Թրամփը սկսել է իր ասիական շրջագայությունը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի օրը սկսել է իր շրջայցը Հարավարևելյան Ասիա. պաշտոնի վերադառնալուց հետո սա նրա առաջին այցն է մայրցամաք՝ եռօրյա շրջագայություն Մալայզիա, Ճապոնիա և Հարավային Կորեա, որի գագաթնակետը, ինչպես սպասվում է, կլինի Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ հանդիպումը, հայտնում է NBC News-ը։
Կուալա Լումպուրում Թրամփը նախատեսում է հանդիպել Մալայզիայի վարչապետ Անվար Իբրահիմի հետ, որից հետո կմասնակցի Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի ղեկավարների աշխատանքային ընթրիքին։ Մալայզիան, որն այս տարի նախագահում է ԱՍԵԱՆ-ում, գագաթնաժողովի թեմա է սահմանել «ներառականությունն ու կայուն զարգացումը»։
Սպիտակ տունը հայտնել է, որ Թրամփը կմասնակցի նաև Կամբոջայի և Թաիլանդի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման արարողությանը, որոնց արյունալի սահմանային հակամարտության լուծմանը, նրա վկայությամբ, ինքը մասնակցել է։
Իր առաջին նախագահական ժամկետի ընթացքում Թրամփը միայն մեկ անգամ է մասնակցել ԱՍԵԱՆ-ի ամենամյա գագաթնաժողովը։ Կուալա Լումպուրի գագաթնաժողովի և Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության վերաբերյալ Հարավային Կորեայի համաժողովի միջև ընկած ժամանակահատվածում Թրամփը կկատարի իր չորրորդ պաշտոնական այցը Ճապոնիա՝ բանակցելու նոր վարչապետ Սանաե Տակաիչիի հետ և կարժանանա Ճապոնիայի կայսր Նարուհիտոյի ընդունելությանը։
Տակաիչին՝ հանգուցյալ Սինձո Աբեի սանը, խոստացել է մինչև մարտ ամիսը պաշտպանական ծախսերը հասցնել ՀՆԱ-ի 2%-ի։ Նա նաև առաջ է քաշել ԱՄՆ-ի և Ճապոնիայի միջև առևտրային համաձայնագիրը վերանայելու գաղափարը, որը հայտարարվել էր հուլիսին։
Թրամփը և Աբեն սերտ անձնական հարաբերություններ էին հաստատել նրա առաջին նախագահական ժամկետի ընթացքում՝ մինչև 2022 թվականին Աբեի սպանությունը։ Թրամփը կհանդիպի նաև բիզնես ղեկավարների հետ և կայցելի ամերիկյան զորքերին Ճապոնիայում՝ մի երկրում, որն ավելի շատ ԱՄՆ զինվորականներ է տեղակայել, քան աշխարհի ցանկացած այլ երկիր։
Չորեքշաբթի Հարավային Կորեայում Թրամփը նախատեսում է ելույթ ունենալ բիզնեսի ղեկավարների առջև ԱՏԷՍ-ի գագաթնաժողովում, երկկողմ հանդիպում անցկացնել նախագահի հետ և մասնակցել ղեկավարների ընթրիքին նույն օրվա երեկոյան։
Օրակարգում յուրաքանչյուր կանգառում առևտուրն է, բանակցողները դեռ ճշգրտում են Հարավային Կորեայի և Ճապոնիայի հետ համաձայնագրերի մանրամասները և քայլեր են ձեռնարկում Չինաստանի և Մալայզիայի հետ համաձայնագրերի հասնելու համար։


















































Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ