«Հետքը» գրում է. «Վահրամ Խաչատրյանն առաջին անգամ գույքի, եկամուտների հայտարարագիր է ներկայացրել 2020թ.-ին, երբ Նորակերտ համայնքի ղեկավարն էր: Այդ ժամանակ հայտարարագրել էր միանձնյա սեփականության իրավունքով իրեն պատկանող 4 միավոր անշարժ գույք՝ ավտոտնակ և 2 հողամաս Նորապատ գյուղում, ինչպես նաև հասարակական նշանակության շինություն Արմավիր քաղաքում: Ի դեպ, հողամասերից մեկը, ըստ հայտարարագրի, 2020թ. գնել է ընդամենը 100 հազ. դրամով:
Վ. Խաչատրյանը հայտարարագրել է նաև TOYOTA և CITROEN մակնիշի ավտոմեքենաներ: Իսկ ունեցած BMW մակնիշի ավտոմեքենան 2020թ. վաճառել է 6 մլն դրամով:
2020թ. հայտարարագրի համաձայն՝ Վահրամ Խաչատրյանն ունեցել է 20 մլն 260 հազ. դրամ բանկային ավանդ: Այդ ժամանակ Նորապատ համայնքի ղեկավարը հայտարարագրել է նաև 2005թ. նվեր ստացած 20 մլն դրամ արժողության ոսկյա զարդերն ու 33 հազ. ԱՄՆ դոլար արժողության Rolex ժամացույցը:
Վ. Խաչատրյանը բանկային հաշվին ունեցել է 0 դրամ և ընդամենը 27 ԱՄՆ դոլար: Իսկ կանխիկ` 50 մլն դրամ, 40 հազ. ԱՄՆ դոլար և 80 հազ. եվրո: Եկամուտը եղել է Նորապատի համայնքապետարանից ստացած աշխատավարձը՝ մոտ 3 մլն դրամ:
Այս տարիների ընթացքում Վահրամ Խաչատրյանի կապիտալն աճել է: Մասնավորապես՝ արդեն Մեծամորի համայնքի ղեկավարի պաշտոնում ներկայացրած 2024թ. տարեկան հայտարարագրի համաձայն՝ 2022թ. Երևանի Կենտրոն վարչական շրջանում գնել է 2 ավտոկայանատեղի: 2021թ. մոտ 50 մլն դրամով ձեռք է բերել նաև բնակարանի ձեռքբերման իրավունք Երևանի Արշակունյաց պողոտայի հարևանությամբ գտնվող նորակառույց շենքում:
2024թ. 7 մլն 344 հազ. դրամով գնել է MERCEDES-BENZ մակնիշի ավտոմեքենա: Իսկ այդ ընթացքում վաճառել է TOYOTA մակնիշի ավտոմեքենան:
Ինչ վերաբերում է դրամական միջոցներին, Վ. Խաչատրյանի բանկային հաշվին, 2024թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ, եղել է ընդամենը 2469 դրամ, իսկ կանխիկ ունեցել է 3 մլն 800 հազ. դրամ, 20 հազ. ԱՄՆ դոլար և 78 հազ. 500 եվրո:
2024թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ Վահրամ Խաչատրյանն ունեցել է մոտ 52 մլն դրամ վարկ, եկամուտը կազմել է 13 մլն 500 հազ. դրամ»։


















































Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի