Մանդարինի ներկրման վերաբերյալ հարցին ՊԵԿ-ը պատասխան չի տալիս
ԱԺ հերթական քառօրյային այսօր սկսեց քննարկել Կառավարության ներկայացրած «ԵՏՄ մաքսային օրենսգրքի մասին պայմանագիրը վավերացնելու վերաբերյալ» ՀՀ օրենքի նախագիծը: Այն ներկայացրեց ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը: Նա նշեց, որ այս պայմանագիրը ստորագրվել է 2017թ. ապրիլին ու ունի 3 հավելված. «Առաջին հավելվածը սահմանում է ԵՏՄ մաքսային օրենսգիրքը, 2-րդով սահմանվում է ԵՏՄ իրավունքի մաս կազմող միջազգային այն պայմանագրերի ցանկը, որը առաջարկվում է ուժը կորցրած համարել նոր Մաքսային օրենսգիրքը ընդունելու պատճառով: 3-րդ հավելվածով միջազգային պայմանագրերի առանձին դրույթներ է առաջարկվում ուժը կորցրած ճանաչել» :
Ըստ նրա՝ այս նոր օրենքով բարելավվում է ոլորտը, անհամեմատ կրճատվում են մաքսային հայտարարագրերը, քաղաքացի-մաքսավոր շփումները կրճատվում են, ավելի հստակ կանոններ են սահմանվում:
Ելք խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այսօր կան շատ կարգավորումներ, որոնք փաստացի այսօր չեն գործում. «Դա մասնավորապես վերբերում է վարորդական իրավունքներով ՌԴ-ում աշխատելու խնդրին: ԵՏՄ խորհուրդն անգամ սահմանել է, որ ՌԴ-ում գործող օրենքը հակասում է ԵՏՄ կարգավորումներին: Ի՞նչ երաշխիքներ կան, որ այդ դրական բաները այլ երկրների տարածքում գործելու է եւ մեր գործարարները նույնպիսի խոչընդոտների չեն հանդիպելու, ինչպիսի խոչընդոտների հանդիպում են մեր վարորդները»:
Նրա մյուս հարցը վերաբերում էր մանդարինի ներմուծմանը. «Ենթադրենք՝ մարդը Թբիլիսիի մեծածախ շուկայից գնում է մանդարին, ինքը որտեղի՞ց պետք է գնա ձեռք բերի ֆիտոսանիտարական փաստաթուղթ: Կարո՞ղ եք ասել՝ դա մոտավորապես ի՞նչ պրոցեդուրա է»:
Վախթանգ Միրումյանը ի պատասխան նշեց, որ այս պայմանագրի իրականացման երաշխիքը իրավական հարթությունում խաղի այն կանոններն են, որոնք առավել հստակ սահմանվում է ԵՏՄ համաձայնագրով. «Ինչ վերաբերում է մանդարինին, ապա դա ոչ թե ԵՏՄ նոր օրենսգրքի հետ է կապված, այլ գործող օրենսդրական դրույթ է: Միությունը սահմանել է ապրանքների ցանկը ու դրանց առավելագույն քանակությունը, որ կարող է ներմուծվել ֆիզիկական անձանց անձնական օգտագործման նպատակով եւ որոնց համար չի սահմանվում ֆիտոսանիտարական հավաստագիր: Այն մեր քաղաքացիները կարող են ստանալ ոչ միայն Վրաստանի համապատասխան ծառայություններից, այլեւ մեր՝ ՍԱՊԾ-ից: Եթե քանակությունն անցնում է թույլատրելիի սահմանը՝ 5 կգ-ն, ապա այդ հավաստագրի առկայությամբ ներմուծել ՀՀ»:


















































Եվրամիությունը չի հասկանում Իրանում պատերազմի նպատակները. Կալաս
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Մարմնամարզության տղամարդկանց հավաքականը տուն է վերադառնում
Տնային պայմաններում խնամքի ծառայություններ՝ տարեց կամ հաշմանդամություն ունեցող անձանց․ ուր դիմել
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
Արսեն Զախարյանի տրանսֆերային արժեքն աճել է
Լոնդոնից գնված հայկական եկեղեցու փեղկն ու Արշիլ Գորկու գրաֆիկական աշխատանքն առաջիկա օրերին կցուցադրվ...