Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հայաստանի ծանրամարտի երիտասարդական ընտրանու անդամներն ավարտեցին ելույթներն Ռուսաստանին հեռացրել են Լրագրողների միջազգային ֆեդերացիայից Մալթայի Ինքնիշխան Ուխտի դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին ԵՄ-ից ավտոմեքենաների մաքսատուրքերի բարձրացումը հետաձգվել է ՀՀ նախագահն ու ԵՄ դեսպանը մտքեր են փոխանակել ԵՄ աջակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերի շուրջ Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 6 հողատարածք Արարատի մարզի դատախազը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս վերադարձվեց համայնքին «Սաղ պատասխանատուների դեմը գումար ա 200 000». Հակակոռուպցիոն կոմիտեն ընտրակաշառքի գործով ձայնագրություն է հրապարակել Wildberries-ը փուլային կերպով վերականգնում է հայկական արտադրանքի արտահանման վաճառքները Գագիկ Առաքելյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության պետ Մեկնարկել է կենսաչափական անձնագրերի տպագրությունը․ ՆԳՆ

Հայաստանի ծանրամարտի երիտասարդական ընտրանու անդամներն ավարտեցին ելույթներնՌուսաստանին հեռացրել են Լրագրողների միջազգային ֆեդերացիայիցՄալթայի Ինքնիշխան Ուխտի դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալինԵՄ-ից ավտոմեքենաների մաքսատուրքերի բարձրացումը հետաձգվել է ՀՀ նախագահն ու ԵՄ դեսպանը մտքեր են փոխանակել ԵՄ աջակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերի շուրջՎանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 6 հողատարածքԱրարատի մարզի դատախազը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքիցԻջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս վերադարձվեց համայնքին«Սաղ պատասխանատուների դեմը գումար ա 200 000». Հակակոռուպցիոն կոմիտեն ընտրակաշառքի գործով ձայնագրություն է հրապարակելWildberries-ը փուլային կերպով վերականգնում է հայկական արտադրանքի արտահանման վաճառքներըԳագիկ Առաքելյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության պետՄեկնարկել է կենսաչափական անձնագրերի տպագրությունը․ ՆԳՆԺայթքել է Դուկոնո հրաբուխը՝ խառնարանից մոխիրը բարձրացել է մոտ 1 կմՄիանձնուհու հանդերձանքը դարձել է հարձակման պատճառԵվրոպայում ստեղծվում է փղերի առաջին խոշոր ապաստարանըՄՕԿ-ը չեղարկել է բելառուս մարզիկների նկատմամբ սահմանափակումներըԵվրոպա լիգայի գավաթը եզրափակիչում կվիճարկեն «Ասթոն Վիլան» և «Ֆրայբուրգը»Վալերիկ Մովսիսյանը պոկում վարժությունում դարձավ բրոնզե մեդալակիրՄադրիդի «Ռեալը» պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել մամուլումՌոնալդուն հեղինակեց կարիերայի 971-րդ գոլըԹեհրանին հաջողվում է ցամաքային ճանապարհով նավթ տեղափոխելԷմմա Պողոսյանը դարձավ աշխարհի երիտասարդների առաջնության բրոնզե մեդալակիրՀրդեհից հետո լոգարանում հայտնաբերվել է դի․ ՆԳՆԱշխարհի լավագույն համալսարանների շրջանավարտներին զինծառայության զորակոչից տարկետում կտրվի ՀՀ-ում աշխատելու համար․ հաստատվել է կարգըՌԴ-ի 13 օդանավակայան դադարեցրել է գործունեությունը անօդաչու թռչող սարքերի հարձակումից հետոԱրարատի մարզում պաշտոնից ազատվեց իրավապահ հերթական պաշտոնյան«OTHA SPRING 2026» միջազգային գիտաժողովըԵրեւանում միավորեց 12 երկրի մաթեմատիկոսներիՀՀ ԱԳՆ-ի և «Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր«Ուժեղ Հայաստան» կուսակցության Անիի եւ Մարալիկի գրասենյակներում խուզարկություններ են անցկացվումԱռաջնախաղ՝ Գորիսի թատրոնում. «Կարմիր գլխարկը և գայլը»Մայիսի 7-ն Ալեքսանդր Սպենդիարյանի հիշատակի օրն էԱրտավազդ Փելեշյանի ֆիլմերը կցուցադրվեն Կաննի կինոփառատոնումՀաստատվել են 2026-2027 ուսումնական տարվա դպրոցական արձակուրդի ժամկետներըՀարգելի ընտրող, քո քվեն որոշիչ է, քվեարկի՛րՆա ինձ ասել է, որ չի պատրաստվում ներխուժել ԿուբաԲոլոր քաղաքական ուժերն իրենց քաղաքական խոսույթում պետք է բացառեն խտրականություն, ատելություն և բռնություն քարոզող խոսույթի տեսակները․ ՀՀ ՄԻՊՄեկնարկել է Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման ծրագիրը«Զովետի» ՍՊ-ում հայտնաբերվել է վտանգավոր կաթնամթերք, արտադրությունը կասեցվել էՄիգրացիայի կառավարման համակարգը դարձնել առավել անվտանգ, հիմնված միջազգային չափորոշիչների և մարդու իրավունքների պաշտպանության վրաՎթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանումԵրևանում և Արմավիրի մարզում լցակայանների և ավտոտեխսպասարկման կետի գործունեություն է դադարեցվելԾանրամարտի երիտասարդների ԱԱ-ի մրցումային վերջին օրը Հայաստանն ունի երկու մասնակիցՏավուշի մարզում անցկացվել են հատուկ տակտիկական ուսումնավարժություններՄեծամասշտաբ միջոցառումներն անցան անվտանգ և անխոչընդոտԱնդրադարձել են ընտրությունների կազմակերպմանը վերաբերող հարցերիՀայաստանում այսօրվանից մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների քարոզարշավըԺամանակ առ ժամանակ անձրեւԻրանի հրամանատարությունը ԱՄՆ-ին մեղադրել է հրադադարի ռեժիմը խախտելու մեջՇենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի աշխատակիցներին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ ձերբակալվել է 1 անձՌուսաստանում Հայաստանի դեսպանը կանչվել է ՌԴ ԱԳՆ
Հայաստան

Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է ջրամբարաշինության 5 նախագիծ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հանրային ներդրումային կոմիտեի 7-րդ նիստը։ Ներկայացվել և քննարկվել են ջրամբարաշինության 5 նախագծեր։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Ջրային կոմիտեի նախագահի տեղակալ Մարտիրոս Նալբանդյանը նշել է, որ ներդրումային ծրագրերով առաջարկվում է ջրամբարներ կառուցել Արմավիրի մարզի Քասախ, Վայոց ձորի մարզի Ելփին, Գեղարքունիքի մարզի Աստղաձոր, Սյունիքի մարզի Լիճք բնակավայրերում, վերակառուցել Շիրակի մարզի Արթիկ բնակավայրի ջրամբարը։

Նալբանդյանի տեղեկացմամբ՝ նախատեսվում է, որ Քասախի ջրամբարի ընդհանուր ծավալը կկազմի 10 մլն խմ, արդյունքում կբարձրացվի 4517 հա հողատարածքների ջրապահովվածության մակարդակը, ոռոգում կապահովվի լրացուցիչ 503 հա հողատարածքներում։ Նախագծի արժեքը կազմում է 15.4 մլրդ դրամ։ Ջրամբարը տեղակայված է լինելու Սևան–Հրազդան ջրառ համակարգում, ուստի, նրա խոսքով, կուտակված ջրի միջոցով հնարավոր կլինի մեղմել ռիսկերը և դրանց հնարավոր ազդեցությունները Սևանա լճի վրա։ Ջրամբարը կկարողանա անմիջապես սնուցում ապահովել ստորին Հրազդան ջրանցքին։
 

Աստղաձորի ջրամբարի ընդհանուր ծավալը կկազմի 1,55 մլն խմ, որով կբարձրացվի 210 հա հողատարածքների ջրապահովվածության մակարդակը, ոռոգում կապահովվի 530 հա լրացուցիչ հողատարածքներում, տարեկան 1,6 մլն կՎտ/ժամ էլեկտրաէներգիայի խնայողություն։ Նախագծի արժեքը գնահատվում է 7.5 մլրդ դրամ։ Ջրային կոմիտեի նախագահի տեղակալը նշել է, որ տեղակայված լինելով Սևանա լճի ավազանում՝ ակնկալվում է, որ ջրամբարն էապես կնվազեցնի այժմ առկա տարբեր ռիսկեր, որոշ դեպքերում կզրոյացնի դրանց բացասական ազդեցությունը։ Վերակառուցվելիք Արթիկի ջրամբարի ընդհանուր ծավալը կկազմի 1,479 մլն խմ, ակնկալվում է գյուղատնտեսական գործունեության մեջ ներգրավել լրացուցիչ 300 հա հողատարածքներ։ Նախագծի արժեքը գնահատվում է 5,7 մլրդ դրամ։

Լիճքի ջրամբարի ընդհանուր ծավալը կկազմի 4 մլն խմ, ակնկալվում է, որ կբարձրացվի 1315.8 հա հողատարածքների ջրապահովվածության մակարդակը, կապահովվի 2,1 մլն կՎտ/ժամ  էլեկտրաէներգիայի խնայողություն և 195 հա լրացուցիչ հողատարածքների ոռոգում։ Նախագծի արժեքը գնահատվում է 11.4 մլրդ դրամ։

Մարտիրոս Նալբանդյանի հավելել է, որ վերոնշյալ ծրագրերի իրականացմամբ ընդհանուր առմամբ կկուտակվի 18 մլն մ3 ջուր, շինարարության ընդհանուր ծավալը կկազմի ավելի քան 40 մլրդ դրամ, փաստացի ոռոգվող հողատարածքների ծավալը կկազմի 6175 հա, գյուղատնտեռսության մեջ ներգրավվելիք նոր ոռոգելի հողատարածքների թիվը՝ 1696 հա։ Նախագծերից կօգտվի շուրջ 40 բնակավայր, ուղղակի և անուղղակի շահառուների թիվը 700 հազար մարդ, տարեկան խնայվող գումարային էլեկտրաէներգիան՝ 3,8 մլն կՎտ/ժամ։

Հաջորդիվ քննարկվել են ներդրումների ծավալներին, աղբյուրներին, ինչպես նաև նախագծերից ակնկալվող արդյունքներին վերաբերող հարցեր։

Վարչապետը կարևորել է նախագծերի իրականացումը և նշել, որ գլոբալ պրոցեսները գնում են այնպես, որ մոտեցումը պետք է լինի հետևյալը․այնտեղ, որտեղ հնարավոր է ջուր ամբարել, պետք է ջուրն ամբարել: «Մենք չգիտենք՝ 10 տարի հետո ջրի գինն ինչ է լինելու և ջրի նշանակությունը: Չնայած վստահությամբ գիտենք, որ աճելու է, չի նվազելու, տարբերակ չկա, որ ջրի գինը, արժեքը կամ նշանակությունը նվազի: Այդպիսի սցենար ընդհանրապես գոյություն չունի: Եվ հետևաբար, իմ ընկալումը հետևյալն է՝ այնտեղ, որտեղ հնարավոր է ջուրը կուտակել՝ ջուրը կուտակել, որովհետև այնտեղ, որտեղ կա ջուր, վստահ եմ՝ դրա շուրջ որևէ տնտեսական գործունեություն կծավալվի»,– նշել է Նիկոլ Փաշինյանը։

Երկրի ղեկավարի խոսքով՝ պետք է ռեսուրս ներդնել այն տեղերում, որտեղ ազդեցության առումով կարող է լինել առավելագույն արդյունք։ «Եթե մենք այսպես ջրամբարներ կառուցենք, կառուցենք և մեր ոռոգման կուլտուրան լինի այնպիսին, ինչպիսին կա, մենք չենք հասցնի ուղղակի այդքան ջրամբար կառուցել: Սրա էֆեկտը երկու բան է, որ նախ հընթացս նաև մեր գյուղատնտեսական տեխնոլոգիաները պետք է փոխվեն, և երկրորդը՝ ջրի կառավարման մեթոդը պետք է փոխվի: Մեր շուկայում այսօր հայտնվում են տնտեսվարողներ, ովքեր ասում են՝ մենք չենք ուզում ջուր 10 դրամով։ Մենք ուզում ենք ջուր այնքան, ինչքան մենք ուզում ենք, ասեք՝ ինչ գնով եք տալիս: Մենք այդ գինը պատրաստ ենք վճարել: Մարդիկ պատրաստ են վճարել ջրի համար, ոչ թե սպասեն՝ հերթն իրենց կհասնի՞, թե՝ ոչ: Մեծ ներդրումներ են անում և ասում են՝ տվեք ջուրը ոչ թե 10 դրամով, այլ՝ 30 դրամով, 40 դրամով, 50 դրամով, բայց տվեք ցպահանջ»,– նշել է վարչապետը։

Քննարկման արդյունքներով վերոնշյալ նախագծերը Ներդրումային կոմիտեի կողմից հաստատվել է և նախագծերը կմտնեն գործնական փուլ։