Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԵՄ առաջնորդները պատրաստվում են Ռուսաստանի հետ հնարավոր բանակցությունների. Կոշտա Հռոմում Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ Հայաստանի ծանրամարտի երիտասարդական ընտրանու անդամներն ավարտեցին ելույթներն Ռուսաստանին հեռացրել են Լրագրողների միջազգային ֆեդերացիայից Մալթայի Ինքնիշխան Ուխտի դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին ԵՄ-ից ավտոմեքենաների մաքսատուրքերի բարձրացումը հետաձգվել է ՀՀ նախագահն ու ԵՄ դեսպանը մտքեր են փոխանակել ԵՄ աջակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերի շուրջ Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 6 հողատարածք Արարատի մարզի դատախազը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս վերադարձվեց համայնքին «Սաղ պատասխանատուների դեմը գումար ա 200 000». Հակակոռուպցիոն կոմիտեն ընտրակաշառքի գործով ձայնագրություն է հրապարակել Իրազեկում․ ինչպե՞ս ստանալ ՀՀ քաղաքացիություն

ԵՄ առաջնորդները պատրաստվում են Ռուսաստանի հետ հնարավոր բանակցությունների. ԿոշտաՀռոմում Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետՀայաստանի ծանրամարտի երիտասարդական ընտրանու անդամներն ավարտեցին ելույթներնՌուսաստանին հեռացրել են Լրագրողների միջազգային ֆեդերացիայիցՄալթայի Ինքնիշխան Ուխտի դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալինԵՄ-ից ավտոմեքենաների մաքսատուրքերի բարձրացումը հետաձգվել է ՀՀ նախագահն ու ԵՄ դեսպանը մտքեր են փոխանակել ԵՄ աջակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերի շուրջՎանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 6 հողատարածքԱրարատի մարզի դատախազը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքիցԻջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս վերադարձվեց համայնքին«Սաղ պատասխանատուների դեմը գումար ա 200 000». Հակակոռուպցիոն կոմիտեն ընտրակաշառքի գործով ձայնագրություն է հրապարակելԻրազեկում․ ինչպե՞ս ստանալ ՀՀ քաղաքացիությունWildberries-ը փուլային կերպով վերականգնում է հայկական արտադրանքի արտահանման վաճառքներըԳագիկ Առաքելյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության պետՄեկնարկել է կենսաչափական անձնագրերի տպագրությունը․ ՆԳՆԺայթքել է Դուկոնո հրաբուխը՝ խառնարանից մոխիրը բարձրացել է մոտ 1 կմՄիանձնուհու հանդերձանքը դարձել է հարձակման պատճառԵվրոպայում ստեղծվում է փղերի առաջին խոշոր ապաստարանըՄՕԿ-ը չեղարկել է բելառուս մարզիկների նկատմամբ սահմանափակումներըԵվրոպա լիգայի գավաթը եզրափակիչում կվիճարկեն «Ասթոն Վիլան» և «Ֆրայբուրգը»Վալերիկ Մովսիսյանը պոկում վարժությունում դարձավ բրոնզե մեդալակիրՄադրիդի «Ռեալը» պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել մամուլումՌոնալդուն հեղինակեց կարիերայի 971-րդ գոլըԹեհրանին հաջողվում է ցամաքային ճանապարհով նավթ տեղափոխելԷմմա Պողոսյանը դարձավ աշխարհի երիտասարդների առաջնության բրոնզե մեդալակիրՀրդեհից հետո լոգարանում հայտնաբերվել է դի․ ՆԳՆԱշխարհի լավագույն համալսարանների շրջանավարտներին զինծառայության զորակոչից տարկետում կտրվի ՀՀ-ում աշխատելու համար․ հաստատվել է կարգըՌԴ-ի 13 օդանավակայան դադարեցրել է գործունեությունը անօդաչու թռչող սարքերի հարձակումից հետոԱրարատի մարզում պաշտոնից ազատվեց իրավապահ հերթական պաշտոնյան«OTHA SPRING 2026» միջազգային գիտաժողովըԵրեւանում միավորեց 12 երկրի մաթեմատիկոսներիՀՀ ԱԳՆ-ի և «Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր«Ուժեղ Հայաստան» կուսակցության Անիի եւ Մարալիկի գրասենյակներում խուզարկություններ են անցկացվումԱռաջնախաղ՝ Գորիսի թատրոնում. «Կարմիր գլխարկը և գայլը»Մայիսի 7-ն Ալեքսանդր Սպենդիարյանի հիշատակի օրն էԱրտավազդ Փելեշյանի ֆիլմերը կցուցադրվեն Կաննի կինոփառատոնումՀաստատվել են 2026-2027 ուսումնական տարվա դպրոցական արձակուրդի ժամկետներըՀարգելի ընտրող, քո քվեն որոշիչ է, քվեարկի՛րՆա ինձ ասել է, որ չի պատրաստվում ներխուժել ԿուբաԲոլոր քաղաքական ուժերն իրենց քաղաքական խոսույթում պետք է բացառեն խտրականություն, ատելություն և բռնություն քարոզող խոսույթի տեսակները․ ՀՀ ՄԻՊՄեկնարկել է Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման ծրագիրը«Զովետի» ՍՊ-ում հայտնաբերվել է վտանգավոր կաթնամթերք, արտադրությունը կասեցվել էՄիգրացիայի կառավարման համակարգը դարձնել առավել անվտանգ, հիմնված միջազգային չափորոշիչների և մարդու իրավունքների պաշտպանության վրաՎթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանումԵրևանում և Արմավիրի մարզում լցակայանների և ավտոտեխսպասարկման կետի գործունեություն է դադարեցվելԾանրամարտի երիտասարդների ԱԱ-ի մրցումային վերջին օրը Հայաստանն ունի երկու մասնակիցՏավուշի մարզում անցկացվել են հատուկ տակտիկական ուսումնավարժություններՄեծամասշտաբ միջոցառումներն անցան անվտանգ և անխոչընդոտԱնդրադարձել են ընտրությունների կազմակերպմանը վերաբերող հարցերիՀայաստանում այսօրվանից մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների քարոզարշավըԺամանակ առ ժամանակ անձրեւ
Մամուլ

Ինչու են բժիշկները «հաղորդում ներկայացրել»՝ անհարիր վարք դրսեւորած Վանեսյանին պատասխանատվության կանչելու համար

 

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

««Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի տնօրենի թեկնածու Նարեկ Վանեսյանը, որը հայտարարված մրցույթի արդյունքում այդպես էլ տնօրեն չընտրվեց, դեռեւս 2018 թվականին մի շարք անվանի բժիշկների զայրույթի պատճառ էր դարձել: Բանը նրան էր հասել, որ բժիշկները անգամ բաց նամակ էին հրապարակել, կամ, այսպես ասած, «հաղորդում ներկայացրել»՝ անհարիր վարք դրսեւորած Վանեսյանին պատասխանատվության կանչելու համար։Մասնավորապես, 2018 թվականի հոկտեմբերի 25-ին հրապարակվեց հետեւյալը. «Երեւանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Բուժհաստատությունների կառավարում» մագիստրոսական ծրագրի առաջին շրջանավարտներին դիպլոմներ հանձնելու եւ քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակակիրներ Բեն Ֆերինգանի եւ Ֆրեյզեր Ստոդդարտի՝ պատվավոր դոկտորների կոչման շնորհման հանդիսավոր արարողության ժամանակ գրանցվել է տհաճ միջադեպ, որը միայն համալսարանականների կողմից հանդուրժողականության եւ զսպվածություն ապահովելու գործադրած ջանքերի շնորհիվ չի ստվերել արարողությունը:
 
Այսպես, շրջանավարտներից մեկին՝ Նարեկ Վանեսյանին, վրդովեցրել է այն հանգամանքը, որ շրջանավարտները խոսքով հանդես գալ կարող են միայն Նոբելյան մրցանակակիրներ Բեն Ֆերինգանի եւ Ֆրեյզեր Ստոդդարտի դասախոսություններից հետո, ինչը պայմանավորված է եղել նախօրոք ձեւավորված եւ հաստատված օրակարգով:Հանդիսավոր արարողության սցենարից շեղումներ թույլ չտալու նպատակով, եւ հաշվի առնելով, որ շրջանավարտների ելույթները նախատեսված են եղել արարողության ավարտական հատվածում` բուհի պրոռեկտորը բոլոր շրջանավարտներին, այդ թվում՝ նաեւ Նարեկ Վանեսյանին հրապարակային առաջարկել է նախատեսված օրակարգին համաձայն ելույթ ունենալ:Նարեկ Վանեսյանը, անհասկանալի պատճառներով վրդովվելով առաջարկից, դրսեւորել է շրջանավարտին, քաղաքացուն եւ բժշկին անհարիր ու անվայել պահվածք:
 
Մասնավորապես, Նոբելյան մրցանակակիրների ելույթների ընթացքում պարբերաբար տեղից անհարկի ռեպլիկներ է բաց թողել, ներազդել մագիստրոսական ծրագրի այլ շրջանավարտների վրա՝ արգելելով նրանց արարողության ավարտական հատվածում ելույթ ունենալ, արարողության ժամանակ բոլոր շրջանավարտների անունից բարձրաձայն, արհամարհական տոնայնությամբ հրաժարվել է ելույթ ունենալուց, որից հետո շրջանավարտների՝ դասախոսի հետ համատեղ լուսանկարման ժամանակ հրել է դասախոսին՝ խոչընդոտելով նրան լուսանկարվել շրջանավարտների հետ:Այնուհետեւ, համալսարանի աշխատակազմի ղեկավարի կողմից պարզաբանումներ ստանալու նպատակով հրավիրվել է նրա աշխատասենյակ, որտեղ շարունակել է դրսեւորել անվայելուչ ու կոպիտ վարքագիծ, ինչը հատկապես անընդունելի է կնոջ նկատմամբ դրսեւորվելու պարագայում:Մենք՝ համալսարանականներս, մտահոգված ենք միջադեպով, որն աննախադեպ է բուհի պատմության մեջ:
 
Հարգարժա՛ն պարոն Վարչապետ,համալսարանի համար նման դրսեւորումը հատկապես մտահոգիչ է՝ նկատի ունենալով, որ Նարեկ Վանեսյանը զբաղեցնում է ՀՀ առողջապահության նախարարության «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ-ի տնօրենի պաշտոնը, բժշկական հաստատություն, որը կարեւորագույն դեր ունի հանրապետության հոգեբուժական օգնության եւ սպասարկման պատշաճ կազմակերպման եւ իրականացման գործում, եւ որի ղեկավարն անբասիր կենսագրություն եւ վարքագիծ պետք է դրսեւորի՝ օրինակ դառնալով ապագա բժիշկների եւ հատկապես հոգեբույժների համար: Պետք է նշել, որ միջադեպն իր աննախադեպությամբ մեծ արձագանք է գտել ինչպես անվանի բժիշկների, պրոֆեսորադասախոսական կազմի, այնպես էլ ուսանողության շրջանում՝ հատկապես նկատի ունենալով, որ այն տեղի է ունեցել Նոբելյան մրցանակակիրների ներկայությամբ, ինչը նկատել եւ իրենց վրդովմունքն են հայտնել նաեւ Նոբելյան մրցանակակիրների այցի կազմակերպիչները: Պրոֆեսորադասախոսական կազմը եւ ուսանողությունը, նպատակ ունենալով հետայսու բացառել նման դեպքերի կրկնությունը, որն արատավորում է բժշկի բարձր կոչումը եւ խաթարում համալսարանի ակադեմիական միջավայրում հաստատված համակեցության կանոնները, հաշվի առնելով, որ Նարեկ Վանեսյանի կողմից նախկինում եւս դրսեւորվել է նմանատիպ վարքագիծ համալսարանում, որոնք գրանցված են եւ արձանագրված են.Մենք՝ համալսարանականներս, խնդրում ենք երկրի բարձրագույն ղեկավարությանը ուշադրության արժանացնել միջադեպը՝ առաջարկելով համարժեք գնահատական տալ պետական ընկերության ղեկավարի, բժշկի բարձր կոչումը արատավորող, իր մայր կրթօջախի նկատմամբ անհարգալից անձի գործողություններին՝ ապագայում նման դեպքերի կրկնությունը եւ վատ օրինակները իսպառ բացառելու նկատառումներով: Տեղեկացնենք նաեւ, որ շրջանավարտների մի խումբ ներողություն է խնդրել տհաճ միջադեպի համար եւ իրենց շնորհակալությունն են հայտնել բացառիկ հնարավորության համար, որը իրենց տրված է եղել, այն է՝ Նոբելյան մրցանակակիրների ձեռքից ստանալ ավարտական վկայականներ:
 
Պրոֆեսոր Արմեն Մուրադյան
Անվանի բժիշկ Արտավազդ Սահակյան
Պրոֆեսոր Մուշեղ Միրիջանյան
Պրոֆեսոր Հմայակ Սիսակյան
Պրոֆեսոր Իրինա Մալխասյան
««ՈՒԻԳՄՈՐ ՔԼԻՆԻՔ» ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» Զավեն Քոլոյան
Գիտության վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Դրաստամատ Խուդավերդյան
Պրոֆեսոր Արտո Զիլֆյան
Պրոֆեսոր Մագդալինա Մելքոնյան
Պրոֆեսոր Շոթա Վարդանյան
Գիտության վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Միքայել Աղաջանով
Բժշկական գիտությունների դոկտոր Լազար Եսայան
Պրոֆեսոր Կոնստանտին Ենկոյան
Դոցենտ Գառնիկ Ավետիսյան
Դոցենտ Երվանդ Սահակյան
Պրոֆեսոր Լարիսա Ավետիսյան
Պրոֆեսոր Տաթեւիկ Ավագյան
Դոցենտ Կարինե Բարոյան
Դոցենտ Սաթենիկ Բաղդասարյան
Դոցենտ Աննա Սարգսյան
Պրոֆեսոր Արեն Բաբլումյան
Գիտության վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Արտաշես Ազնաուրյան
Դոցենտ Բագրատ Ենոքյան
Պրոֆեսոր Թամարա Սարգսյան
Պրոֆեսոր Աննա Պողոսյան
Դոցենտ Գեւորգ Թամամյան
Անվանի մանկաբույժ Հրանտ Կալանտերյան
Բժշկական գենետիկայի եւ առողջության առաջնային պահպանման կենտրոնի անձնակազմ
«Մենեջմենթ Միքս» խորհրդատվական եւ թրեյնինգային ընկերություն
100-ից ավելի ուսանողներ, բժիշկներ եւ քաղաքացիներ»։
 
Նամակին արձագանքել էր առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը, որը Նարեկ Վանեսյանի «տանիքն» է, նշելով, թե երկրում չէ, կվերադառնա ու կուսումնասիրի դեպքը:Այս բաց նամակից 3 օր անց Վանեսյանը ազատման դիմում գրեց ու ազատվեց «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ-ի տնօրենի պաշտոնից։Արդյո՞ք միայն պաշտոնից ազատվելով պետք է այս ամենը սահմանափակվեր։ Արդյո՞ք անվանի բժիշկների հորդոր-խնդրանքը Նարեկ Վանեսյանին պատժելու վերաբերյալ ունեցել է իր հետեւանքը։
 
Այս հարցերի պատասխանը ստանալու համար դիմում ենք ուղարկելու ՀՀ քննչական կոմիտե եւ մի շարք հարցադրումներ ենք անելու՝ կոնկրետ հարցերի պատասխան ստանալու ակնկալիքով։Անպատիժ պաշտոնյան պետք է իր պատասխանատվությունը կրի. հանցանքն ու լկտի պահվածքը վաղեմության ժամկետ չունեն»։
 
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: