Էլ ովքե՞ր կդառնան սոցփաթեթի շահառու և հնարավորություն կունենան օգտվել անվճար կամ արտոնյալ պայմաններով բժշկական օգնությունից
«Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի անասնաբույժ-մասնագետները և բնակավայրերում միջոցառումներ իրականացնող անասնաբույժներն անմիջական շփում ունեն պատվաստանյութերի հետ, որոնք պարունակում են ապաակտիվացված կենդանի շտամներ՝ հարուցիչներ, ինչպես նաև հիվանդությունների հետ, օրինակ՝ բրուցելոզի հարուցչի հետ, վարակվում են բրուցելոզ հիվանդությամբ՝ արյունառում կամ պատվաստում իրականացնելիս կամ «Համարակալում» ծրագրի շրջանակներում միջոցառում իրականացնելիս, ինչպես նաև քիչ չեն տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ ստանալու դեպքերը և այլն։ Այսպիսով՝ անասնաբույժներն իրենց մասնագիտական գործունեության ընթացքում գրեթե ամեն օր առնչվում են մի շարք ռիսկերի հետ։
Կազմակերպության անասնաբույժները հիմնականում երիտասարդ մասնագետներ են, և մասնագիտական գործունեության իրականացման գրավչությունը գրեթե բացակայում է, քանի որ երիտասարդ անասնաբույժ մասնագետները միայն ցածր աշխատավարձով չեն կարող թեկուզ տարին մեկ անգամ օգտվել բուժզննության ծառայությունից, կազմակերպել հանգիստը հանրապետության որևէ հանգստյան տանը, իսկ «Պատվաստում» և «Համարակալում» ծրագրերի շրջանակներում միջոցառումներ իրականացնող անասնաբույժ մասնագետների միջին տարիքային շեմը 60 տարեկան և ավելի է:
Սա վկայում է այն մասին, որ մասնավորաբար՝ բնակավայրերում այս ծրագրերն իրականացնող անասնաբույժները մոտիվացիա չունեն, քանի որ անասնաբուժական ծառայության մատուցման համար ստացած վճարը չի բավարարում ամենամյա բուժզննում կամ արձակուրդ հանգստյան տներում կազմակերպելու համար։
Բնակավայրերում գյուղատնտեսական կենդանիների վարակիչ հիվանդությունների կանխարգելիչ և ախտորոշիչ միջոցառումներ իրականացնող անասնաբույժների թիվը տարեցտարի նվազում է, և մասնագիտական սերնդափոխությունը չի ապահովվում։ Այս ամենը հաշվի առնելով՝ կարևորվում է անասնաբույժներին սոցփաթեթի շահառու դառնալու հնարավորության ապահովումը։
Նախագծով առաջարկվող կարգավորման շրջանակը ներառում է կազմակերպության թվով 550 անասնաբույժ։ Սոցփաթեթի յուրաքանչյուրի շահառուին նախատեսվում է փոխանցել 72 հազար դրամ, տվյալ բյուջետային տարում ծախսը կկազմի 39 մլն 600 հազար դրամ։ Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնությունից օգտվելու համար՝ մոտ 60 հազար դրամ մեկ շահառուի համար, տարեկան ծախսը կկազմի 33 մլն դրամ։ Այսպիսով, 550 անասնաբույժի համար սոցփաթեթի շահառու դառնալու նպատակով անհրաժեշտ ֆինանսական միջոցները կկազմեն 72 մլն 600 հազար դրամ։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի