Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Սկանդալ հայկական ֆուտբոլում․ «Նոան» պահանջում է համակարգային փոփոխություններ ՀՖՖ-ում Բոլորը կհաշտվեն այն մտքի հետ, որ ընտրություններն անցել են ազատ, թափանցիկ և լեգիտիմ ճանապարհով․ Ալխաս Ղազարյան Մեկնարկում է «Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան ներկայացուցչի ընտրության մրցույթը «Հայաստան» դաշինքից Ռուսլան Բարսեղյանը կալանավորվեց 2 ամսով, Ասատուր Քոչարյանի նկատմամբ կիրառվեց տնային կալանք Մեկնարկել է Գյուրջյան փողոցը Մյասնիկյան պողոտային միացնող ճանապարհի հիմնանորոգումը Փակել փողոց նայող պատուհաններն ու դռները ԿԸՀ-ն Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ վիճակագրական տվյալներ է հրապարակել Պենտագոնն Իրանի հետ պատերազմի ծախսերը ծածկելու համար Կոնգրեսից 80 միլիարդ դոլար է ցանկանում. Wall Street Journal Ե՞րբ է կարգավորվելու տաքսիների գնային քաղաքականությունը Սկսվել է ծիրանի արտահանումը Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ» Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնումները

Մակրոնը խոստովանել է, որ օգտագործում է արհեստական բանականությունԻրանն ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելուց առաջ երաշխիքներ է պահանջել Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման առնչությամբ. CNNԻգլեսիասը ստիպված է եղել ապացուցել, որ ինքն Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստ էՍկանդալ հայկական ֆուտբոլում․ «Նոան» պահանջում է համակարգային փոփոխություններ ՀՖՖ-ումNASA-ի գաղտնազերծված նյութերը նոր շոկային քննարկում են առաջացրել Լուսնի մասինԻտալիայի վարչապետը հայտնել է, որ թողել է ծխելըՔաջարան-Ագարակ հատվածի թունելում մեկնարկել է բետոնացման փուլըԵՄ-ում ներքին ճգնաժամ է. դժգոհ են Մոսկվայի հետ գաղտնի բանակցություններիցԲոլորը կհաշտվեն այն մտքի հետ, որ ընտրություններն անցել են ազատ, թափանցիկ և լեգիտիմ ճանապարհով․ Ալխաս ՂազարյանՄեկնարկում է «Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան ներկայացուցչի ընտրության մրցույթըԱվստրալիան Ուկրաինային կհատկացնի ևս 70 մլն դոլար՝ զենք գնելու համարՋրվեժում բախվել են «Mercedes»-ը և «Opel Zafira»-ն. կան վիրավորներ«Հայաստան» դաշինքից Ռուսլան Բարսեղյանը կալանավորվեց 2 ամսով, Ասատուր Քոչարյանի նկատմամբ կիրառվեց տնային կալանքԱշտարակ քաղաքի Էջմիածնի խճուղում տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոցԱրմեն Նիկողոսյանը հեռացել է ՀՖՖ փոխնախագահի պաշտոնիցԷներգահամակարգերի բաշխման ցանցին միանալու գործընթացը դարձել է առավել պարզ և ճկունԿալասը նշել է, թե երբ է ԵՄ-ն քննարկելու Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացման հարցըՉեխիան ոչ-ոքի ավարտեց հանդիպումը ՀԱՀ-ի հետՄեքսիկան հաղթահարեց խմբային փուլի արգելքը, Կանադան խոշոր հաշվով հաղթեց ԿատարինՄեկնարկել է Գյուրջյան փողոցը Մյասնիկյան պողոտային միացնող ճանապարհի հիմնանորոգումըՓակել փողոց նայող պատուհաններն ու դռներըԿԸՀ-ն Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ վիճակագրական տվյալներ է հրապարակելԻրանն Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ներկայացուցիչներին կհրավիրի ստուգելու իր միջուկային օբյեկտները. ՈւիթքոֆՍկզբունքորեն ես այլ կարծիք եմ ունեցել․ Մոջթաբա Խամենեին ԱՄՆ-ի հետ խաղաղության համաձայնության մասինՊենտագոնն Իրանի հետ պատերազմի ծախսերը ծածկելու համար Կոնգրեսից 80 միլիարդ դոլար է ցանկանում. Wall Street JournalԵ՞րբ է կարգավորվելու տաքսիների գնային քաղաքականությունըԵվրոպայի ապագայի լավագույն երաշխիքը կլինի Ուկրաինայի արագացված անդամակցությունը ԵՄ-ին. ԶելենսկիՀՀ կառավարությունը Գեղարքունիքի մարզի սուբվենցիոն երեք ծրագրի համար հատկացրել է 64 միլիոն 265 հազար դրամ«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Աշոտ Եղիազարյանը կալանավորվել է 100-ից ավելի ընտրողի ընտրակաշառք տալու համարՓեզեշքիանը բարձր է գնահատել Կատարի դերը ԱՄՆ-ի հետ համաձայնության հասնելու գործումՌուբեն Հակոբյանը կձերբակալվի Քննչական կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակներումՍկսվել է ծիրանի արտահանումըԱշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնումներըԵրեւանում եւ Գյումրիում կանցկացվի SumMeet ժամանակակից պարի միջազգային ամառային 6-րդ փառատոնըԴրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւԻնչպիսի եղանակ է սպասվում այսօրՇվեյցարիայի ԱԳՆ-ն հաստատեց. իրանա-ամերիկյան բանակցությունները չեղարկվել ենՄեկնարկել է 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթը․ ինչ արդյունքներ ունեն ՀՀ ներկայացուցիչներըՀՀ ճանապարհների թերությունների մասին հնարավոր է տեղեկացնել Arm Roads Info բջջային հավելվածի միջոցով․ քայլերՖրանսիայում հարձակման է ենթարկվել Ուկրաինայի զինված ուժերի համար անօդաչու թռչող սարքեր արտադրող գործարանըԱրա Նաջարյանն ավարտել է պաշտոնավարումը Գլենդելի քաղաքային խորհրդումԱՄՆ զինված ուժերը վերացրել են Իրանի նավահանգիստների շրջափակումըՔննարկվել են Հայաստան-Լիտվա առևտրատնտեսական համագործակցության զարգացման հեռանկարներըՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվենԴեսպան Հովհաննիսյանը վերահաստատել է ՀՀ հանձնառությունը ատելության խոսքի դեմ պայքարինԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերումԻրանի խորհրդարանի նախագահը ԱՄՆ-ին խոստացել է «կործանարար պատասխան»՝ հուշագրի պայմանները խախտելու դեպքում«Հայաստանում այն ելակն է, ինչ արտադրվում է Ֆրանսիայում»ԱՄՆ փոխնախագահը չի մեկնի Շվեյցարիա՝ Իրանի հետ հուշագրի ստորագրման արարողությանը
Կարծիք

Այո, խնդիրներ կան, բավական կան, ոչ ոք չի ժխտում. Բայց դրանք ճիշտ լուծելու, ճիշտ բարձրաձայնելու ձևերն ու տեղերը կան. կարգալույծ քահանա

«Ասեցի չգրեմ, բան չասեմ, մեկ է` էսպես ասելով բան չի փոխվելու։ Բայց դե չի էլ ստացվում չգրել։ Ինչ-որ գրում եմ, գուցե վերջում շատ էմոցիոնալ թվա, բայց գրում եմ այն, ինչ մտածում եմ և զգում»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է երեք տարի առաջ կարգալույծ արված քահանա Տեր Մեսրոպ Խունոյանը։

Նա պատմում է.

«Ես նախկինում եղել եմ քահանա, Տեր Մեսրոպ քահանա Խունոյան։ Ձեռնադրվել եմ 2018 թվականին, հունիսի 10-ին։ Ի դեպ` իմ ու օծակիցներիս 40-յա պահեցողության ընթացքում էր, որ տեղի ունեցան Վեհարանի գրավման դեպքերը։ Հրամանով կարգալույծ եմ եղել 2022 թվ.-ին, հատուկ շեշտում եմ` ԻՄ ԴԻՄՈՒՄԻ համաձայն։ Դրա համար ունեցել եմ իմ պատճառները։ Դիմումս գրել եմ 2021 թվ.-ի ամռանը։ Այդ ընթացքում և' Վեհափառը, և' Կարգապահական հանձնախումբը մի քանի անգամ կանչել են, ես գնացել եմ։ Թե ինչի համար եմ, ի վերջո, այդքան զրույցներից հետո դուրս եկել, դա արդեն ես գիտեմ, ոչ մեկին չի վերաբերվում։ Հիմա գտնվում եմ Ֆրանսիայում, իմ համեստ ծառայությունն եմ բերում այստեղի եկեղեցիներից մեկում։

Ասածս ինչ է։ Հիմա ի՞նչ, վերցնեմ, գրավեմ այստեղի եկեղեցիներից մեկը, ինձ հայտարարեմ այդտեղի քահանա, ասեմ` կաթողիկոսը իրավունք չունի ինձ կարգալույծ անել, ծեսեր անեմ, ու ժողովրդին տանեմ «փրկությա՞ն»...

Իհարկե չեմ անի։

1). Մենք քարոզում ենք խոնարհություն, և պիտի անձնական օրինակ էլ տանք։ Որովհետև առանց անձնական օրինակի, խոսքերը դատարկություն են։ Քրիստոս ինքն էր անձնական օրինակով քարոզում։

Ո՞ւր է խոնարհությունը, եթե ես վերոնշյալով շարժվեմ։

2). Մենք ձեռնադրվում ենք Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից օրհնված Սուրբ Մյուռոնով, ձեռնադրվում ենք նրա օրհնությամբ, նրա ձեռքով ձեռնադրված եպիսկոպոսի ձեռամբ, ձեռնադրությունից հետո ստանում ենք նրա օրհնությունը, համբուրում Աջը, բայց հանկարծ, ինչ-որ պահի որոշում, որ նա իրավունք չունի կարգալույծ անելու։ Տրամաբանական հարց...

3). Մենք քարոզում ենք Սեր, նույնիսկ թշնամու հանդեպ, ինչպես որ Աստվածաշնչում է գրված։ Բայց ո՞ւր է սերը, երբ նույնիսկ մեր եղբորը չենք սիրում ինչպես մեր անձը, ինչպես որ նշում է Աստվածաշնչում որպես ամենամեծ պատվիրաններից մեկը։

4). Մենք ուզում ենք, որ մարդիկ գան եկեղեցի, որովհետև այնտեղ է նրանց փրկությունը, բայց ինքներս մեզ դուրս ենք շպրտում փրկության դռնից` մեզ հետ կործանելով նաև մի մեծ հատված հավատացյալների։

5). Մենք քարոզում ենք միասնություն, Հայրենիք, բայց ինքներս պատճառ ենք դառնում, որ թշնամին մեր իսկ ձեռքերով քաոսի վերածի հենց մեզ, ու որպես խաղալիք կառավարի ու խաղա այն խաղը, որն այդ պահին սիրտը ուզում է։

6). Մենք քարոզում ենք, որ պետք է հարգել այն եկեղեցին, որը մեզ` հոգևորականներիս որպես նոր մարդ ծնել, սնել, հասունացրել և ճանապարհել է դեպի կյանք, բայց ինքներս, որպես իսկական ուրացող, յուրահատուկ Բրուտոս, ուրանում, թիկունքից ամենամեծ հարվածն ենք հասցնում։

7). Աստվածաշնչում ասվում է, որ կայսրինը տանք կայսրին, Աստծունը` Աստծուն։ Իսկ մենք վերցրել ու Աստծունն էլ ենք տալիս կայսրին։ Մի «կայսրի», որի միակ առաքելությունը ոխերիմ թշնամու ոտքերի տակ հլու հնազանդ ծառայելն է, մեր ամեն ինչը մեծ սկուտեղի վրա նրա ոտքերի տակ փռելն է, ով ինքն իրեն («կայսրը») նմանեցնում է Քրիստոսին ու էլ չեմ էլ ուզում թվարկել, թե ինչեր։

Հ. Գ. Այո, խնդիրներ կան, բավական կան, ոչ ոք չի ժխտում։ Բայց դրանք ճիշտ լուծելու, ճիշտ բարձրաձայնելու ձևերն ու տեղերը կան։ Ես միշտ մնալու եմ իմ եկեղեցու` Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու զավակը, միշտ մնալու եմ ՀԱՅ, միշտ իմ հնարավորությունների չափով ծառայելու եմ եկեղեցուն, ով ինձ ծնել, սնել, մեծացրել ու ճանապարհել է կյանք, ու ամեն ինչ անելու եմ, որ իմ պատճառով եկեղեցու մեջ բաժանում ՉԸ' լինի։ Ու երբեք չեմ ընդունելու այն «կայսերը», ով ծառայում է իմ, իմ հարազատների, իմ ունեցածի միայն մահը ցանկացող ոխերիմ թշնամուն»։