Խոշոր հրդեհ՝ Ճամբարակի Գետիկ գյուղում
Այսօր՝ հոտեմբերի 31-ին խոշոր հրդեհ է տեղի ունեցել Գեղարքունիք մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ճամբարակ խոշորացված համայնքի Գետիկ բնակավայրում անասնագոմ է այրվում, հաղորդում է Shamshyan.com–ը։
Օպերատիվորեն ժամանել են Ճամբարակի և Դիլիջանի հրշեջ-փրկարարական ջոկատներից 1-ական մարտական հաշվարկ:
Մինչ հրշեջների ժամանումը՝ անասնագոմում առաջացած կրակի դեմ պայքարել են գյուղացիները, ապա ժաանած հրշեջները նախ կանխել, ապա մարել են Գետիկ բնակավայրի 4-րդ փողոցի 7-րդ տան տարածքում գտնվող անասնագոմում առաջացած հրդեհը:
Այրվել է անանսագոմի տանիքի մի հատված և գոմի մոտ եղած պահեստավորված մոտ 300 հակ անասնակեր:
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:


















































Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ