Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Աստղային կազմ՝ ընդդեմ Բրազիլիայի Թրամփի անունից առաջարկել են կնքել մեծ գործարք. Լուկաշենկո Արա Ֆիդանյանն ազատվել է ՆԳՆ գլխավոր քարտուղարի պաշտոնից Վերջին 15 տարիների ընթացքում ազգային թիմում չի եղել Նեյմարի մակարդակի ևս մեկ ֆուտբոլիստ. Կաֆու «Գրականություն» և «Հայաստանի պատմություն» քննությունները՝ էսսեի ձևաչափով Բլոգերները պարզապես հավաքվեցին Փոքր Սեյնթ Ջեյմս կղզի՝ ալիքը բռնելու համար Միլիարդատերերի վրա հարստության հարկ սահմանելու կոչերը գնալով ավելի բարձր են դառնում Մելանյա Թրամփը շարունակում է պնդել, որ իր որդուն դեռևս անհրաժեշտ է մշտական հսկողություն ՖԻՖԱ-ն հույս ունի, որ աշխարհի առաջնությանը մասնակցող բոլոր թիմերը կմրցեն արդար խաղի և փոխադարձ հարգանքի ոգով Իսրայելի դեսպանը կանչվել է Ռուսաստանի ԱԳՆ՝ Լիբանանում իսրայելական հարվածներից RT-ի լրագրողների վիրավորման պատճառով «Ախուրիկ» անցակետում ծառայություն են իրականացնում միայն ՀՀ ԱԱԾ սահմանապահները. ԱԱԾ տնօրեն Փարիզի Սամուելյանի Արևելյան գրախանութի աճուրդի հանված արժեքավոր որոշ գրքեր արդեն Հայաստանում են

Աստղային կազմ՝ ընդդեմ ԲրազիլիայիԹրամփի անունից առաջարկել են կնքել մեծ գործարք. ԼուկաշենկոԱրա Ֆիդանյանն ազատվել է ՆԳՆ գլխավոր քարտուղարի պաշտոնիցՎերջին 15 տարիների ընթացքում ազգային թիմում չի եղել Նեյմարի մակարդակի ևս մեկ ֆուտբոլիստ. Կաֆու«Գրականություն» և «Հայաստանի պատմություն» քննությունները՝ էսսեի ձևաչափովԲլոգերները պարզապես հավաքվեցին Փոքր Սեյնթ Ջեյմս կղզի՝ ալիքը բռնելու համարՄիլիարդատերերի վրա հարստության հարկ սահմանելու կոչերը գնալով ավելի բարձր են դառնումՄելանյա Թրամփը շարունակում է պնդել, որ իր որդուն դեռևս անհրաժեշտ է մշտական հսկողությունՖԻՖԱ-ն հույս ունի, որ աշխարհի առաջնությանը մասնակցող բոլոր թիմերը կմրցեն արդար խաղի և փոխադարձ հարգանքի ոգովԻսրայելի դեսպանը կանչվել է Ռուսաստանի ԱԳՆ՝ Լիբանանում իսրայելական հարվածներից RT-ի լրագրողների վիրավորման պատճառով«Ախուրիկ» անցակետում ծառայություն են իրականացնում միայն ՀՀ ԱԱԾ սահմանապահները. ԱԱԾ տնօրենՓարիզի Սամուելյանի Արևելյան գրախանութի աճուրդի հանված արժեքավոր որոշ գրքեր արդեն Հայաստանում ենՔեզ ասում են՝ չե՞ս ուզում կռվել այս պայմաններով, ուրեմն մեկ տարի առանց մենամարտերի կնստեսԱյսօր կսկսվի գարնանային գիշերահավասարըԹբիլիսիում քննարկել են երաժիշտների իրավունքները, աշխատանքային պայմանները և մշակութային քաղաքականության ապագանԳրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը հաղթանակ է տարել «19th Agzamov Memorial»-ի առաջին երկու խաղափուլերումԱԱԾ տնօրենը հայտարարել է, որ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը եղել է ԽՍՀՄ ՊԱԿ գործակալՇրջանառվող Սահմանադրության «նախագիծը» վերջնական չէ. ՀՀ արդարադատության նախարարության պարզաբանումըԻրանը հայտնել է առաջին անգամ ամերիկյան F-35 կործանիչ խոցելու մասինԷս լրիվ գողական եք հա՞ գնում․ ԱԺ ում լարված մթնոլորտ էՊՆ-ն մշտապես գնահատում է Հայաստանի անվտանգության հետ կապված բոլոր ռիսկերըԻսրայելում ձերբակալվել է պահեստազորային՝ Իրանի օգտին լրտեսության կասկածանքովՔԿՀ-ում կալանավորվածը փորձել է ինքնասպան լինելԾաղկաձորում 24 ժամ ջուր չի լինիԵս չեմ ծրագրում զորքեր ուղարկել Մերձավոր Արևելք. ԹրամփՍամվել Կարապետյանը մի ամբողջ գերդաստան ունի չծառայած զավակներով, որդիներով, թոռներով. Պապիկյան«Դիլիջան» պարկի 5 հողամասում կառուցապատման իրավունքը դադարեցնելու՝ Դատախազության հայցադիմումները ընդունվել են դատարանի վարույթԱրաբական երկրներում հավատարմագրված ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հավաքը ՄասկատումԻսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է ԻՀՊԿ ներկայացուցիչ Ալի Մոհամմադ Նաինիի մաhվան մասինԻրանը պնդում է, որ հրթիռների պակաս չունիՊատերազմը կանգնեցնելու հնարավորությունը ԱՄՆ-ի ձեռքում է. Անտոնիո ԳուտերեշՆեթանյահուն խոստացել է զերծ մնալ Իրանի Հարավային Պարս գազի հանքավայրի վրա հարձակումիցՄեր աղջիկները ուշ ժամի հանգիստ, ոտքով գալիս են տուն, սա Հայաստանի լավ վիճակի մասին է խոսում. Անդրանիկ ՔոչարյանԵրեւանում մարզասրահի տնօրենը ծեծել է մարզչի ամուսնունԿուբան պատրաստ է ԱՄՆ-ի հետ քննարկել ցանկացած հարցԻրանը «ենթարկվում է կործանման», բայց հեղափոխությունը պահանջում է «ցամաքային բաղադրիչ». ՆեթանյահուԱլիևը զրկել է Նախիջևանին ինքնավարությունից և «Զանգեզուրի միջանցքի» բանակցություններում դեր ունենալուցՇարունակում ենք աշխատանքները՝ ընտանիքի մյուս անդամներին վերաբերելի իրավիճակներին իրավական գնահատական տալու համարԵրուսաղեմում պատմության մեջ առաջին անգամ ժամանակավորապես դադարեցվել են ժամերգությունները Սուրբ Հարության տաճարումԱշտարակում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեություն կասեցվել. ՍԱՏՄԷստոնիան մեղադրել է Ռուսաստանին` օդային տարածքի խախտման համարՄակրոն. Ֆրանսիան ցանկանում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում քննարկել Հորմուզի նեղուցում նավերի պաշտպանության հարցըԱՄՆ-ն կարագացնի Մերձավոր Արևելք ծովային հետևակայինների ուղարկումը. NBC NewsԲաղդադում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները տարհանվել ենԱմփոփվել են «Ռոբոտների հաքաթոն»-ի արդյունքներըԱպօրինի թմրաշրջանառությունից հանվեց 9 կգ մարիխուանա (տեսանյութ)Մետրոպոլիտենի բնականոն երթեւեկությունը վերականգնվել էԱԺ-ում քննարկվել է մոպեդները, տրիցիկլներն ու քվադրիցիկլները պարտադիր ապահովագրության դաշտ բերելու նախագիծըՀՀ սնանկության դատարան 2025-ի ընթացքում մուտքագրվել է 4733 սնանկության գործԻրանում 19-ամյա ըմբշամարտիկի մահապատիժը նոր մտահոգությունների ալիք է բարձրացրել
Հայաստան

«Գարիկս հանգիստ էր, խելացի, շուտ կողմնորոշվող, համարձակ». Գարիկ Ավետիսյանը զոհվել է հոկտեմբերի 17-ին Մատաղիսում

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Բնավորությամբ հանգիստ, խելացի երեխա էր։ Ընկերների ընտրության հարցում անգամ փոքր տարիքում շատ ուշադիր էր»,- «Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Գոհարը՝ Գարիկի մայրիկը։

Գարիկը ծնունդով Երևանից է։ Այստեղ է անցել նրա մանկությունն ու պատանեկությունը։ Դպրոցին զուգահեռ հաճախել է ձյուդոյի, շախմատի, նաև դարձել է սկաուտական խմբի անդամ։ «Լինում էր, որ մի քանի օրով ճամբարների էին գնում, արշավների մասնակցում»։ Դպրոցական տարիների մասին խոսելիս տիկին Գոհարը նշում է՝ չի կարող առանձնացնել մի առարկա, որը որդին առանձնապես շատ է սիրել։ Իններորդ դասարանն ավարտելուց հետո ընդունվել է Հայֆրանսիական քոլեջ, որտեղ ուսումը համատեղել է և հմտացել իր ընտրած մասնագիտության՝ խոհարարության մեջ։ «Ես, հայրիկը, հորեղբայրը համեղ ենք պատրաստում։ Հիմա էլ արդեն քույրիկն է շատ համեղ պատրաստում։ Կարծես թե այդ հմտությունը փոխանցվել է մեր ընտանիքում»։ Գարիկն ավարտում է քոլեջը, մեկնում ծառայության, հետո բանակում ծառայելու ընթացքում արձակուրդ գալիս և գնում իր դիպլոմի հետևից։ «Շատ ուրախ էր այդ օրը։ Իր դիպլոմը տվեց մեզ ու գնաց»։

2019 թվականի հուլիսի 1-ին Գարիկը զորակոչվում է ժամկետային զինծառայության։ Ծառայում էր Արցախում՝ Հայկազովի զորամասում։ «Շատ հպարտ էր, որ պետք է ծառայի։ Ինքնուրույն գնաց զինկոմիսարիատ, չէր ուզում մեզ ծանրաբեռնել, բոլոր հարցերն ինքն էր լուծում։ Մենք էլ շատ հանգիստ էինք։ Նախքան մեկնելը ԴՕՍԱՖՖ-ում սովորեց, վարորդական իրավունք ստացավ, մեքենաների հանդեպ էլ հետաքրքրություն ուներ։ Նույն կերպ սիրով էլ ծառայեց։ Զանգահարում էր. «Մա՛մ, կրակայինով բարձր միավորներ ստացա, առաջինն էի»։ Ծառայության ընթացքում իրեն նաև նոր մեքենա էին վստահել։ Քննություններ էր հանձնել, արդյունքում Գարիկին էին վստահել այն։ Ամեն հարցում շուտ կողմնորոշվում էր, ռիսկով էր։ Դրա համար ընկերներն իրեն ունիվերսալ զինվոր են կոչել։ Ասում են՝ ամեն ինչից գլուխ էր հանում։ Պատմում են. «Երբ դիտակետ էինք բարձրանում, լազերից հարվածների ժամանակ նա էր հաշվարկներ անում, մեզ հայտնում հեռավորությունը, և այդ ուղղությամբ կրակում էինք»։ Մաթեմատիկայից լավ էր։ Նաև սիրում էր ինքնակրթվել, դա իր համար շատ կարևոր էր»։

Սեպտեմբերի 27-ին սկսվեց պատերազմը։ «Զրուցել ենք իր հետ պատերազմի օրերին։ Երբ անհանգստացած հարցեր էի տալիս, ասում էր՝ որ ամեն ինչ լավ է, ուտելիք ունի, հագուստ ունի։ Երեք-չորս օրը մեկ զանգում էր. «Հրադադար են տվել, տեսնենք, թե ինչ կլինի»։ Այնքան էինք ուրախանում այդ պահերին։ Հոկտեմբերի 14-ին զանգեց ինձ։ Ընկերներից մեկի անունը տվեց, նա սպա էր, ասաց. «Մա՛մ, կարող է ավելի ուշ զանգեմ, իրեն կզանգեք նորություններ իմանալու համար»։ Ու մեզ չասաց, որ խումբ է բարձրացնելու դիտակետ։ Միայն նշեց, որ ուշ է զանգելու. «Մա՛մ, այնքան տարածք եմ անցնում, որ կարողանամ ձեզ զանգել, եթե ուշ զանգեմ, չանհանգստանաք»։ Հոկտեմբերի 15-ին այդ խումբը պետք է դիտակետ բարձրացներ։ Որոշ ժամանակ անց հասկացանք, որ այն նշանառության տակ է եղել։ Մարդիկ կային, որոնք ասում էին՝ այդ դիտակետը հանգիստ է եղել»։

Մատաղիսում է զոհվել Գարիկը հոկտեմբերի 17-ին։ «Իրենց զորավարժությունները միշտ Ակնայում (Աղդամ) են եղել։ Այնտեղ պետք է լինեին։ Բայց հաշվի առնելով, որ արդեն զոհերը շատ են եղել, իրենք առաջադրանք պիտի կատարեին այդ հատվածում»։

Գարիկի զոհվելուց հետո նրա գլխարկը և այլ անձնական իրերն իր գեներալն է փոխանցել տղայի քրոջ ամուսնուն։ Հետո արդեն ընտանիքը շատ մանրամասներ է պարզել։ «Գեներալը չէր կարողացել մեր տուն գալ։ Փեսայիս ասել էր, որ Գարիկին շատ է սիրել, որ իրեն հանդիպած ամենահամարձակ վարորդն է եղել։ Պատմել է՝ ծառայության ժամանակ հատուկ տեղ կար, որտեղ պետք է տղաները քննություններ հանձնեին։ Այդ դիրք երբեք մեքենա չի բարձրացել։ Զինվորներին իջեցրել են ներքևում, իրենք ոտքով բարձրացել են։ Գարիկը մոտեցել է գեներալին ու ասել՝ թույլ տվեք զինվորներին միանգամից բարձրացնեմ այդ դիրքը։ Արդյունքում գեներալը մեքենայից իջեցրել է զինվորներին, նստել Գարիկի կողքին, որ իրեն բարձրացնի այդ դիրքը։ Գեներալը պատմել է. «Դրանից հետո թույլ տվեցի, որ իջնի և երկու անգամ զինվորներին վերև բարձրացնի։ Ամենահամարձակ վարորդն էր։ Շատ արագ էր կողմնորոշվում»։ Նույն կերպ Գարիկն իրեն դրսևորել է նաև պատերազմի օրերին։ Ուրիշի փոխարեն, վստահաբար, նույն համարձակությամբ, խմբին տեղափոխել է դիտակետ։ ԱԹՍ-ն է հարվածել մեքենային, նա փախցրել է այն, մի զինվոր ընկել է մեքենայից, կոտրվածքներով իրեն տեղափոխել էին հոսպիտալ։ Նա էլ է մեզ շատ մանրամասներ պատմել։ Այդ խմբի մեջ հիմնականում հրամանատարներ են եղել։ Ենթադրում ենք՝ իմացել են, որ մեքենայի մեջ հրամանատարներ են, դրա համար են թիրախավորել։ Այնպես են հարվածել մեքենային, որ որևէ մեկը ողջ չմնա։ Հողի տակ են մնացել տղաները, ավելի շատ դրանից են խեղդվել»։ Թշնամին երկու օր այդ հատվածը նշանառության տակ է պահել, որ որևէ մեկը չկարողանա մոտենալ, դուրս բերել տղաներին։ «Միայն գիշերով են կարողացել խումբ կազմել և տղաների մարմինները դուրս բերել հողի տակից»։

Հարազատները տեսել են Գարիկին, ճանաչել նրան։ «Տղաներին օգնության մի քանի մեքենա է գնացել։ Երկու մեքենաներին թշնամին հարվածել է։ Օգնության է գնացել նաև այն սպան, ում մասին ձեզ պատմեցի, որ մտերմացել էր Գարիկիս հետ։ Նրա մեքենայի անվադողը վնասվել էր, մեքենայից դուրս էր եկել, կապ տվել, որ խնդիր ունի։ Այդ ժամանակ իր մեքենային էլ են թիրախավորել, հարվածը նրան մի կողմ է գցել։ Նա ողջ է մնացել։ Մեր ընդհանուր ծանոթի միջոցով իմացանք, որ վիրավոր է, Երևան են տեղափոխել։ Իր միջոցով էինք կարողանում Գարիկի հետ կապ հաստատել։ Դա արդեն հոկտեմբերի 20, 21-ն էր։ Ուշքի գալուց հետո իրեն հարցնում են Գարիկի մասին։ Հեռախոսահամար է տալիս, որ զանգեն, գտնեն տղայիս։ Զանգահարել էին, ասել էին, որ Գարիկը զոհվել է, փնտրեք իրեն։ Մեզ ոչինչ չէին ասում։ Մեկ-երկու օրվա տարբերությամբ՝ հոկտեմբերի 22-ի առավոտյան փեսաներս Գարիկին գտնում են Մուրացանում այն պահին, երբ նրա մարմինը տեղավորելիս են լինում սառնարանում, քանի որ այդ պահին հարազատներ չէին գտնվել։ Այնտեղ ասել էին՝ այսօր պետք է տղային վերցնեք։ Նույն օրը նրա հոգեհանգիստն էր, հոկտեմբերի 23-ին՝ հուղարկավորությունը»։

Հիմա սփոփանք է դարձել այն, որ Գարիկը հասցրել է արձակուրդ գալ։ Սփոփանք են մնացել նրա հետ անցկացրած օրերն ու հիշողությունները։ «Ինձ համար նա միշտ երեխա էր, բայց բանակում շատ էր հասունացել։ Միշտ մի դրվագ եմ հիշում մեր զրույցներից։ Իրեն ասում էի՝ այսինչ բանը պետք է անել, արձագանքում էր՝ մա՛մ, չի լինի։ Իսկ իմ պատասխանն էր՝ փորձե՞լ ես, որ ասում ես՝ չի լինի։ Ծառայում էր, զանգեց. «Մա՛մ, մեքենայով գնացել էինք ջուր բերելու, մեծ տակառ էր, ինչ-որ տեղ դիպավ, ճաքեց»։ Տղաներն ասել էին՝ բա ի՞նչ պիտի անենք, Գարիկն արձագանքել էր՝ տղե՛րք, եկեք սարքենք։ Պատասխանել էին՝ չի լինի։ «Եկեք փորձենք, հետո ասենք չի լինի»։ Եվ ասաց՝ մա՛մ, չստացվեց»։

Ապրելու ուժի մասին։ «Երկու քրոջ փոքր եղբայրն է Գարիկս, նրանց սիրելին։ Աղջիկներս ամուսնացած են, հինգ թոռ ունեմ, նրանք դարձան մեր ապրելու ուժը։ Մեծ թոռնիկներս շարադրություն են գրում իրենց քեռու մասին, բնականաբար, պարզ հիշողություններ ունեն նրա մասին։ Մեր ընտանիքը դարձավ մեր ապրելու ուժը։ 2020 թվականից հետո ամեն կիրակի երկու աղջիկներս իրենց երեխաների հետ մեր տանն են։ Մեր տունը լցվում է երեխաների ճիչով ու ժպիտներով։ Իսկ հետո միասին գնում ենք Գարիկին այցի»։

Հ. Գ. - Գարիկ Ավետիսյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» և «Զորավար Անդրանիկ» մեդալներով։ Հուղարկավորված է Սիլիկյան թաղամասի գերեզմանատանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ