Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեկնարկել է կենսաչափական անձնագրերի տպագրությունը․ ՆԳՆ Ժայթքել է Դուկոնո հրաբուխը՝ խառնարանից մոխիրը բարձրացել է մոտ 1 կմ Միանձնուհու հանդերձանքը դարձել է հարձակման պատճառ Եվրոպայում ստեղծվում է փղերի առաջին խոշոր ապաստարանը ՄՕԿ-ը չեղարկել է բելառուս մարզիկների նկատմամբ սահմանափակումները Եվրոպա լիգայի գավաթը եզրափակիչում կվիճարկեն «Ասթոն Վիլան» և «Ֆրայբուրգը» Վալերիկ Մովսիսյանը պոկում վարժությունում դարձավ բրոնզե մեդալակիր Մադրիդի «Ռեալը» պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել մամուլում Ռոնալդուն հեղինակեց կարիերայի 971-րդ գոլը Թեհրանին հաջողվում է ցամաքային ճանապարհով նավթ տեղափոխել Էմմա Պողոսյանը դարձավ աշխարհի երիտասարդների առաջնության բրոնզե մեդալակիր Հրդեհից հետո լոգարանում հայտնաբերվել է դի․ ՆԳՆ

Մեկնարկել է կենսաչափական անձնագրերի տպագրությունը․ ՆԳՆԺայթքել է Դուկոնո հրաբուխը՝ խառնարանից մոխիրը բարձրացել է մոտ 1 կմՄիանձնուհու հանդերձանքը դարձել է հարձակման պատճառԵվրոպայում ստեղծվում է փղերի առաջին խոշոր ապաստարանըՄՕԿ-ը չեղարկել է բելառուս մարզիկների նկատմամբ սահմանափակումներըԵվրոպա լիգայի գավաթը եզրափակիչում կվիճարկեն «Ասթոն Վիլան» և «Ֆրայբուրգը»Վալերիկ Մովսիսյանը պոկում վարժությունում դարձավ բրոնզե մեդալակիրՄադրիդի «Ռեալը» պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել մամուլումՌոնալդուն հեղինակեց կարիերայի 971-րդ գոլըԹեհրանին հաջողվում է ցամաքային ճանապարհով նավթ տեղափոխելԷմմա Պողոսյանը դարձավ աշխարհի երիտասարդների առաջնության բրոնզե մեդալակիրՀրդեհից հետո լոգարանում հայտնաբերվել է դի․ ՆԳՆԱշխարհի լավագույն համալսարանների շրջանավարտներին զինծառայության զորակոչից տարկետում կտրվի ՀՀ-ում աշխատելու համար․ հաստատվել է կարգըՌԴ-ի 13 օդանավակայան դադարեցրել է գործունեությունը անօդաչու թռչող սարքերի հարձակումից հետոԱրարատի մարզում պաշտոնից ազատվեց իրավապահ հերթական պաշտոնյան«OTHA SPRING 2026» միջազգային գիտաժողովըԵրեւանում միավորեց 12 երկրի մաթեմատիկոսներիՀՀ ԱԳՆ-ի և «Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր«Ուժեղ Հայաստան» կուսակցության Անիի եւ Մարալիկի գրասենյակներում խուզարկություններ են անցկացվումԱռաջնախաղ՝ Գորիսի թատրոնում. «Կարմիր գլխարկը և գայլը»Մայիսի 7-ն Ալեքսանդր Սպենդիարյանի հիշատակի օրն էԱրտավազդ Փելեշյանի ֆիլմերը կցուցադրվեն Կաննի կինոփառատոնումՀաստատվել են 2026-2027 ուսումնական տարվա դպրոցական արձակուրդի ժամկետներըՀարգելի ընտրող, քո քվեն որոշիչ է, քվեարկի՛րՆա ինձ ասել է, որ չի պատրաստվում ներխուժել ԿուբաԲոլոր քաղաքական ուժերն իրենց քաղաքական խոսույթում պետք է բացառեն խտրականություն, ատելություն և բռնություն քարոզող խոսույթի տեսակները․ ՀՀ ՄԻՊՄեկնարկել է Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման ծրագիրը«Զովետի» ՍՊ-ում հայտնաբերվել է վտանգավոր կաթնամթերք, արտադրությունը կասեցվել էՄիգրացիայի կառավարման համակարգը դարձնել առավել անվտանգ, հիմնված միջազգային չափորոշիչների և մարդու իրավունքների պաշտպանության վրաՎթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանումԵրևանում և Արմավիրի մարզում լցակայանների և ավտոտեխսպասարկման կետի գործունեություն է դադարեցվելԾանրամարտի երիտասարդների ԱԱ-ի մրցումային վերջին օրը Հայաստանն ունի երկու մասնակիցՏավուշի մարզում անցկացվել են հատուկ տակտիկական ուսումնավարժություններՄեծամասշտաբ միջոցառումներն անցան անվտանգ և անխոչընդոտԱնդրադարձել են ընտրությունների կազմակերպմանը վերաբերող հարցերիՀայաստանում այսօրվանից մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների քարոզարշավըԺամանակ առ ժամանակ անձրեւԻրանի հրամանատարությունը ԱՄՆ-ին մեղադրել է հրադադարի ռեժիմը խախտելու մեջՇենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի աշխատակիցներին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ ձերբակալվել է 1 անձՌուսաստանում Հայաստանի դեսպանը կանչվել է ՌԴ ԱԳՆՀամբերատար սպասում եմ, մինչեւ ԵՄ-ն կատարի պատմական առեւտրային համաձայնագրով նախատեսված իր մասըԱվտոմեքենան Աղավնավանք բնակավայրի կամրջից ընկել է գետըԱրարատ Միրզոյանը «Երևանյան երկխոսությունում» երիտասարդների հետ քննարկել է Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները65+ տարիքային սահմանափակումը վերացվեց, մեր հազարավոր քաղաքացիներ կկարողանան շարունակել իրենց աշխատանքըԻրազեկող ուղեցույց ապատեղեկատվության, օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիայի և միջամտության (FIMI) վերաբերյալՀանրապետության ճանապարհներին և ԼարսումՍուրեն Պապիկյանի պաշտոնական այցը Լեհաստան եզրափակվել է Պավել Բեժդայի հետ հանդիպում-ընթրիքովԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումՏիտղոսի համար պայքարում թիմը կմրցի Լոնդոնի «Արսենալի» հետԺոզե Մոուրինյուն առաջադրել է 5 պայմանՆիկոլ Փաշինյանը և Էդգարս Ռինկևիչսը քննարկել են Հայաստան–Լատվիա հարաբերությունների հետագա զարգացմանն ուղղված քայլերը
Հայաստան

Ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 35 միլիոն 200 հազար դրամ. Գլխավոր դատախազություն

ՀՀ ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 35 միլիոն դրամ. դատական ակտը մտել է օրինական ուժի մեջ:

Հիշեցնենք, որ 2020 թվականի հունիսի 1-ին ՀՀ ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանին մեղադրանք էր առաջադրվել 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով վատնում) (երկու դրվագ) և 308-րդ հոդվածի 2-րդ մասով (ծանրացուցիչ հանգամանքներում պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) նախատեսված արարքներ կատարելու համար (երկու դրվագ)։

2020 թվականի հունիսի 24-ին դատախազը քրեական գործից անջատված մասը՝ հաստատված մեղադրական եզրակացությամբ, հանձնել էր Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան:

Դատախազը նաև քաղաքացիական հայց էր հարուցել ամբաստանյալներ՝ ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի, ՀՀ նախկին փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի, Ոստիկանության ներքին աուդիտի վարչության նախկին պետ Վարդան Թունյանի և Ոստիկանության զորքերի զորամասի նախկին հրամանատար Գուրգեն Գրիգորյանի դեմ՝ հայցելով.

  • ամբաստանյալ Վլադիմիր Գասպարյանից՝ հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 35 միլիոն 200 հազար դրամ,
  • ամբաստանյալ Վարդան Թունյանից՝ հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 6 միլիոն 513 հազար դրամ,
  • ամբաստանյալ Լևոն Երանոսյանից, Վարդան Թունյանից և Գուրգեն Գրիգորյանից՝ հօգուտ Հայաստանի Հանրապետության համապարտորեն բռնագանձել 7 միլիոն 954 հազար դրամ։

Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի հուլիսի 9-ի դատավճռով՝

  • Ամբաստանյալ Վլադիմիր Գասպարյանին մեղավոր էր ճանաչել 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքի կատարման մեջ (երկու դրվագ) և ազատել նրան քրեական պատասխանատվությունից՝ վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով։ Վլադիմիր Գասպարյանը մեղավոր էր ճանաչվել նաև գործող Քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով վստահված գույքը հափշտակելը) նախատեսված հանցանքի կատարման մեջ (երկու դրվագ) և նրա նկատմամբ, որպես պատիժ էր նշանակվել յուրաքանչյուր դրվագի համար ազատազրկում՝ 5 տարի ժամկետով։ Վլադիմիր Գասպարյանի նկատմամբ՝ յուրաքանչյուր դրվագով ազատազրկման ձևով նշանակված հիմնական պատիժները մասնակի գումարելու միջոցով վերջնական հիմնական պատիժ էր նշանակվել ազատազրկումը՝ 6 տարի ժամկետով: 2018 թվականի նոյեմբերի 6-ին ուժի մեջ մտած՝ «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի կիրառմամբ՝ ամբաստանյալ Վլադիմիր Գասպարյանն ազատվել էր ազատազրկման ձևով նշանակված պատիժը կրելուց։
  • Ամբաստանյալներ Լևոն Երանոսյանը, Վարդան Թունյանը և Գուրգեն Գրիգորյանը ևս մեղավոր էին ճանաչվել, ազատվել էին քրեական պատասխանատվությունից՝ վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով և, այդ թվում՝ համաներում կիրառելու արդյունքում, ազատվել էին ազատազրկման ձևով նշանակված պատիժը կրելուց։

Դատախազության կողմից ներկայացված քաղաքացիական հայցը բավարարվել էր մասնակի:

2024 թվականի օգոստոսի 16-ին դատախազը վերաքննիչ բողոք էր ներկայացրել:

2025 թվականի մայիսի 27-ին Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը որոշում էր կայացրել Հակակոռուպցիոն դատարանի՝ 2024 թվականի հուլիսի 9-ի դատավճիռը մասնակիորեն բեկանելու և բեկանված մասով նոր դատական ակտ կայացնելու մասին: Մասնավորապես՝ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատական ակտով Վարդան Թունյանը մեկ դրվագով արդարացվել էր և նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել էր 2022 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտած՝ Քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով:

Վլադիմիր Գասպարյանից ՀՀ պետական բյուջե որպես հանցագործություններով պատճառված վնասի հատուցում 35 միլիոն դրամ բռնագանձելու մասին դատախազի պահանջն ամբողջությամբ բավարարվել էր:

 Միաժամանակ, Հակակոռուպցիոն դատարանի կողմից բավարարված՝ Լևոն Երանոսյանի, Վարդան Թունյանի և Գուրգեն Գրիգորյանի դեմ ներկայացված 7 միլիոն 954 հազար դրամի քաղաքացիական հայցը թողնվել էր առանց լուծման (Դատախազությունն առաջիկայում քաղաքացիական հայց կներկայացնի), իսկ Վարդան Թունյանի դեմ 6 միլիոն դրամի հայցը բավարարվել էր մասնակի: Դատավճիռը մնացած մասով թողնվել էր անփոփոխ:

2025 թվականի հուլիսի 23-ին Դատախազության կողմից ներկայացվել էր վճռաբեկ բողոք, որը վարույթ չի ընդունվել:

Այսպիսով, Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատական ակտը մտել է օրինական ուժի մեջ. ՀՀ ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 35 միլիոն դրամ:

Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազությունն այսօր միջնորդագիր է ուղարկել «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենին՝ Դրախտիկ բնակավայրում գտնվող՝ ՀՀ ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանի կնոջ մոր անունով գրանցված հողամասի պայմանագիրը լուծելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ: