Վիգեն Էուլջեքջյանի փաստաբանները դիմել են անձանց կամայական կալանավորման հարցերով ՄԱԿ-ի աշխատանքային խմբին
Փաստաբանները դիմում են ներկայացրել Անձանց կամայական կալանավորման հարցերով ՄԱԿ-ի աշխատանքային խմբին (UNWGAD)՝ Վիգեն Էուլջեքջյանի անհապաղ ազատ արձակման պահանջով: Այս մասին հայտնում է «Free Armenian Hostages» ֆեյսբուքյան էջը։
Մարիա Լուսիանա Մինասյանի (Արգենտինա) և Այտոր Մարտինես Խիմենեսի (Իսպանիա) կողմից ներկայացված միջնորդագրում ներկայացված է երկու հիմնական փաստարկ՝
- Իրավասության խախտում. Ադրբեջանը Էուլջեքջյանին վերաբերվել է որպես քաղաքացիական անձի, սակայն նրան դատել և դատապարտել է ռազմական դատարանը՝ հակառակ ՄԱԿ-ի աշխատանքային խմբի (UNWGAD) հաստատված նախադեպի, այն է. ռազմական դատարանները իրավասություն չունեն քաղաքացիական անձանց նկատմամբ։
- «Վարձկանության» մեղադրանքի սխալ կիրառում. Համաձայն Ժնևի կոնվենցիայի, քաղաքացիությամբ հայ Էուլջեքջյանը չի կարող իրավաբանորեն դասակարգվել որպես վարձկան։
Բացի այդ, նրա փաստաբանները խնդրել են աշխատանքային խմբի անդամ Գաննա Յուդկիվսկայի ինքնաբացարկը՝ Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) հետ նրա մասնագիտական կապի և Ադրբեջանի հետ անձնական կապերի պատճառով առաջացող շահերի հնարավոր բախման պատճառով։ Միջնորդագրում հղում է արվում Միջազգային քրեական դատարանի հիմնադիր գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի փորձագիտական կարծիքին և Լոս Անջելեսում գործող «Ճշմարտության և արդարադատության կենտրոնի» (CFTJ) կողմից ներկայացված պաշտոնական բողոքին (կենտրոնը պաշտպանում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժած հայերի իրավունքները)։
Լուսիանա Մինասյանը արգենտինահայ փաստաբան է, ով ներկայացնում է հայ տուժածներին, Տուկումանի համալսարանի ցեղասպանության ուսումնասիրությունների պրոֆեսոր և Բուենոս Այրեսի Սենատի թեկնածու։
Այտոր Մարտինեսը իսպանացի փաստաբան և պրոֆեսոր է, ով ունի մեծ փորձ ՄԱԿ-ի Կամայական կալանքի հարցերով աշխատանքային խմբում։ Նա ներկայացրել է Ջուլիան Ասանժին և այլ համապատասխան գործիչների ամբողջ աշխարհում։ Նա հաջողությամբ դատական գործեր է հարուցել տարբեր երկրների դեմ ՄԱԿ-ում և այլ միջազգային ատյաններում։ Մարտինեսը նաև իրավաբան է Միջազգային քրեական դատարանում։
Անձանց կամայական կալանավորման հարցերով ՄԱԿ-ի աշխատանքային խումբը (UNWGAD) անկախ փորձագետների մարմին է, որը նշանակվել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի (UNHRC) կողմից 1991 թվականին՝ հետաքննելու այն դեպքերը, երբ մարդկանց զրկում են ազատությունից՝ խախտելով մարդու իրավունքների միջազգային չափանիշները։ Այն տալիս է իրավական կարծիքներ, բողոքարկումներ և առաջարկություններ՝ ներառյալ ազատ արձակման և փոխհատուցման շուրջ։


















































Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ