրանոցը կառուցվել է 2014 թվականին՝ նախկին «Լոնդոն» հյուրանոցի տեղում, որը Վրաստանի մշակութային ժառանգության հուշարձան էր:

 

«Դիվան» հյուրանոց

 

Համզաևային պատկանող հյուրանոցը

Մեհրիբան Ալիեւայի ընկերոջ բիզնեսը

Ծովափնյա եւս մեկ հյուրանոց, որը պետք է բացվեր 2013 թվականի օգոստոսին, «Գազել»-ը, արդեն կառուցված է, սակայն առայժմ զբոսաշրջիկների չի ընդունում:

Աջարիայի կառավարությունը 2011 թվականի հունիսին 1 լարիի դիմաց Ադրբեջանի քաղաքացի Զարիֆա Համզաեւային է փոխանցել Բաթումիում, ծովափնյա տարածքում գտնվող մոտ 1 հետկար հողատարածք: Փոխանցումից 20 ամիս անց Համզաեւան պետք է 100 սենյակ ունեցող հյուրանոց կառուցեր եւ 100 քաղաքացու համար աշխատանք ապահովեր:

Աջարիայի ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունից հայտարարել են, որ սեփականատերը նոր հյուրանոցը կբացի 2018 թվականի մայիսին, բացման օրը տեղափոխելու համար արդեն դիմել են նախարարությանը: Նախարարությունից նաեւ հայտնել են, որ կազմակերպությունը համաձայնագրով նախատեսված 10 միլիոն դոլարի փոխարեն ծախսել է 50 միլիոն դոլար, իսկ 100 մարդու փոխարեն 200 անձի կապահովի աշխատանքով:

«Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության լրագրողների հետաքննության համաձայն՝ Իլհամ Ալիեւի կնոջ եւ Զարիֆա Համզաեւայի հոլդինգում 23 ընկերություն է միավորված, որն ավիացիոն ոլորտում դոմինանտ է: Զարիֆա Համզաեւան Ադրբեջանի ազգային ավիաընկերության՝ «Ազալի»-ի նախագահ Ջանգիր Ասկերովի կինն է:

Քաղաքականությունն ու փողը

Որոշ քաղաքագետների գնահատամամբ Ադրբեջանն ու Վրաստանը լավագույն բարեկամական եւ գործընկերային հարաբերություններն ունեն: Ադրբեջանից Վրաստանը հատկապես աջակցություն է ստացել 2016 թվականի ցուրտ ձմռանը, երբ ռուսական «Գազպրոմ»-ը դադարեցրեց բնական գազի մատակարարումը Վրաստան: Այդ ժամանակ Թբիլիսիում եւ Վրաստանի այլ քաղաքներում չկար նաեւ էլեկտրականություն:

Հենց այդ ժամանակահատվածից Վրաստանում ռուսական գազը փոխարինվեց ադրբեջանական «ՍՈՔԱՐ»-ով, իսկ այսօր Վրաստանը գազի 90 տոկոսը ստանում է Ադրբեջանից: Բացի դրանից, ադրբեջանական գազի գինը Վրաստանում ամենաէժանն է, եթե համեմատենք եվրոպական երկրներում առկա գնի հետ:

Հետեւաբար, «ՍՈՔԱՐ»-ը մինչ օրս մնում է Վրաստանում խոշորագույն ներդրողներից մեկը:

2015-2016 թվականների պաշտոնական տվյալերով, Ադրբեջանը Վրաստանում ներդրումների տեսնակյունից առաջատար երկիրն է: 2016 թվականին Ադրբեջանի կողմից արված ներդրումները կազմել են 558 միլիոն դոլար, իսկ 2015-ին՝ 549 միլիոն: Լեյլա Մուստաֆաեւա

Ընդդիմադիր լրատվամիջոցներն Ադրբեջանից Վրաստան դրամական հոսքը ռիսկային են համարում Վրաստանի ժողովրդավարության համար: Այսպես է կարծում, օրինակ, լրագրող Լեյլա Մուստաֆաեւան, ում ամուսնուն՝ լրագրող Աֆգան Մուխթարլիին մայիսի 29-ին առեւանգել են Թբիլիսիի կենտրոնից: Ավելի ուշ, Մուխթարլին հայտնվել էր Բաքվի բանտում: Այդ ժամանակ, Մուստաֆաեւան ասել էր, որ ամուսինը Իլհամ Ալիեւի եւ իր մերձավորների բիզնեսների վերաբերյալ հետաքննություն էր իրականացնում:

Աֆգան Մուխթարլին մինչ օրս Բաքվի բանտում է, իսկ Վրաստանում իրականացվող հետաքննությունն առայժմ չի կարող պարզել, թե ինչպես են Մուխթարլիին առեւանգել մայրաքաղաքի կենտրոնից եւ ինչպես է նա հայտնվել Ադրբեջանում: Այս դեպքից հետո Վրաստանից հեռացել եւ պատրաստվում են հեռանալ Ալիեւի ռեժիմի զոհ դարձած ակտիվիստները, որոնք Վրաստանում էին ապաստան գտել եւ որոնց համար Վրաստանը հարավային Կովկասում ժողովրդավարության օազիս էր: Այժմ նրանց համար Վրաստանն անվտանգ երկիր չէ:

Հենց այս պատճառով, միջազգային կազմակերպությունների օգնությամբ, Վրաստանից հեռացավ նաեւ Աֆգան Մուխթարլիի կինը՝ Լեյլա Մուստաֆաեւան:

 NEWS.am