Իշխանությունները մերժում են և՛ կոնյակը և՛ Արարատը, բայց շարունակում են պետգնումներով «Արարատ» կոնյակ գնել
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 23-ի Կառավարության նիստում վերահաստատեց, որ Հայաստանում չի կարող կոնյակ արտադրվել, քանի որ այն ստեղծվում է միայն Ֆրանսիայի Կոնյակ երկրամասում աճեցված խաղողից: Փաստորեն, դեպի Եվրոպա ձգտող հայկական իշխանությունների առջեւ խիստ պահանջներ են դրվում, անգամ սահմանվում են ժամկետներ. գրեթե 20 տարի։
«Կոնյակ» անունը հայկական շուկայից հանելու մասին իշխանությունները դեռեւս 2021-ին էին խոսում, ասում, որ Հայաստանն ու Եվրոպական Միությունն առաջիկայում նախատեսում են ֆինանսավորման նոր համաձայնագիր ստորագրել, որով ԵՄ-ն Հայաստանին 3 մլն եվրո գումար կտրամադրեր։
Հիշեցնենք, որ «Կոնյակ» անվանումից հրաժարվելու պահանջը նախատեսված է 2017թ. նոյեմբերի 24-ին Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական Միության միջեւ ստորագրված «Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության» համաձայնագրով, որն ամբողջությամբ ուժի մեջ է մտել 2021 թ. մարտի 1-ից։
Նույն համաձայնագրով նախատեսվում էր հրաժարվել նաեւ «Շամպայն» անվանումից։ Այս անուններից հրաժարվելու ու նոր անուններ ընտրելու համար Հայաստանին ժամանակ է տրվել մինչեւ 2043 թվականը։
Ստացվում է, որ իշխանությունները մերժում են ե՛ւ կոնյակը ե՛ւ Արարատը, սակայն շարունակում են պետական գնումներ իրականացնել՝ գնելով «Արարատ» կոնյակ»։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում


















































Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ