Շիրակի մարզում վերջին զարգացումները մտահոգիչ են․ պատգամավոր
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Վերջին զարգացումները Շիրակի մարզում մտահոգիչ են ոչ միայն համայնքային կառավարման որակի, այլև պետականության ընկալման տեսանկյունից։
Մեր մարզում ևս սկսում է խորանալ մի վտանգավոր քաղաքական երևույթ՝ անձի պաշտամունքը։ Այն, ինչ սկզբում դրսևորվում էր բացառապես կենտրոնական իշխանությունների մակարդակում՝ վարչապետ կոչեցյալի կերպարի շուրջ, այսօր արդեն արտացոլվում է նաև համայնքային ՔՊ-ական չինովնիկների վարքագծում։
Նրանք փաստացի սկսում են պետական պաշտոնը խառնել անձնական փառքի հարթակի հետ, իսկ սեփական պարտականությունների կատարումը՝ ներկայացնել որպես ժողովրդի հանդեպ արած մեծ բարեհաճություն։
Սա խորքային քաղաքական խնդիր է։ Երբ ՔՊ-ական համայնքապետն ամենատարրական գործը՝ ասֆալտի նորոգում, մանկապարտեզի վերանորոգում, կամ լուսավորության անցկացում, ներկայացնում է որպես իր «անձնական հաղթանակ» կամ «հատուկ լավություն» համայնքին, ապա տեղի է ունենում հանրային իշխանության պղծում։ Իշխանությունը դադարում է ընկալվել որպես հանրային ծառայություն և վերածվում է անձնական սեփականության։
Ավելին՝ այս երևույթը խրախուսվում է իշխանության վերևից։
Սա արդեն միայն բարոյական խնդիր չէ։
Սրա հետևանքն է ժողովրդավարական համակարգի քայքայումը։ Երբ պետության պաշտոնյաները չեն ընկալում հանրային վերահսկողության սկզբունքը, երբ իրենք իրենց ներկայացնում են որպես վեր՝ օրենքից, ժողովրդից և ինստիտուցիոնալ կարգավորումներից, ապա դա այլևս հանրային իշխանություն չէ։
Դա անձնական իշխանություն է՝ մերժելի բոլոր իմաստներով։
Ժամանակն է հստակեցնել։
Պետական ծառայողը ոչ մի բան «չի տալիս» ժողովրդին։ Նա վերադարձնում է այն, ինչ պարտական է տալ՝ ըստ Սահմանադրության, օրենքների և հանրային մանդատի։
Պաշտոնը հարթակ չէ՝ սեփական անձի գովերգումը կազմակերպելու համար։
Հ.Գ.
Դուք էլ կանցնեք, կգնաք...»։


















































Գիտնականները քաղցկեղի վերադարձից ամիսներ առաջ այն հայտնաբերելու միջոց են գտել
«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
Ռուբեն Վարդանյանի կինը մտադիր է կազմակերպել կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության այց Բաքու
Կապանում դեղնավուն անձրևաջրերի հոսքի դեպքով վարույթ է հարուցվել․ ԲԸՏՄ
Արդեն մոտ 2 ժամ է՝ փրկարարները, ոստիկաններն ու քաղաքացիների Փամբակ գետում որոնում են մոտ 15-ամյա աղջ...
48 հավաքական, 104 հանդիպում. մեկնարկել է
աշխարհի առաջնությունը
Երկաթի դարի առեղծվածային ընտանեկան ծեսը. մահացածի ուղեղը հեռացրել են, իսկ ոսկորները վերածել գործիքնե...
Սուրեն Պապիկյանը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» միջազգային ցուցահանդեսի բացման պաշտոնական ար...
Ուկրաինայի նախագահն ու Մոսկվայի քաղաքապետը հաստատել են Կապոտնյայի նավթավերամշակման գործարանի հարվածը
Հաքան Ֆիդանը Մոսկվայում կքննարկի Ուկրաինայի, Սև ծովի և Հարավային Կովկասի հետ կապված հարցեր