Փորձել էին վճարել կեղծ թղթադրամներով. Արարատի մարզի ոստիկանները ձերբակալել են երկու անձի
Նոյեմբերի 1-ին` ժամը 19.25-ին, Ոստիկանության Արարատի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած տաքսու վարորդը հայտնել էր, որ Երևան-Երասխ ճանապարհի ռեստորանային համալիրի հաճախորդները վճարել են կեղծ թղթադրամով։
Հաղորդումը փոխանցվել է Համայնքային ոստիկանության Արտաշատի բաժին, մեկնել են բաժնից օպերատիվ խումբ նաև` մարզի պարեկները։
Օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է ուղևորների ինքնությունը` Արտաշատի և Ոստան գյուղի բնակիչներ 33 և 32 տարեկան երկու տղամարդ:
Ըստ վարորդի` Արտաշատից ռեստորան տեղափոխելու համար իրեն փորձել են վճարել 20 և 50 հազարանոց թղթադրամներով, սակայն հասկանալով, որ կեղծ են, ինքը դրանք չի վերցրել։
Ժամը 20.25-ին Երևան-Երասխ ճանապարհի Դիմիտրով գյուղի հատվածում տղամարդիկ հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել են Արտաշատի բաժին: 32-ամյա տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվել է երկու հատ 20 և երեք հատ 10 հազարանոց կեղծ թղթադրամներ, նաև` գաղտնի փականով դանակ։
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արարատի մարզային քննչական վարչություն։ Հանգամանքները պարզվում են։


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ