44-օրյայի զեկույցը և փաստացի նյութը դեռ հասանելի չեն իրավապահներին
44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի զեկույցը դեռ հասանելի չէ Ներքին գործերի նախարարությանը։ Այս մասին Աժ-ում հայտարարել է հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
Նա տեղեկացրեց, որ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի հետ քննարկել են, թե ինչպես կազմակերպել, որպեսզի ուժային կառույցները և հետագայում նաև այլ կառույցներ, որոնք անելիք կունենան այդ զեկույցի հետ կապված, նրանց կրկնօրինակներ տրամադրվեն։ «Մենք քննարկում ենք, որ հնարավորություն ստեղծենք, որպեսզի օր առաջ այն լինի տվյալ կառույցներում։ Բայց միաժամանակ, ասեմ, որ փաստացի նյութը շատ-շատ է և ժամանակ է պահանջվում, որպեսզի ամբողջությամբ փաստացի նյութը տեղափոխվի առաջին բաժին»,-ասաց նա՝ ընդգծելով, որ փաստացի նյութը շատ կարևոր է ու դրա հիման վրա է զեկույցը կառուցվել։
«Դա ընթացակարգային խոչընդոտ է, որը լուծման փուլում է»,-ասաց Քոչարյանը։


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ