Յուրա Մովսիսյանին հրավիրում են Եվրոպա, Արաս Օզբիլիսին՝ Ռուսաստան
Ֆուտբոլային գործակալ Տիգրան Մկրտչյանը հաստատել է, որ ղազախական ակումբները հետաքրքրված են ամերիկյան «Ռեալ Սոլթ Լեյքի» հարձակվող Յուրա Մովսիսյանի եւ թուրքական «Բեշիկթաշի» կիսապաշտպան Արաս Օզբիլիսի ծառայություններով: Մովսիսյանի ու Օզբիլիսի տեղափոխություններով զբաղվող գործակալի խոսքով՝ Ղազախստանից ստացված առաջարկներն առաջնային չեն հայ ֆուտբոլիստների համար:
«Իրականում, այդ հարցով բանակցություններ ընթանում են, սակայն կան շատ մանրուքներ: Օրինակ՝ 2 ֆուտբոլիստների աշխատավարձի հարցը: Եթե Յուրա Մովսիսյանի պայմանագիրը «Ռեալ Սոլթ Լեյքի» հետ ավարտվում է, ապա Արաս Օզբիլիսը մնում է «Բեշիկթաշի» խաղացող: Նրանց՝ Ղազախստան տեղափոխվելու հավանականությունն իրական է, սակայն դա առաջնային տարբերակ չէ ֆուտբոլիստների համար: Պետք է հասկանալ, որ Յուրան ու Արասն ունեն կարիերան շարունակելու եւս մի քանի տարբերակներ: Մովսիսյանին հրավիրում են Եվրոպա, իսկ Օզբիլիսին՝ Ռուսաստան: Դեռ պարզ չէ, թե ինչպես ամեն բան կդասավորվի:
Ըստ ինձ՝ Ղազախստանն այժմ ունի բարձր մակարդակի առաջնություն, իսկ «Աստանան» ու «Կայրաթը» ամուր եվրոպական թիմեր են»,- գործակալի խոսքը մեջբերում է Sport.kz-ն:
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը 2016-ին Մոսկվայի «Սպարտակից» է տեղափոխվել «Ռեալ Սոլթ Լեյք», որի կազմում MLS-ի այս մրցաշրջանում անցկացրել է 28 խաղ եւ խփել է 7 գոլ: Հուլիսից Մովսիսյանը միայն մեկ անգամ է հայտնվել մեկնարկային կազմում: Վերջերս հայ հարձակվողը հայտարարել էր, որ մտադիր չէ համակերպվել ամերիկյան թիմի պահեստային խաղացողի կարգավիճակի հետ եւ ունի առաջարկներ այլ ակումբներից:
27-ամյա Արաս Օզբիլիսն էլ 2016-ին է միացել «Բեշիկթաշին», որի գլխավոր թիմում գրեթե չի խաղում եւ մեծամասամբ մասնակցում է երկրորդ թիմի հանդիպումներին:


















































Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի