Վրաստանում քննադատել են հայ պատգամավորներին «Եվրանեսթ»-ում ընդունված բանաձևի համար
«Եվրանեսթ»-ի խորհրդարանական վեհաժողովը հոկտեմբերի 31-ին հրապարակել է բանաձև, որը միաժամանակ անդրադարձել է Վրաստանում ստեղծված իրավիճակին: Բանաձևում նշվում է, որ Վրաստանում վերջին իրադարձությունները ցույց են տվել ժողովրդավարության անկումը; Այդ մասին հաղորդում է 1tv.ge-ն:
Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Նինո Ցիլոսանիի բնորոշմամբ՝ «Եվրանեսթ»-ի բանաձևը զուրկ է բովանդակությունից:
«Ցավոք, գտնվեցին հայ պատգամավորներ, որոնք, ըստ էության, անվստահություն հայտնեցին իրենց վարչապետին, քանի որ Հայաստանի վարչապետը տարբեր առիթներով պաշտոնապես այցելել է Վրաստան և հանդիպել ժողովրդի կողմից ընտրված կառավարության հետ: Աջակցելով մի բանաձևի, որը խոսում է վրացական կառավարության անօրինականության մասին, նրանք անվստահություն են հայտնում սեփական երկրի վարչապետին: Այս փաստարկները հստակ ցույց են տալիս, թե որքան անիմաստ է այս բանաձևը, որը զուրկ է բովանդակությունից, դրա նպատակն է առնվազն մեկ աղյուս դնել՝ ի վնաս Վրաստանի», -ասաց հայտարարել է Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակը:


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ