Մենք կարող էինք աշխարհը ոչնչացնել 150 անգամ. Թրամփը՝ միջուկային զենքի մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր արտաքին քաղաքականության նպատակը միջուկային զենքի կրճատումն է կամ միջուկազերծումը։ Նրա խոսքով՝ ինքն արդեն քննարկել է այս թեման Ռուսաստանի եւ Չինաստանի հետ։
«Իմ (արտաքին քաղաքականության) դոկտրինը կլինի միջուկազերծումը, քանի որ մենք բավականաչափ միջուկային զենք ունենք»,- ասել է Թրամփը՝ հիշելով Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ վերջերս Հարավային Կորեայում կայացած հանդիպումը։
Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգները միջուկային զենքի առումով առաջինն է, Ռուսաստանը՝ երկրորդը, Չինաստանը՝ երրորդը։
Թրամփը նաեւ հույս է հայտնել, որ կարող է համագործակցել վերոնշյալ երկրների առաջնորդների հետ՝ միջուկազերծման հարցում ընդհանուր հայտարարի հասնելու համար։ «Ես այս մասին խոսել եմ նախագահ Պուտինի հետ։ Ես այս մասին խոսել եմ նախագահ Սիի հետ։
Եվ բոլորը կցանկանային այդ գումարը ծախսել այլ բաների վրա, այնպիսի բաների վրա, որոնք իրականում կարող են օգուտ բերել մարդկանց այսօր»,- նշել է ԱՄՆ նախագահը։
Եզրափակելով թեման՝ Թրամփն ընդգծել է Չինաստանի եւ Ռուսաստանի հետ միջուկազերծման վերաբերյալ համաձայնության հասնելու իր հույսը։ Նա նաեւ նշել է, որ ցանկանում է «խաղաղություն ամբողջ աշխարհում», ինչին արդեն «շատ մոտ ենք»։
«Շատ պատերազմներ են եղել, որոնք մոլեգնել են, եւ որոնց մասին մարդիկ չգիտեին։ Հիմա դրանք այլեւս չեն մոլեգնում։ Մնացել է միայն մեկը, եւ մենք հույս ունենք, որ շուտով կկարողանանք լուծել նաեւ դա»,- հայտարարել է Թրամփը։


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ