Դատախազությունը քննարկում է Ալեքսանդր Կոչուբաևի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ դիմումը
ՀՀ գլխավոր դատախազությունը քննարկում է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ փաստաբան Էրիկ Ալեքսանյանի դիմումը։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Լուսինե Մարտիրոսյանը.
«Փաստաբանի՝ ՀՀ գլխավոր դատախազին ուղղված դիմումը՝ բժշկական փաստաթղթերի հետ, քիչ առաջ է մուտքագրվել Դատախազությունում. դիմումը ներկայումս գտնվում է քննարկման փուլում»:
Ավելի վաղ փաստաբան Էրիկ Ալեքսանյանը բաց նամակ-դիմում էր հղել ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին` խնդրելով վերացնել փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը։
«Հարգելի տիկին Վարդապետյան, նկատի ունենալով այն հանգամանքը, որ փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ դեռևս չի փոխանցվել դատարան, խնդրում եմ Ձեզ օգտվել բացառիկ լիազորությունից և վերացնել Ալեքսանդր Կոչուբաևի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը, քանզի վերջինիս երեխայի ծնվելուց հետո կնոջ առողջական վիճակը կտրուկ վատթարացել է։ Նկատի ունենալով, որ նշվածը բժշկական գաղտնիք է, ուստի չեմ կարող հրապարակային հայտնել կոնկրետ այն անդառնալի հետևանքի մասին, որն առաջացել է Կոչուբաևի ընտանիքում, սակայն համապատասխան բժշկական տեղեկանքը րոպեների ընթացքում կներկայացվի Ձեզ»,- ասված է դիմումում։
Հիշեցնենք՝ Ալեքսանդր Կոչուբաևը կալանավորվել է 2 ամիս ժամանակով:
Քննչական կոմիտեից հայտնել էին, որ քրեական վարույթի նախաքննության ընթացքում 1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածի 2-րդ մասով (դատավորի, դատախազի, քննիչի մասին արատավորող, նշված անձանց իրավունքներին ու օրինական շահերին այլ վնաս պատճառող տեղեկություն հրապարակելը՝ կապված նշված անձանց օրինական ծառայողական կամ մասնագիտական գործունեության հետ:


















































Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ