Մեղադրանքներ են ներկայացվել 3 պարեկներին և ՃՈ նախկին տեսուչին․ գործը դատարանում է
ՀՀ ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունից ստացված հաղորդման հիման վրա ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ հիմնավորվել է, որոստիկանության պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի դասակի հրամանատարը և նույն դասակի պարեկային ծառայողները նախնական համաձայնությամբ, խմբի կազմում, ոստիկանության ՃՈ նախկին տեսուչի դրդչությամբ, ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքի վայրում չենկատարել իրենց ծառայողական պարտականությունները, որիհետևանքով էական վնաս է պատճառվել պետության ու ապահովագրական ընկերության օրինական շահերին:
Այս մասին տեղեկանում ենք ՆԳՆ-ից։
Նախաքննությամբ պարզվել է, որ 2024 թվականի հոկտեմբերին՝Գորիս քաղաքում, վարորդը ավտոմեքենան վարելիս բախվել է երկու տրանսպորտային միջոցների, որից հետո դեպքի վայր ժամանած պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի դասակի հրամանատարը և նրա ենթակա պարեկային ծառայողները, տեղեկացված լինելով վարորդի՝ ՃՈ նախկին տեսուչի բարեկամը հանդիսանալու և հնարավոր ոչ սթափ վիճակում գտնվելու մասին, հիշյալ նախկին պաշտոնատար անձիդրդչությամբ դիտավորությամբ չեն կատարել իրենց ծառայողական պարտականությունները: Մասնավորապես՝ պարեկները համապատասխան միջոցներ չեն ձեռնարկել վարորդի փաստաթղթերը վերցնելու, սթափության վիճակի զննություն կատարելու և ստացված տվյալները քննիչին տրամադրելու ուղղությամբ, ավելին՝ տվյալ վարորդի փոխարեն կատարել են այլ անձի նույնականացում և սթափության վիճակի ստուգաչափում, որից հետո տեղեկատվական համակարգում մուտքագրել են այդ մասին կեղծ տեղեկություն և նույն բովանդակությամբ կեղծ կտրոնը տրամադրել քննիչին, որի հետևանքով ապահովագրական ընկերությունը զրկվել է տուժած վարորդներին որպես պատճառված վնաս փոխհատուցած1.178.950 ՀՀ դրամը պատահարում վնաս պատճառած անձից օրենքով սահմանված կարգով գանձելու հնարավորությունից:
Նախնական համաձայնությամբ, խմբի կազմում պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի դասակի հրամանատարին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով:
Մեղադրանքներ են ներկայացվել նաև ևս 6 անձի, այդ թվում՝ 3 պարեկներին և ՃՈ նախկին տեսուչին: Դասակի հրամանատարի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը, իսկ պարեկներից մեկի նկատմամբ՝ պաշտոնավարման կասեցումն ու բացակայելու արգելքը:
Ապահովագրական ընկերությանը պատճառված վնասը նախաքննության ընթացքումամբողջությամբ վերականգնվել է:
Վերը նշված 7 անձանց վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


















































Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ