«Գրել էինք, որ Էջմիածնի արցախցիներին նոյեմբերի 16-ի ՏԻՄ ընտրություններից առաջ իշխանության կողմը բերելու ակտիվ քայլեր են արվում։ Մեզ պատմեցին, որ ո՛չ նախկին համայնքապետը, ո՛չ էլ հատկապես ներկայիս տեղապահն առանձնապես ուշադիր չեն եղել տեղահանված արցախցիների նկատմամբ, այն դեպքում, երբ Էջմիածնում, ըստ վիճակագրության, արցախցիների ամենամեծ խումբն է բնակություն հաստատել, նախ՝ որովհետեւ մայրաքաղաքին է մոտ, հետո էլ՝ բնակարանների գներն են անհամեմատ էժան:
Միայն Էջմիածնում, ոչ պաշտոնական հաշվարկով, 3 հազարից ավելի արցախցի կա՝ չհաշված մյուս համայնքները:Նրանց մեծ մասն աշխատատեղի խնդիր ունի։ Միայն վերջին 3 շաբաթներին է տեղական իշխանությունը հիշել արցախցիներին։ Պատմեցին, որ համայնքապետարանի աշխատակիցներ են այցելում արցախցիներին, հարցուփորձ անում, թե ինչ խնդիրներ ունեն:
Մի ընտանիքի գործազուրկ հորն աշխատանքի են տեղավորել, մեկ ուրիշին են ինչ-որ բանով օգնել եւ անմիջապես զանգել` կանչել թեկնածուի հետ հանդիպման։ Համայնքապետի պաշտոնակատար եւ թեկնածու Արգիշտի Մեխակյանը բնակիչների հետ հանդիպման անվան տակ նախընտրական քարոզչություն է արել, սակայն ընդամենը 80-100 մարդ է մասնակցել, եւ ՔՊ թեկնածուն կիսադատարկ դահլիճում է անցկացրել հանդիպումը։ Նա լսել է բնակիչներին, խոստացել լուծել խնդիրները։
Ըստ ՏԻՄ օրենքի՝ 6 ամիս առաջ տվյալ համայնքում ժամանակավոր կացություն հաստատած անձինք կարող են քվեարկել, այնպես որ, «Արցախ» բառը ջնջող իշխանությունն արցախցիների քվեների կարիքն ունի, ուստի նախընտրական հոգեորսությամբ է զբաղված:


















































Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի