Ադրբեջանցի գործարար Թելման Իսմաիլովին սպանության մեղադրանք է ներկայացվել
ՌԴ Քննչական կոմիտեն հեռակա կարգով երկրի ամենահարուստ մարդկանցից մեկը համարվող ադրբեջանցի գործարար Թելման Իսմաիլովին սպանության մեղադրանք է ներկայացրել և որպես խափանման միջոց՝ ընտրել կալանքը: Այդ մասին հայտնում է gazeta.ru-ն՝ վկայակոչելով Քննչական կոմիտեի կայքը:
«Քննության տվյալներով՝ Թելման Իսմաիլովն անցած տարի իրականացված երկու ձեռնարկատիրոջ՝ Վլադիմիր Սավկինի և Յուրի Բրիլյովի սպանությունների կազմակերպիչն է: Հանցագործության իրականացման ծրագիրը նա մշակել է իր եղբայրներ Ռաֆիկ և Վագիֆ Իսմաիլովների հետ միասին: Հանցագործությունն իրականացրել է Մեհման Քերիմովը»,- ասված է հաղորդագրությունում:
Նշվում է, որ Իսմաիլովի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու համար նյութերն ուղարկվել են ՌԴ գլխավոր դատախազություն:
Ավելի վաղ Թելման Իսմաիլովը հայտարարել է, որ որևէ առնչություն չունի Ռուսաստանում սպանությունների կազմակերպմանը:
Մոտ երկու ամիս առաջ հաղորդվել էր, որ ՌԴ իրավապահ մարմինները խուզարկումներ են անցկացնում ադրբեջանցի գործարար Իսմաիլովին պատկանող 12 հասցեներում: Այդ ժամանակ lenta.ru-ին քննչական մարմիններում բարձրաստիճան աղբյուրը հայտնել էր, որ խուզարկումներն անց են կացվում երկու մարդու սպանության հետաքննության շրջանակում:
Նա հստակեցրել էր, որ խոսքը 2016 թվականի մայիսին Մերձմոսկովյան շրջանում մի քանի առևտրային համալիրների սեփականատեր Վլադիմիր Սավկինի և «Լյուբլինո-Մոտորս»-ի հիմնադիր Յուրի Բրիլյովի սպանության մասին է: Նրանց մարմինները հայտնաբերվել էին մայիսի 16-ին, Toyota Land Cruiser 200 ավտոմեքենայի սրահում:


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա