«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին են փաստում Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները:Ժամանակավոր կացության կարգավիճակ ստացածներից 638-ը Հայաստանում կացության կարգավիճակ է ստացել՝ ընտանիքի հետ միավորվելու հիմքով, 769-ը՝ ուսման հիմքով, 398-ը՝ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու հիմքով, 10-ը՝ ազգությամբ հայ լինելու հիմքով:Հայաստանում առաջին կիսամյակում ամենաշատը ժամանակավոր կացության կարգավիճակ են ստացել ՌԴ քաղաքացիներ՝ 474 մարդ:
6 ամսում ժամանակավոր կացության կարգավիճակ է ստացել Հնդկաստանի 466 քաղաքացի, Իրանի 293 քաղաքացի:
Ինչ վերաբերում է մշտական կացության կարգավիճակ ստացածներին, ապա 1775-ից 209-ը կարգավիճակը ստացել է առնվազն երեք տարի բնակվելու հիմքով (մինչև մշտական կացության կարգավիճակ ստանալու համար դիմելը Հայաստանի Հանրապետությունում առնվազն երեք տարի բնակվելու հանգամանքը, Հայաստանում բնակվող ՀՀ քաղաքացի հանդիսացող կամ հատուկ կացության կարգավիճակ ունեցող ամուսնու կամ մերձավոր ազգականների առկայությունը և Հայաստանում բնակարանով ու գոյության միջոցներով ապահովվածությունը), 251-ը՝ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու հիմքով, 1315–ը՝ ազգությամբ հայ լինելու հիմքով:Հայաստանում ամենաշատը մշտական կացության կարգավիճակ են ստացել ՌԴ քաղաքացիները՝ 970 մարդ:
6 ամսվա ընթացքում երկրում մշտական կացության կարգավիճակ է ստացել Վրաստանի 143 քաղաքացի, Սիրիայի 117 քաղաքացի, Ուկրաինայի 113 քաղաքացի, Լիբանանի 48 քաղաքացի:


















































Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
Ինչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրա
Դավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
Էնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլը
Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածք
Ռոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումը
Քաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումները