Օդապարիկների պատճառով Լիտվան կրկին փակել է Բելառուսի հետ սահմանը. այս անգամ «անորոշ ժամկետով»
Լիտվայի և Բելառուսի սահմանին գտնվող «Մյադինինկայ» և «Շալչինինկայ» ցամաքային անցակետերը հոկտեմբերի 26-ի ժամը 22:10-ից փակվել են օդապարիկների ներթափանցման պատճառով, հայտնել են Լիտվայի սահմանապահ ծառայությունից։ Լիտվայի ներքին գործերի նախարար Վլադիսլավ Կոնդրատովիչը պարզաբանել է, որ Բելառուսի հետ սահմանի անցակետերը որոշվել է փակել «անորոշ ժամանակով»՝ մինչև ազգային անվտանգության հանձնաժողովի կողմից առանձին որոշման կայացումը։
Բելառուսի կողմից օդապարիկների պատճառով գիշերը դադարեցվել էր նաև Վիլնյուսի օդանավակայանի աշխատանքը՝ ավելի քան վեց ժամով։ Ժամը 04:30-ին օդային երթևեկությունը վերականգնվել է։ Այդ ընթացքում 13 չվերթ չեղարկվել է, 14-ը՝ ուղղորդվել այլ օդանավակայաններ և 20-ը՝ հետաձգվել։ Չեղարկումներն ու հետաձգումներն ազդել են ավելի քան յոթ հազար ուղևորի վրա։
Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան հոկտեմբերի 26-ին առաջարկել է քննարկել Կալինինգրադի մարզի տարանցումը սահմանափակելու հարցը, եթե Բելառուսի կողմից մաքսանենգ ապրանքներով օդապարիկները շարունակեն ներթափանցել երկրի օդային տարածք։ Հոկտեմբերի 28-ին Նաուսեդան գերատեսչական խորհրդակցություն է հրավիրել հարցը քննարկելու համար։


















































Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ