Թայֆունի մոտենալու պատճառով Ֆիլիպիններում տարհանում է հայտարարվել
Ֆիլիպինների իշխանությունները նոյեմբերի 3-ին կարգադրություն են հրապարակել 7 հազար մարդ տարհանելու, հասարակական և ուսումնական հաստատությունները փակելու վերաբերյալ։ Պատճառը մոտեցող «Կալմաեգի» թայֆունն է, տեղեկացնում է «Ինտերֆաքս» գործակալությունը:
Ֆիլիպինների օդերևութաբանական գործակալության տվյալների համաձայն, թայֆունի կենտրոնում քամու արագությունը ներկայում վայրկյանում կազմում է 30 մետր։ Միևնույն ժամանակ, երբ այն հասնի Ֆիլիպինյան կղզիներ, քամու արագությունը կարող է ուժեղանալ՝ վայրկյանում հասնելով 46 մետրի։ Թայֆունն ուղեկցվում է հորդառատ անձրևներով, որը կարող է հանգեցնել սողանքների։ Իշխանությունների կողմից ձեռնարկված կանխարգելիչ միջոցները կգործեն առնվազն մինչև նոյեմբերի 5-ը։


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ