Հավանական գործարքն ընդգծում է Հայաստանի փոփոխվող պաշտպանական ռազմավարությունը եւ Հնդկաստանի աճող դերը որպես զենքի համաշխարհային մատակարար։
Հայաստանը վերանայում է իր ռազմական ստրատեգիան՝ ի պատասխան Ադրբեջանի աճող օդային հզորության, որն այժմ ամրապնդվում է Պակիստանի հետ կնքված 4.6 մլրդ դոլարի կործանիչ ինքնաթիռների գնման գործարքով: Մինչ Բաքուն պատրաստվում է սպառազինության մեջ մտցնել նոր սերնդի 40 JF-17 Thunder Block III կործանիչներ, Երեւանը դիմում է Նյու Դելիին հզոր պատասխանի՝ հնդկական Су-30МКИ կործանիչների համար:
Երեւանը ձգտում է խորացնել գործընկերությունը՝ բարձր մակարդակի բանակցություններ սկսելով հնդկական արտադրության Су-30МКИ կործանիչների ձեռքբերման վերաբերյալ։
Հայաստանի հետաքրքրությունը Су-30МКИ-ով պայմանավորված է անվտանգության մտահոգություններով՝ կապված Ադրբեջանի կողմից Պակիստանից JF-17 Block III կործանիչների լայնածավալ գնման հետ, որոնք հագեցած են ժամանակակից ավիոնիկայով եւ հեռահար PL-15 հրթիռներով: Երեւանը Су-30МКИ-ն դիտարկում է որպես ռազմավարական հավասարեցնող միջոց:
Հնդկաստանի Су-30МКИ ինքնաթիռների նավատորմն ապացուցել է իր արժեքավորությունը, մասնավորապես՝ «Սինդուր» գործողության ժամանակ, որտեղ ինքնաթիռները կատարել են ճշգրիտ հարվածներ եւ ցուցադրել խոր ներթափանցման հնարավորություններ: Հնարավոր գործարքը կհեշտացնի Հայաստանի համար Су-30МКИ ինքնաթիռների նավատորմի ինտեգրումը:
Կործանիչը նախատեսված է բոլոր եղանակային պայմաններում թռիչքների եւ «օդ-օդ» եւ «օդ-երկիր» գրոհներ իրականացնելու համար։ Այն կարող է թռչել ավտոպիլոտով եւ օգտագործել ռադար ցածր բարձրության վրա նավիգացիայի համար, գրոհել ինչպես օդային, այնպես էլ ցամաքային թիրախներ՝ առանձին կամ խմբակային։ 2024թ. դրությամբ արտադրվել է այս ինքնաթիռներից մոտ 600-ը։
Մասնագետները կարծում են, որ HAL-ի արդիականացված Су-30МКИ փաթեթը, որը ներառում է հնդկական Astra հրթիռներ, Rudram հակառադարային հրթիռներ եւ BrahMos թեւավոր հրթիռներ, ներկայացնում է շատ ավելի լավ եւ մատչելի փաթեթ՝ արեւմտյան այլընտրանքների համեմատ։


















































Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի