BBC-ի գլխավոր տնօրենը հրաժարական է տվել Թրամփի ելույթի շուրջ ծագած սկանդալի ֆոնին
Բրիտանական հեռարձակման կորպորացիայի (BBC) գլխավոր տնօրեն Թիմ Դեյվին և BBC News-ի լրատվական բաժնի ղեկավար Դեբորա Թըրնեսը հրաժարական են տվել Դոնալդ Թրամփի՝ BBC Panorama-ում խմբագրված ելույթի շուրջ առաջացած վեճերի ֆոնին, հաղորդել է BBC-ն
«BBC-ն կատարյալ չէ, և մենք միշտ պետք է լինենք բաց, թափանցիկ և հաշվետու։ Չնայած դա միակ պատճառը չէ, BBC News-ի շուրջ առկա վեճը, հասկանալիորեն, ազդել է իմ որոշման վրա։ Ընդհանուր առմամբ, BBC-ն լավ կազմակերպություն է, բայց թույլ են տրվել որոշ սխալներ, և որպես գլխավոր տնօրեն՝ ես պետք է ստանձնեմ վերջնական պատասխանատվությունը», - նամակում ասել է Դեյվին։
Դեյվին ասել է, որ աշխատում է խորհրդի հետ հեռանալու ճշգրիտ ժամկետի շուրջ համաձայնության գալու համար՝ առաջիկա ամիսներին նոր ղեկավարի սահուն անցումն ապահովելու համար։
«Թրամփի մասին «Panorama»-ի հաղորդման շուրջ շարունակվող վեճը հասել է այն փուլի, որ վնասում է BBC-ին՝ մի հաստատության, որը ես շատ եմ սիրում, ասել է Դեբորա Թըրնեսը։ Չնայած սխալներ են թույլ տրվել, ես ուզում եմ հստակեցնել, որ BBC News-ի՝ որպես կազմակերպության դեմ կողմնակալության վերաբերյալ վերջերս հնչած մեղադրանքները կեղծ են: Պատասխանատվությունը կրում եմ ես», - գրել է նա՝ հայտարարելով, որ շաբաթ օրը հրաժարականի դիմում է ներկայացրել Թիմ Դեյվիին։
«Բոլորը հրաժարական են տալիս կամ աշխատանքից ազատվում, քանի որ նրանց բռնել են հունվարի 6-ին իմ շատ լավ (ԿԱՏԱՐՅԱԼ) ելույթը «աղավաղելիս», մեկնաբանել է Թրամփը BBC-ի գլխավոր տնօրենի հրաժարականը TruthSocial ցանցում:
Նա նշել է, որ այդ մարդիկ չափազանց անազնիվ են, որոնք փորձել են միջամտել նախագահական ընտրություններին։ Բացի այդ, նրանք այն երկրից են, որին շատերը համարում են իրենց թիվ մեկ դաշնակիցը:
Ինչպես նոյեմբերի 3-ին հաղորդել էր The Daily Telegraph-ը, Թրամփի «Panorama» ծրագիրը, որը BBC-ն հեռարձակել էր անցյալ տարվա հոկտեմբերին՝ ԱՄՆ նախագահական ընտրություններից առաջ, խմբագրվել էր՝ ենթադրելով, որ նա կոչ է անում գրավել ԱՄՆ Կոնգրեսի շենքը, մինչդեռ իրականում նա խոսում էր քաղաքացիական անհամաձայնությունը խաղաղ միջոցներով արտահայտելու անհրաժեշտության մասին։


















































Թրամփը հայտարարել է Իրանի հետ բանակցություններում բեկման և Ծոցում ռազմական գործողության կասեցման մասին
Թրամփը պաշտոնից ազատել է գլխավոր դատախազ Փեմ Բոնդիին
Թրամփը սպառնացել է ոչնչացնել Իրանի կամուրջներն ու էլեկտրակայանները
Թրամփն ակնարկել է Խարգ կղզին գրավելու մասին
Թրամփի ստորագրությունը կլինի դոլարի վրա
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ