«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 5-ին Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում ներկա է գտնվել Ազգային երիտասարդական երկրորդ համաժողովի բացման արարողությանը:Համաժողովը կազմակերպել է ՀՀ վարչապետի աշխատակազմը «Աութսորս» ՍՊ ընկերության հետ, որը 2 տարի առաջ կազմակերպել էր Ազգային երիտասարդական առաջին համաժողովը։
Armeps էլեկտրոնային գնումների համակարգում առկա փաստաթղթերից «ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ համաժողովի համար հատկացվել է 234 մլն դրամ` գրեթե 610 հազար ԱՄՆ դոլար։Միջոցառման բացման և փակման հանդիսավոր արարողության համար հատկացվել է 65,5 մլն դրամ, տեխնիկական հագեցվածության ապահովման համար՝ 18 մլն դրամ, 800 մասնակցի տեղափոխման համար տրանսպորտային ծառայությունների համար հատկացվել է 7,1 մլն դրամ։«Զվարթնոց» օդանավակայանում տեղեկատվական կետերի ծառայությունների համար հատկացվել է 2 մլն դրամ, տպագրական աշխատանքների, այդ թվում` պատվերով նյութերի պատրաստման համար հատկացվել է 17 մլն դրամ։
Դահլիճների և այլ տարածքների վարձակալության համար հատկացվել է 11,750 մլն դրամ, որից 8 մլն դրամը Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տարածքի համար է հատկացվել, 2 միլիոն 250 հազար դրամը՝ Անգլիական այգու տարածքի։Հեռարձակման և ուղիղ հեռարձակման ապահովման ծառայություններն արժեցել են 9,7 մլն դրամ։Եթե հանրությունը զարմանում էր Ջենիֆեր Լոպեսի սննդի համար նախատեսված 37 հազար դոլարի կապակցությամբ, ապա նշենք, որ 3-օրյա միջոցառման սննդի համար Կառավարությունը հատկացրել է 34,7 մլն դրամ։Դահլիճի և բեմի կահավորման ծառայություններն արժեցել են 14,2 մլն դրամ։
Օրինակ` նշված միջոցառման ընթացքում հովացման համակարգի համար հատկացվել է 7 մլն դրամ։Հավելենք, որ մասնակցության հայտը հրապարակվել էր 2025 թվականի ապրիլին։
ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը հայտարարել էր 2025 թվականի օգոստոսի 5-ից 7-ը Երևանում կայանալիք Ազգային երիտասարդական երկրորդ համաժողովի մասնակցության հայտադիմումների ընդունման մեկնարկի մասին»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:


















































Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի