Գեղակերտի դպրոցի տնօրենի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը
Ինչպես հայտնել էինք, Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչը միջնորդություն է ներկայացրել Հակակոռունցիոն դատարան Վաղարշապատ համայնքի Գեղակերտի դպրոցի տնօրեն Անուշ Համբարձումյանին կալանավորելու համար։ Արդյունքում դատարանը որոշել է տնային կալանքը և բացակակայելու արգելքն ընտրել որպես խափանման միջոց։
Հիշեցնենք, որ ՔՊ-ական գյուղապետը ձերբակալվել էր։
Նշենք, որ օրեր առաջ տեսանյութ էր հրապարակվել համացանցում, ըստ որի՝ Անուշ Համբարձումյանն օգնություն էր բաժանում քաղաքացիներին: Սա կապվել է Վաղարշապատ համայնքի ընտրություններին ընդառաջ բարեգործություն կատարելու հետ: Իր հերթին Անուշ Համբարձումյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում պարզաբանում էր տարածել, ըստ որի՝ ինքը հանդիսանում է «Կանանց, երիտասարդների և կրթության հզորացման» ՀԿ-ի նախագահը, և այս օգնությունը առաջին անգամ չէ, որ բաժանում է:


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ